Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի
Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Roma Capitale? |
Հասցե | Piazza Largo Terzo Millennio, 8 |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Նվիրված | Հայր Աստված |
Ճարտարապետ | Ռիչարդ Մեյեր |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Հիմնադրված | 2003 |
![]() | |
![]() | |
diopadremisericordioso.it |
Բարեգութ Հայր Աստծո եկեղեցի (իտալերեն՝ Dio Padre Misericordioso) կամ Հոբելյանական եկեղեցի, տիտղոսակիր եկեղեցի և հասարակական կենտրոն Հռոմում։ Կառուցվել է 1996-2003 թվականներին ճարտարապետ Ռիչարդ Մեյերի նախագծով[1]։ Եկեղեցին սպասարկում է Տոր Տրե Տեստե շրջանի ավելի քան 8 հազար բնակիչների և կոչված է «վերակենդանացնել» այստեղի կյանքը։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի արքեպիսկոպոսի պատվերով այս եկեղեցին կառուցվեց եռանկյունաձև հրապարակում՝ քաղաքային զբոսայգու սահմանագծին՝ շուրջ 30000 բնակչություն ունեցող 10-հարկանի բնակելի և հասարակական շինությունների շրջակայքում։
- Մակերես
830 մ² - եկեղեցու շինությունը
1450 մ² - հասարակական կենտրոնի շինությունը
10 000 մ² - շինության հարակից տարածքը
Արտաքին տեսք և կառուցվածք
Եկեղեցու հարավային կողմը զարդարում են երկաթբետոնից հավաքված երեք թեք պատերը։ Ճարտարապետը պնդում է, որ եկեղեցին նախագծվել է այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն ներսի ջերմային ծանրաբեռնվածությունները։ Բետոնի մեծ ջերմատարությունը հնարավորություն է տալիս կառավարել ներսի ջերմաստիճանը, հասնել նվազագույն քանակության ջերմային տատանումների և էներգաօգտագործման։ Պատերը պարունակում են տիտանի երկօքսիդ եկեղեցու սպիտակ տեսքը պահպանելու համար[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jodidio Philip (2005)։ Architecture: Art։ New York: Prestel Verlag։ էջ 140։ ISBN 3-7913-3279-1
- ↑ «The Smog Eating Church of Rome»։ abcnews.go.com։ Վերցված է 2016-08-14
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Meier, R. & Frampton, K. & Rykwert, J. & Holl, S. (2004). Richard Meier Architect. New York: Rozzoli International Publications, Inc.
- Architecture Now! 3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|