Սանտա Մարիա դելա Պաչե
| Սանտա Մարիա դելա Պաչե Santa Maria della Pace | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հռոմ[1][2] |
| Հասցե | Arco della Pace, 5 - Roma[2] |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Հռոմի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 15-րդ դար |
| Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
| Նվիրված | Our Lady of Peace? |
| Անվանված | Մարիամ Աստվածածին |
| Ճարտարապետ | Դոնատո Բրամանտե |
| Հիմնադիր | Սիքստոս IV |
| Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
| Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
| Հիմնադրված | 15-րդ դար |
![]() | |
![]() | |
| 41°53′59″N 12°28′18″E / 41.89986°N 12.47167°E | |
Սանտա Մարիա դելա Պաչե (իտալ.՝ Santa Maria della Pace), եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Պոնտե շրջանում, Նավոնա հրապարակից ոչ հեռու։ Եկեղեցին տիտղոսակիր է։ 2001 թվականի փետրվարի քսանմեկից եկեղեցու կարդինալ քահանան Ֆրանսիսկո Խավիեր Էրրասուրիս Օսսան է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս եկեղեցին կառուցվել է նախկին Սանտ Անդրեա դե Աքուարիզարիիս[3] եկեղեցու հիմքի վրա, որը հովանավորել է Սիքստոս IV Պապը։ Եկեղեցին կառուցվել է 1480 թվականին և նվիրվել է Մարիամ Աստվածածնին։
1656-1567 թվականներին Ալեքսանդր VII պապի պատվերով եկեղեցին վերակառուցվել է Պիետրո դա Կորտոնայի կողմից։ Վերջինս ավելացրել է բարոկկո ոճով ձևավորված ճակատամասը, որի մուտքն իրենից ներկայացնեում է կիսաշրջանաձև անդաստակ՝ զուգակցված տոսկանական սյուներով։ Եկեղեցու առջևում փոքրիկ հրապարակ է։ Մի քանի տներ քանդվեցին, որպեսզի Պիետրո դա Կորտոնան ստեղծեր այդ տրապիզոնաձև հրապարակը։
Սյունասրահի շուրջ փորագրված արձանագրությանը վերցված է Սաղմոսարանից՝ "SUSCIPIANT MONTES PACEM POPULO ET COLLES IUSTITIAM"։ Լեռները մարդկանց կտան խաղաղություն, իսկ բլուրները՝ արդարություն։ "Լեռները" վկայակոչում է Կիջի ընտանիքի գերբը, որին պատկանում էր Ալեքսանդր VII Պապը։ Սա հավանաբար ակնարկում է իր առավելությունները իր կառավարման օրոք։ Ճակատամասի վրա տեսանելի է նաև կաղնու տերևով ժանեկազարդ, որը ևս Կիջի ընտանիքի խորհրդանիշերից է։ Ճակատամասի վերևում Կորտոնան ավելացրել է տրավերտինե նախշեր, որն այս քարատեսակի համար անսովոր գործածում էր։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինետիերն իրենից ներկայացնում է կարճ նավ՝ խաչաձև կամարներով, որոնք ամբողջանում են գմբեթով։ Կառլո Մադերնան ձևավորել է բեմը՝ շրջանակի մեջ վերցնելով Տիրամոր և մանկան սրբապատկերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Luciano Zeppegno e Roberto Mattonelli, La chiese di Roma, Roma, Newton Compton Editore, 1996, ISBN 88-7983-238-7
- Sabina Maniello, Orazio Gentileschi: un documento relativo al "Battesimo" in Santa Maria della Pace, Alma Roma, 33, 1992, 155-160.
- Federico Gizzi, Le chiese rinascimentali di Roma, Newton Compton, 1994
- Giovanni Battistelli, Oscar Mischiati, Arnaldo Morelli, Claudio M. Strinati, Organi e cantorie nelle chiese di Roma Roma, Istituto Poligrafico e Zecca dello Stato, 1994.
- Patrizio Barbieri e Arnaldo Morelli, "Regesto degli organi della città di Roma" in L'ORGANO. Rivista di cultura organaria e organistica, Anno XIX, 1981, Patron, Bologna.
- AA.VV., Roma, Touring Editore, Milano 2008. ISBN 978-88-365-4134-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելա Պաչե» հոդվածին։ |
| ||||||

