Սուրբ Պողոսի բազիլիկ
| Սուրբ Պողոսի բազիլիկ իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | մեծ բազիլիկ, պապական բազիլիկա, ծխական եկեղեցի, տեղական հատուկ եկեղեցի, հայրապետական բազիլիկ, abbey church?, former cathedral? և Territorial Abbey of Saint Paul Outside the Walls? |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Հռոմի թեմ և Territorial Abbey of Saint Paul Outside the Walls? |
| Հիմնական ամսաթվերը | 386[1] |
| Մասն է | Հռոմի պատմական կենտրոն, Extraterritorial properties of the Holy See?, Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ և Abbey of Saint Paul Outside the Walls? |
| Կազմված է | Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
| Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
| Նվիրված | Պողոս առաքյալ |
| Անվանված | Պողոս առաքյալ |
| Ճարտարապետ | Լուիջի Պոլետտի |
| Հիմնադիր | Կոստանդիանոս Ա Մեծ |
| Ճարտարապետական ոճ | վաղքրիստոնեական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 386[1] |
![]() | |
![]() | |
| 41°51′31″N 12°28′38″E / 41.858611111111°N 12.477222222222°E | |
| vatican.va/various/basiliche/san_paolo/index_en.html | |
Սուրբ Պողոսի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura), Հռոմի չորս հայրապետական բազիլիկներից մեկը։ Գտնվում է Ավրելիանոսի պատից դուրս, «հավերժական քաղաքի» հարավային մասում։ Հռոմի յոթ ուխտավոր բազիլիկների ցանկում է։ Գրավում է ողջ աշխարհի քրիստոնյա ուխտավորներին, ովքեր գալիս են երկրպագելու Պողոս առաքյալի մասունքները, որոնք գտնվում են այս եկեղեցում։ 1980 թվականից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկը հիմնադրվել է Կոստանդիանոս կայսեր կողմից այն վայրում, որտեղ ենթադրաբար թաղվել է Պողոս առաքյալը։ 386 թվականին Թեոդոսիոս Ա Մեծը, համարելով, որ այդ եկեղեցին հարիր չէ այդքան սուրբ վայրին, սկսեց կառուցել ավելի ազդեցիկ եկեղեցի։ Երբ Լեո I Պապն ավարտեց շինարարությունը, Հռոմում դրանից առավել ընդարձակ բազիլիկ չկար։ Գրիգոր I Պապի օրոք եկեղեցուն կից գործում էին երկու վանքեր՝ արական և իգական։ 10-րդ դարում բազիլիկն ու շրջակա վանքերը հանձնվեցին կլյունիական վանականներին։ Գրիգորն այստեղ քահանա էր և եկեղեցուն նվիրեց բրոնզե դռներ (բյուզանդական աշխատանք)։ 1220-1241 թվականներին կառուցվեց գոթիկայի ոճով ձևավորված վայելչագեղ բակ։ Ի տարբերություն մյուս պատրիարքային եկեղեցիների՝ Սուրբ Պողոս բազիլիկը էական փոփոխությունների չի ենթարկվել ոչ՛ Վերածննդի ժամանակաշրջանում, ոչ էլ բարոկկոյի։ Սակայն 1823 թվականի հուլիսի 15-ին գրեթե ամբողջությամբ այրվել է։ Տաճարի վերականգնումը շարունակվեց մինչև 1840 թվականը, ընդ որում վերակառուցվեց բոլորովին նոր կլասիկ ճակատամաս։ Բեմը վերստեղծելու համար Նիկոլայ I կայսրը մալաքիտ և լազուրիտ ուղարկեց։ 1854 թվականին կայացավ տաճարի կրկնակի օծումը։ Վերականգնվելուց հետո տաճարն ուներ 132 մ երկարություն, 65 մ լայնություն և 30 մ բարձրություն[2]։ 1890-1928 թվականներին կառուցվեց 146 գրանիտե սյուն, որոնք շրջապատում էին տաճարի արևմտյան բակը։ Կենտրոնում կանգնեցվեց Պողոս առաքյալի արձանը։ Բազիլիկի բնորոշ առանձնահատկություններից մեկը Հռոմի բոլոր Պապերի դիմանկարների պատկերասրահն է։
Պողոս առաքյալի շիրիմը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդույթի Սուրբ Պողոսի մարմինը թաղվել է իր նահատակության վայրից 2 մղոն հեռու։ Տեղում կանգնեցվել է հուշարձան, որն արագ դարձել է հարգանքի տուրքի վայր[3]։ Կոստանդիանոս Ա Մեծը հուշարձանի տեղում կանգնեցրեց բազիլիկ, և այն զգալիորեն ընդարձակվեց Թեոդոսիոս Ա Մեծի կողմից 386 թվականին։ Այժմ կառույցը հայտնի է որպես Սան Պաոլո ֆուորի լե Մուրա։ 4-րդ դարի ընթացքում Պողոս առաքյալի մնացուկները, բացառությամբ՝ գլխի, տեղադրվել են քարատապանում։ (Ըստ եկեղեցական ավանդույթի գլուխները պահվում էին Լատերանում:) Քարատապանը ուներ 2,55 մ երկարություն, 1,25 մ լայնություն և 0,97 մ բարձրություն։ Պողոս առաքյալի գերեզմանը մարմարե շիրմաքարի տակ է բազիլիկի նկուղում, բեմի տակ (1.37մ)։ Շիրմաքարի վրա լատիներենով մակագրված է՝ «PAULO APOSTOLO MART» (առաքյալ և նահատակ Պողոսին)։ 1823 թվականի հրդեհից հետո քարատապանը հայտնվեց հալված մետաղի և քարերի շերտի տակ։ Երկար ժամանակ քարատապանը հանելու փորձեր չարվեցին։ Միայն 2005 թվականին սկսվեցին պեղումները, որոնց արդյունքում, 2006 թվականի դեկտեմբերի վեցին Վատիկանի հնէաբանները հաստատեցին սպիտակ մարմարի քարատապանի առկայությունը բեմի տակ[4][5]։ Մամուլի ասուլիս տեղի ունեցավ 2006 թվականի դեկտեմբերի տասնմեկին[6], որի ժամանակ տրվեց պեղումների աշխատանքների մանրամասները։ 2009 թվականի հունիսի 29-ին՝ Պողոս առաքյալի հիշատակի օրը, Բենեդիկտոս XVI Պապը ևս ներկայացրել է մանրամասներ պեղումների վերաբերյալ։ Պողոս առաքյալի քարատապանը պահվում է բազիլիկի նկուղում։ Այն իր դիրքից չի հեռացվել։ Նրա երկու նեղ կողմերից միայն մեկն է երևում[7]։
Գլխավոր երգեհոնը Ֆարինատիի (Farinati) աշխատանքն է, և բազիլիկին նվիրել է Լեո XIII Պապը 1885 թվականին։ Գործիքը 100 տարիների ընթացքում բազմիցս վերանորոգվել է։ Վերջին անգամ վերանորոգումն իրականացրել է 1993-1995 թվականներին հռոմեական Ստեֆանո Բուկկոլինի (Stefano Buccolini) ֆիրման, որն էլ մինչ օրս շարունակում է սպասարկել երգեհոնը։ Մասնավորապես օդաճնշական համակարգը փոխվեց էլեկտրականի։ Գործիքն ունի 48 ձայնասահման, 61 ստեղն և ոտքի ստեղնաշար` կազմված 32 ոտնակներից։ Գործիքը ստեղծվել է 1883 թվականին։ Տեղադրված է ձախ աբսիդում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Basílica de San Pablo Extramuros (իսպ.) — 2025. — ISSN 3101-7339 — Católica Wikitólica doi:Enciclopedia Católica Wikitólica
- ↑ «Павла Святого базилика» //Католическая энциклопедия. Т.3. М.:2007. Ст. 1194—1198
- ↑ the earliest account of a visit to the memorials of the apostles is attributed to Gaius, the Presbyter, "who lived when Zephyrinus was bishop of Rome [AD 199–217]", as quoted by Eusebius reporting that "I can point out the tropaia of the Apostles [Peter and Paul]; for if you go to the Vatican or the Ostian Way, you will find the tropaia of those who founded this Church".
- ↑ "St. Paul's Tomb Unearthed in Rome". National Geographic News. 11 December 2006. Retrieved 21 July 2013.
- ↑ "St Paul burial place confirmed". Catholic News Agency. 2006-12-06. Վերցված է 2013-03-04.
- ↑ «Communiqué about the press conference». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Fraser, Christian (2006-12-07)."Christian Fraser, St Paul's tomb unearthed in Rome, BBC News, 7 December 2006". BBC News. Վերցված է 2013-03-04.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Papal Basilica St Paul Outside-the-Walls, official site.
- Herbermann, Charles, ed. (1913). . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
- St. Paul's Tomb Unearthed in Rome on National Geographic News, including a photograph of a side of the sarcophagus.
- The tombs of the apostles: Saint Paul Արխիվացված 2013-01-08 archive.today
- 3D Model of the church Արխիվացված 2012-10-21 Wayback Machine
- Reliquary of St. Anne's forearm venerated in a side chapel
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պողոսի բազիլիկ» հոդվածին։ |
| ||||||||||

