Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ
Basilica di Santa Maria sopra Minerva
Roma-Santa Maria sopra Minerva.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ Catholic church
Երկիր Իտալիա Իտալիա
Տեղագրություն Հռոմ
Դավանանք կաթոլիկություն
Թեմ Հռոմի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Կառլո Մադերնա
Շինանյութ աղյուս, բետոն
Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկը գտնվում է Իտալիաում
Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ
Կոորդինատներ: 41°53′53.000000101596″ հս․ լ. 12°28′42.000000098798″ ավ. ե. / 41.89805555558377392° հս․. լ. 12.47833333336077644° ավ. ե. / 41.89805555558377392; 12.47833333336077644
basilicaminerva.it

Սանտա Մարիա սոպրա Միներվա (լատ.՝ Sancta Maria supra Minervam), Հռոմի կաթոլիկ եկեղեցու Դոմինիկյաններ վանական միաբանության եկեղեցիներից մեկը Հռոմում, Իտալիայում։ Եկեղեցու անվանումն առաջացել է այն փաստից, որ առաջին քրիստոնեական եկեղեցական կառույցը այդ վայրում կառուցվել է եգիպտական Իսիդա աստվածուհուն նվիրված տաճարի տեղում (լատ.՝ supra)։ Վերջինս սխալմամբ վերագրվել է հունա-հռոմեական աստվածուհի Միներվային[1]։

Եկեղեցին տեղակայված է Հռոմի Պինյա շրջանի (պատմական Մարսյան դաշտի տարածք) Պիացցա դելլա Միներվա հրապարակում, որը գտնվում է Պանթեոնի հետնամասում։ Ներկայիս եկեղեցին և շրջակա տարածքները նշված են եղել Ջիամբատտիստա Նոլլիի 1748 թվականի քարտեզի վրա։

Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկի ինտերիերը

Հռոմի շատ միջնադարյան եկեղեցիներ ձևավորված են եղել բարոկկո ոճով, սակայն Միներվա բազիլիկը մեզ հասած գոթական ոճով կառուցված եկեղեցու միակ օրինակն է Հռոմում[2]։ Վերածննդի ոճով կառուցված համեստ ֆասադի ետևում[3] գոթական ինտերիեր է՝ կամարակապ սյուներով և վառ կապույտ ներկված առաստաղով։

Եկեղեցին և նրան սահմանակից կուսանոցը պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառայել են Դոմինիկյան միաբանությանը։ Այսօր Դոմինիկյան օրդենը վերահաստատվել է իր սկզբնական տեղում՝ Սանտա Սաբինա բազիլիկում։ 2001 թվականից Սանտա Մարիա սոպրա Միներվա եկեղեցու կարդինալ-քահանան Կորմակ Մարֆի-Օ՛ Քոննորն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաֆա կապելլան
Խճանկարներ
Միքելանջելոյի Cristo Redentore

Հնագույն ժամանակներում ներկայիս եկեղեցու և նախկին կուսանոցի տեղում եղել են երեք տաճարներ՝ Միներվայինը, որը Ք․ա․ 50 թվականին կառուցել էր Գնեոս Պոմպեոսը ի պատիվ Միներվա աստվածուհու, Իսեումը՝ նվիրված Իսիդա աստվածուհուն, և Սերապեումը՝ նվիրված Սերապիս աստծուն[4]։ Մանրամասներ Միներվա տաճարից հայտնի չեն, բայց վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ փոքրիկ շրջանաձև Միներվիում տաճարը երբևէ կանգնած է եղել մի փոքր հեռու, Կոլեջիո Ռոմանո հրապարակի վրա։ 1665 թվականին եկեղեցու հարևանությամբ գտնվող Դոմինիկյան վանքի այգում հայտնաբերվում է եգիպտական սյուն։ Տարբեր ժամանակներում մի քանի այլ փոքր սյուներ ևս հայտնաբերվել են եկեղեցու մոտ, որոնք հավանաբար Հռոմ են բերվել առաջին դարի ընթացքում և մյուսների հետ զուգակցելով կանգնեցրել են Իսիդայի տաճարի մուտքի մոտ[5]։ Նկուղում ևս կան այլ հռոմեական սյուների մնացուկներ։

Ավերված տաճարը հավանաբար գոյություն է ունեցել մինչև Զաքարիա Պապի (741-752) կառավարումը, որն իր օրոք վերջապես քրիստոնեացնում է վայրը։

1255 թվականին Ալեքսանդր IV Պապը հիմնադրում է կուսանոց այդ տեղում։ Տասնամյակ անց կուսանոցը վերափոխվում է Սան Պանկրացիո հռոմեական եկեղեցու՝ դրանով թույլ տալով դոմինիկյաններին այնտեղ կուսակրոնների մենաստան ստեղծել։ 1266 թվականի սկզբին նրանք այնտեղ էին, սակայն պաշտոնական եկեղեցական կարգավիճակ ստացան 1275 թվականին։ Շինությունների համալիրը, որը ձևավորվել էր եկեղեցու և մենաստանի շուրջը, հայտնի է որպես «insula sapientae»՝ իմաստության կղզի, կամ «insula dominicana»՝ Դոմինիկյան կղզի[6]։

Դոմինիկյանները սկսեցին ներկայիս գոթական եկեղեցու կառուցումը 1280 թվականին՝ վերցնելով Ֆլորենցիայի իրենց Սանտա Մարիա Նովելլա տաճարի նախատիպը։ Ճարտարապետական նախագիծը հավանաբար արվել է Նիկողայոս III Պապի ժամանակաշրջանում երկու դոմինիկյան վանականների՝ Ֆրա Սիստո Ֆիորենտինոյի և Ֆրա Ռիստորո դա Կամպիի կողմից։ Բոնիփակիոս VIII-ի և հավատացյալների աջակցությամբ եկեղեցու ենթակողմերը ավարտվեցին 14-րդ դարում։

1453 թվականին եկեղեցու ինտերիերի կառուցումը վերջնականորեն ավարտվեց, երբ կարդինալ Խուան Տորքուեմադան հրամայեց, որ հիմնական նավը ծածկվի կամարով, որն էլ կկրճատի եկեղեցու սկզբնապես որոշված բարձրությունը: Նույն տարում Ֆրանչեսկո Օրսինին հովանավորեց եկեղեցու ճակատամասի կառուցումը։ Այնուամենայնիվ ֆասադի աշխատանքները անավարտ մնացին մինչև 1725 թվականը, երբ այն վերջնականապես իրականացվեց Բենեդիկտոս XIII Պապի հրամանով։

1431 թվականին եկեղեցին և հարակից Դոմինիկյանների մենաստանը Պապական գաղտնի ժողովների անցկացման վայրն էր։ Հռոմ քաղաքը իրարանցման մեջ էր Մարտինոս V Պապի մահվան պատճառով։ (Նրա ընտանիքը 15 տարի շարունակ իշխող դիրք ուներ Հռոմի քաղաքական կյանքում և կուտակել էր հարստություն եկեղեցու միջոցով)։ Եկեղեցու ավանդատունը 14 կարդինալների հանդիպման վայրն էր, ովքեր եկել էին մասնակցելու գաղտնի ժողովին, որը պետք է սկսվեր 1431 թվականի մարտի մեկին։ Մարտի երեքին նրանք պապ ընտրեցին կարդինալ Գաբրիել Կոնդուլմարոյին, որը ստացավ Եվգինեոս IV անունը[7]։ Նրա մահից հետո տեղի ունեցավ երկրորդ Գաղտնի ժողովը, որտեղ 18 կարդինալներ ընտրեցին կարդինալ Թոմասսո Պարենտուչելլի դա Սարցանային՝ որպես Նիկողայոս V Պապ[8]։

Սանտա Մարիա սոպրա Միներվան 1557 թվականից եղել է տիտղոսակիր եկեղեցի[9], իսկ 1566 թվականից՝ փոքր բազիլիկ։ Եկեղեցու առաջին տիտղոսակիր կարդինաը Միշել Գիլշիերին է, որը 1566 թվականին դարձել է Պիոս V Պապ։ Նա միևնույն տարում եկեղեցին բարձրացրեց բազիլիկի աստիճանի։

16-րդ դարում Ջուլիանո Սանգալոն փոփոխություններ կատարեց երգչախմբային տարածքում, իսկ 1600 թվականին Կառլո Մադերնան ընդլայնեց աբսիդը, հավելեց բարոկկոյան դեկորացիաներ և ստեղծեց ներկայիս ֆասադը վերածննդյան ոճով։

1848-1855 թվականներին Ջիրոլամո Բիանչեդին գլխավորեց վերակառուցման կարևոր ծրագիրը, ըստ որի բալոկկո ոճով արված ձևավորումները հեռացվեցին, և դատարկ պատերը ծածկվեցին նեո-գոթական ֆրեսկոներով՝ ինտերիերին հաղորդելով ներկայիս նեո-գոթական արտաքինը։

Բազիլիկի ապակե պատուհաները հիմնականում 19-րդ դարի են։ 1909 թվականին մեծ երգեհոն տեղադրվեց Կառլո Վեգեցցի Բոսիի կողմից։ Այն վերանորոգվել է 1999 թվականին։

Սանտա Մարիա սոպրա Միներվայում գտնված արձանագրությունները հավաքվել և հրապարակվել են Վինչենցո Ֆորչելլայի կողմից[10]։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու կարևոր արվեստի գործերից են Միքելանջելոյի Cristo della Minerva արձանը (1521 թ․), ինչպես նաև 15-րդ դարի վերջի ֆրեսկոները Կարաֆա Կապելլայոմ, որոնք Ֆիլիպպինո Լիպպիի աշխատանքներն են։ Բազիլիկում են գտնվում նաև շատ դամբարաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grundmann & Fürst 1998, pp. 96–97
  2. Unlike Naples or Palermo, Rome was never bombed in World War II, which in those cities led to some overnight "re-Gothification'. The Gothic Revival church of Sacro Cuore del Suffragio, built 1890-1917, is an anomaly inspired by the Duomo of Milan.
  3. "S. Maria sopra Minerva" (իտալերեն). Ministry of the Interior. Վերցված է 2013-03-12.
  4. "Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկի պաշտոնական կայք" (իտալերեն)։Վերցված է 2009-03-15.
  5. Platner, Samuel Ball (1929), "Obeliscus Isei Campensis", A Topographical Dictionary of Ancient Rome, Oxford, pp. 368–369
  6. "EUROPEAN HERITAGE DAYS 2012 - "ITALY TREASURE OF EUROPE"" (in Italian). Ministry of Cultural Heritage and Activities and Tourism. 2012-09-29. Retrieved 2013-12-19.
  7. ։J. P. Adams, Sede Vacante and Conclave of 1431. Retrieved: 2016-03-13.
  8. J. P. Adams, Sede Vacante and Conclave of 1447: Վերցված է 2016-03-13.
  9. David M. Cheney, Catholic-Hierarchy:Santa Maria sopra Minerva. Վերցված է 2016-03-13.
  10. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume I (Roma: Tipografia delle scienze mathematiche e fisiche, 1869), pp. 409-539.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]