Սան Բարտոլոմեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Բարտոլոմեո
Basilica di San Bartolomeo all'Isola
San Bartolomeo all'isola September 2015-1.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Իտալիա Իտալիա
Տեղագրություն Հռոմ
Թեմ Հռոմի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված 10-րդ դար
Շինանյութ աղյուս, բետոն
Սան Բարտոլոմեոը գտնվում է Իտալիաում
Սան Բարտոլոմեո
Կոորդինատներ: 41°53′25.292400099988″ հս․ լ. 12°28′41.278800099999″ ավ. ե. / 41.89035900002777169° հս․. լ. 12.47813300002777837° ավ. ե. / 41.89035900002777169; 12.47813300002777837
sanbartolomeo.org

Սան Բարտոլոմեո բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Bartolomeo all'Isola, լատ.՝ Basilica S. Bartholomaei in Insula), տիտղոսակիր բազիլիկ Հռոմում։ Հիմնադրվել է 10-րդ դարում Օտտոն III կայսեր կողմից։ Եկեղեցում պահվում են Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքները[1]։ Եկեղեցին գտնվում է Տիբերինա կղզու վրա, նախկին Ասկլեպիոս տաճարի տեղում։

Սան Բարտոլոմեո տիտղոսակիր եկեղեցու վերջին կարդինալ քահանան Ֆրենսիս Ջորջն է եղել, որը մահացել է 2015 թվականի ապրիլի 17-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Բարտոլոմեո բազիլիկի ինտերիերը
Եկեղեցու մուտքը

Հին Հռոմի ժամանակաշրջանում եկեղեցու տեղում գտնվել է Ասկլեպիոս տաճարը։ Տիբերինա կղզին ամբողջությամբ պատված է եղել մարմարով, որն էլ կղզուն տվել է նավակի տեսք։ Նավի քիթը մինչ օրս տեսանելի է[2]։

Օտտոն III կայսրը կառուցել է այս եկեղեցին, որը նվիրել է իր ընկերոջը՝ Ադալբերտին։ 1113 թվականին եկեղեցին վերանորոգվել է Պասքալիս II Պապի կողմից և 1180 թվականին, երբ բերվում են Բարդուղիմեոս առաքյալի մասունքները, եկեղեցին վերաօծվում է և կրկին վերանորոգվում։ Մասունքները Հռոմ էին ուղարկվել Բենեվենտոյից, իսկ այնտեղ դրանք բերվել էին Հայաստանից 809 թվականին։ Այժմ մասունքները տեղակայված են հիմնական խորանի տակ, անտիկ հռոմեական ծիրանաքարից պատրաստված ավազանի մեջ։

1557 թվականին եկեղեցին ջրհեղեղի պատճառով լրջորեն վնասվել է։ 1624 թվականին Օրացիո Տորրիանին վերանորոգել է այն, ֆասադը կերտելով բարոկկո ոճով։ Հետագա վերանորոգումները իրականցվել են 1852 թվականին։ Եկեղեցու ինտերիերում պահպանվել են 14 անտիկ հռոմեական սյուները։

Սան Բարտոլոմեո եկեղեցում գտնված արձանագրությունները արժեքավոր աղբյուրներ են, որոնք լուսաբանում են բազիլիկի պատմությունը։ Դրանք հավաքագրվել և հրատարակվել են Վինչենցո Ֆորչելլայի կողմից[3]։

Էքստերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու դիմաց գտնվող հրապարակի կենտրոնում քառակողմ guglia՝ կոթող կա, որի խորշերում կերտված են սրբեր։ Քանդակագործը Իգնացիո Յակոմետտին է։ Կոթողն այստեղ կանգնեցվել է 1869 թվականին։

Եկեղեցու կողքին 12-րդ դարի աշտարակ է՝ Torre dei Caetani, որը միջնադարյան ամրոցի միակ մնացորդն է։ Վերջինս կղզու վրա կառուցվել էր Պիերլեոնիի կողմից։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Բարտոլոմեո եկեղեցում է գտնվում 20 և 21-րդ դարի նոր նահատակների հուշահամալիրը, որը նվիրել է Հովհաննես Պողոս II Պապը 2000 թվականին։ Այս հուշահամալիրը Սանտ Էջիդիո համայնքի գտնվում է հոգացության ներքո։ Վերջիններս հիմնական խորանի սրբապատկերի հեղինակն են։ Հուշահամալիրի մաս կազմող մասունքներից է մի քարի կտոր, որով 1984 թվականին փորձել են սպանել ազգությամբ լեհ քահանա Յեժի Պոպելուշկոյին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. S. Prete, "Reliquie e culto di S. Bartolomeo ap. dal Medio Oriente a Roma all'Isola Tiberina", Studi e Ricerche sull'Oriente Cristiano, Rome 5.3 (1982:173-181)
  2. "Isola Tiberina Is Adorably Tiny, Old & Roman". The Huffington Post. Huffington Post. 31 January 2014. Վերցված է 2014 թվականի փետրվարի 17-ին։
  3. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume IV (Roma: Fratelli Bencini, 1874), pp. 527-540.
  4. "Father Popieluszko in Rome pantheon of modern martyrs". thenews.pl. Վերցված է 2012 թվականի Սեպտեմբերի 6-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]