Սանտի Ապոստոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտի Ապոստոլի
Santi Dodici Apostoli
Basilique des Saints-Apôtres.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի և Բազիլիկ
Երկիր Իտալիա Իտալիա
Տեղագրություն Հռոմ
Հասցե piazza dei Santi Apostoli - Roma
Դավանանք կաթոլիկություն
Թեմ Հռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակ Italian national heritage
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Բաչիո Պոնտելլի
Ճարտարապետական ոճ բարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված 6-րդ դար
Շինանյութ աղյուս, բետոն
Սանտի Ապոստոլիը գտնվում է Իտալիաում
Սանտի Ապոստոլի
Կոորդինատներ: 41°53′53.180000101602″ հս․ լ. 12°28′59.540000101598″ ավ. ե. / 41.89810555558377558° հս․. լ. 12.48320555558377798° ավ. ե. / 41.89810555558377558; 12.48320555558377798 և Կոորդինատներ: 41°53′53.412000100001″ հս․ լ. 12°28′58.094400099999″ ավ. ե. / 41.89817000002777547° հս․. լ. 12.48280400002777668° ավ. ե. / 41.89817000002777547; 12.48280400002777668{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
vicariatusurbis.org/?page_id=188&ID=7

Սանտի Ապոստոլի (Տասներկու առաքյալների եկեղեցի, իտալ.՝ Santi Dodici Apostoli, լատ.՝ SS. Duodecim Apostolorum), 6-րդ դարի կաթոլիկ և տիտղոսակիր եկեղեցի Հռոմում։ Սկզբնապես նվիրված է եղել Սուրբ Հակոբոս Ալփյանին և Փիլիպպոս առաքյալին, որոնց մասունքները պահպանվում են այստեղ, իսկ ավելի ուշ՝ բոլոր առաքյալներին։ Այսօր բազիլիկը գտնվում է Կոնվենտուալ ֆրանցիսկյանների հոգածության ներքո։ Վերջիններիս կենտրոնը գտնվում է եկեղեցու հարակից շինությունում։

Եկեղեցու կարդինալ քահանան Անջելո Սկոլան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղագիոս I պապը կառուցել է եկեղեցին ի պատիվ Նարսեսի օստգոթերի նկատմամբ տարած հաղթանակի։ Հովհաննես III պապը եկեղեցին նվիրել է Հակոբոս Ալփյանին և Փիլիպպոս առաքյալին։ Եկեղեցին ավերվել է 1348 թվականի երկրաշարժից և լքված մնացել։

1417 թվականին Մարտինոս V պապը, որի Կոլոննա ընտանիքը դարձավ հարակից Կոլոննա պալատի սեփականատերը, վերակառուցվեց եկեղեցին, իսկ ֆասադը կառուցվեց միևնույն դարի վերջում Բակիո Պոնտելիի կողմից։ Այն ֆրեսկոներով պատկերեց Մելոցցո դա Ֆորլին, որի որմնանկարները համարվում են գլուխգործոցներ։

Կղեմես XI պապը եկեղեցում իրականացրել է «դրամատիկ» վերանորոգումներ։ Մելոցցոյի վերանորոգումները ոչնչացվել են և մի մասը տեղափոխվել Կվիրինալ, իսկ մյուս մասը՝ Վատիկանի թանգարաններ։ Նոր ինտերիերըբարոկկո ոճով ձևավորել են Կառլո Ֆոնտանան և Ֆրանչեսկո Ֆոնտանան։ Աշխատանքներն ավարտվել են 1714 թվականին։ Եկեղեցին ավելի ուշ կրկին վերանորոգվել է, և ֆասադի կառուցումը ավարտվել է 1827թվականին Ջուզեպպե Վալադիեի կողմից։

Սանտի Ապոստոլի եկեղեցում գտնված արձանագրությունները արժեքավոր աղբյուներ են, որոնք արտացոլում են եկեղեցու պատմությունը։ Դրանք հավաքագրվել և հրապարակվել են Վինչենցո Ֆորչելայի կողմից[1]։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտի Ապոստոլի եկեղեցու ինտերիերը

Եկեղեցին ունի 3 նավ, որոնք բաժանված են կորնթոսյան սյուներով։ Առաստաղի կենտրոնում պատկերված է Սուրբ Ֆրանսիսի հաղթանակը։ Հեղինակն է Բակիկկոն, և աշխատանքն արվել է 1707 թվականին։ Կան նաև ավետարանիչների ֆրեսկոներ, որոնք Լուիջի Ֆոնտանայի աշխատանքներն են։ Սրբավայրի վերևում Ջիովաննի Օդացցիի ֆրեսկոն է (1709 թ․), որը ներկայացնում է «Լուցիֆերի և իր հրեշտակերի անկումը»։

Բարձր բեմի աջ կողմում Giraud de Caprières և Ռաֆայել Ռիառիոյի գերեզմաններն են։ Ձախ կողմուոմ Կարդինալ Ռիառիոյի արձանն է, հեղինակ՝ Անդրեա Բրեգնո, ինչպես նաև Մինո դա Ֆիեսոլի "Տիրամայրը"․

Նավի աջ թևում, առաջին կապելլայի մոտ պահված է Մարիա Կլեմենտինա Սոբիեսկաի սիրտը։ Նրա գերեզմանը Սուրբ Պետրոսի տաճարում է։ Իսկ արձանը Ֆիլիպպո դելլա Վալլեի աշխատանքն է։ Նրա ամուսինը ամեն առավոտ աղոթում էր այստեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume II (Roma: Fratelli Bencini, 1873), pp. 219-298.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]