Jump to content

Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե
San Carlo alle Quattro Fontane
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեvia del Quirinale, 23 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Օծման թվական1646
Հիմնական ամսաթվերըհուլիս 1638
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածԿառլո Բորրոմեո
ԱնվանվածԿառլո Բորրոմեո
ՃարտարապետՖրանչեսկո Բորրոմինի
ՀիմնադիրGabriel de la Asunción?
Ճարտարապետական տիպեկեղեցի
Ճարտարապետական ոճբարոկկո
Կառուցման սկիզբ1638
Կառուցման ավարտ1677
Հիմնադրվածհուլիս 1638
12մ
Երկարություն20մ
Լայնություն12մ
Քարտեզ
Քարտեզ
41°54′06″ հս․ լ. 12°29′26″ ավ. ե.HGЯO
 San Carlo alle Quattro Fontane (Rome) Վիքիպահեստում
sancarlino.eu

Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե (իտալ.՝ San Carlo alle Quattro Fontane), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հայտնի է նաև Սան Կառլինո անունով։ Սան Կառլո Բորոմեոյին նվիրված Հռոմի երեք եկեղեցիներից մեկն է (մյուս երկուսը՝ Սան Կառլո այ Կատինարի և Սան Կառլո ալ Կորսո)։ Եկեղեցին ձևավորել է ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինին։ Այն բարոկկո ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է։ Կառուցվել է Կվիրինալ բլրի վրա, որպես վանական կառույցների բաղկացուցիչ մաս, իսպանական Տրինիտարյան (Սուրբ Երրորդություն) միաբանության համար։ Բորոմինին կառուցման պատվերը ստացել է 1634 թվականին, կարդինալ Ֆրանչեսկո Բարբերինիից։ Անուամենայնիվ, ֆինանսական աջակցությունը երկարատև չլինելու պատճառով հետագայում կառուցումն ընթանում է տարբեր ֆինանսական դժվարություններով[2]։

Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե եկեղեցու գմբեթը

Վանական կառույցը և մենաստանը կառուցվել են սկզբում, իսկ 1638-1641 թվականներին կառուցվել է եկեղեցին։ 1646 թվականին նվիրվել է Սան Կառլոյին։ Չնայած ոլոր-մոլոր ճակատամասը կառուցելու միտքը հղացել էր բավականին շուտ՝ հավանաբար 1630-ական թվականներին, սակայն այն կառուցվել է Բորոմինիի կյանքի վերջին տարիներին, իսկ ճակատամասի վերին հատվածը անավարտ է մնացել նույնիսկ ճարտարապետի մահվանից հետո[3]։

Նոր եկեղեցու և կից վանքի վայրը Չորս շատրվանների հարավարևմտյան անկյունում է, Ստրադա Պիա և Ստրադա Ֆելիչե փողոցների հատման տեղում։ Լորենցո Բերնինիի Սանտ Անդրեա ալ Քուիրինալե եկեղեցին կառուցվել է ավելի ուշ, Ստրադա Պիա փողոցի վրա։

Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե եկեղեցում հայտնաբերված ձեռագրերը եկեղեցու պատմությունը ներկայացնող արժեքավոր աղբյուրներ են, որոնք հավաքագրվել և հրատարակվել են Վինչենցո Ֆորչելայի կողմից[4]։

Սան Կառլոյի ուռուցիկ ճակատամասը կերտված է ոչ-դասական ձևով։ Բարձր կորնթոսյան սյուները կանգնած են պատվանդանի վրա, և խոյանում են վեր՝ իրենցում ներառելով առանցքային վերնախարիսխը։ Սրանք ամբողջացնում են երկու հարկերի ընդհանուր շրջանակը և եռակողմ որմնախորշերի բաժանումը։ Այս խոշոր սյուների մեջ ներկառուցված են փոքրիկ սյուներ, պատուհաններ և որմնախորշեր՝ որոնցում տեղադրված են զանազան արձաններ։ Գլխավոր մուտքի վերևում Սան Կառլո Բորոմեոյի արձանն է, իսկ նրա երկու կողմերում՝ Սուրբ Երրորդություն միաբանության հիմնադիրների՝ Սուրբ Ժան դե Մատայի և Սուրբ Ֆելիքս դե Վալուայի արձանները։ Նրանցից վեր՝ կենտրոնում, երկու հրեշտակների հոգածությամբ օվալաձև մեդալիոնն է։

Եկեղեցին և կից մենաստանը գտնվում են Վիա Պիա փողոցի դիմաց, վանական կառույցի կողքին։ Վերջինից դեպի վեր Բորոմինին մտադիր էր այգի ձևավորել։

Եկեղեցուն կից մենաստանը

Եկեղեցու ինտերիերը և՛ արտասովոր է, և՛ բարդ։ Ստորին հատվածում Ավագ խորանը գտնվում է միևնույն առանցքում, ինչպես և դուռը։ Բացի նրանցից կան ևս երկու խորաններ։ Դրանք նվիրված են Սուրբ Միկել դե Սանկտիսին, իսկ մյուսը՝ Հովհաննես Մկրտչին։ Այս երկու խորանների միջև վեր են խոյանում 16 սյուներ, որոնց վրա հիմնվում է ընդարձակ վերնախարիսխը։ Այս ձևավորումը հարմարեցված է խաչաձև հատակագծին, և չնայած վերջինին, եկեղեցու բոլոր խորաններն էլ տեսանելի են։ Սյուները, որմնախորշերը, ձուլվածքներն ու դռները ստեղծում են ալեկոծվող շարժման տպավորություն։ Ճարտարապետություն ուսումնասիրող պատմաբանները նկարագրել են սյունամեջ կառույցի տարբեր ռիթմիկ ձևավորումները[5] և ընդգծել են կառույցի բարդ հատակագծի երկրաչափական հիմնավորումը, ինչպես նաև քննարկել եկեղեցու սիմվոլիզմը և Բորոմինիին բնորոշ ճարտարապետական ձեռագիրը[6]։

Գմբեթարդները կազմում են անցումային տարածքի մասը, որտեղ խաչաձև ստորին հատվածը համաձայնեցվում է գմբեթի ձվաձև բացվածքի հետ։ Կամարներում խոյացող սյուները օղակում են մուտքն ու խորանները, վեր են խոյանում հատվելով վերնախարսխին՝ երիզելով գմբեթարդների տարածքը, որտեղ տեղադրված են մեդալիոնները։

Գմբեթի ձվաձև վերնախարիսխը ունի «սաղարթապսակ», որը շրջանակում է վերին ութանկյունը, խաչերն ու վեցանկյունը։ Լույսը ներթափանցոմ է ստորին գմբեթի և երդիկի պատուհաններից։ Վառ լուսավորված երդիկը կրում է Սուրբ Երրորդության խորհրդանիշը։

Ավագ խորանի երկու խողմերում միանման դռնատեղեր են։ Աջակողմյան դուռը ուղղորդում է դեպի մենաստան, որի միջով կարելի է նկուղ իջնել։ Իսկ ձախակողմյան դուռը տանում է դեպի արտաքին կապելլա, որը հայտնի է որպես Բարբերինի կապելլա։ Այստեղ է գտնվում Տրինիտարիանների կողմնակից Էլիզաբեթ Կանորի Մորայի դամբարանը։

Եկեղեցու նկուղը գտնվում է ստորին հարկում և չափերով և ձևով համապատասխանում է եկեղեցուն։ Այն ունի ցածր փորվածքով կամար։ Մատուռները բացվում են այս տարածության մեջ, ներառյալ հարավարևելյան ութանկյուն մատուռը, որում պետք է ամփոփվեր Բորոմինիի մարմինը։ Այն ունի մեծ և փոքր դասավորությամբ որմնախորշ և վեր խոյացող քիվ։

Եկեղեցու կողքին գտնվում է երկհարկանի մենաստանը։ Տարածքը մուտքի ուղղությամբ ավելի երկար է, քան լայնությամբ, սակայն անկյունները հատում են ուղղանկյուն տարածքը, ինչը ստեղծում է ութանկյան տպավորություն։ Տասներկու սյուների վրա հիմնված են անկյուններն ու բացվածքները, ինչպես նաև վերին ճաղավանդակը։

Եկեղեցու ետևում սեղանատունն է, որը ներկայումս քահանաների խուցն է։ Այն ունի կլորավուն անկյուններ, փորվածքով կամար և պատուհաններ, որոնք նայում են դեպի այգի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Blunt, Anthony. Borromini, 1979, Belknap Harvard, p. 53
  3. Blunt, A. 1979, p. 71, 76-80. Blunt considers whether Borromini at San Carlo or Pietro da Cortona with his design for Santi Luca e Martina was the first to plan a curved church facade and decides in favour of Cortona, p. 76
  4. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume III (Roma: Fratelli Bencini, 1873), pp. 261-273 [in Italian and Latin].
  5. Wittkower, Rudolf. Art and Architecture in Italy 1600-1750, Pelican History of Art, 1958, p.131-5
  6. Steinberg, Leo. San Carlo alle Quattro Fontane. A Study in Multiple Form and Architectural Symbolism, New York, 1977
  • Blunt, Anthony (1979). Borromini. Cambridge: Harvard University Press. ISBN 0-674-07926-4.
  • Steinberg, Leo (1977). Borromini's San Carlo Alle Quattro Fontane. New York: Garland Pub. ISBN 0-8240-2008-1.
  • Portoghesi, Paolo (2001). Storia Di San Carlino Alle Quattro Fontane (Italian). Roma: Newton & Compton. ISBN 978-88-8289-485-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Կառլո ալե Քուատրո Ֆոնտանե» հոդվածին։