Գմբեթարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Surb Amenaprkich Gyumri 07.jpg

Գմբեթարդ կոնք (հուն․ χόνχη խեցի), կիսագմբեթ, որ ծառայում է շենքի կիսագլանային մասերը (աբսիդ, խորշ) ծածկելու համար։ Ի հայտ է եկել արևելյան֊ հելենիստական ճարտարապետության մեջ, լայնորեն կիրառվել հռոմեական և բյուգանդական շինարվեստում, միջնադարյան քրիստոնեական պաշտամունքային կառույցներում։

Հայ ճարտարապետության մեջ Երևան է եկել 4-րդ դարից սկսած, միանավ եկեղեցիների և եռանավ բազիլիկների բեմի աբսիդներն ավարտվել են սրբատաշ քարից կառուցված գներով, որոնք դահլիճի կողմից ունեցել են կիսաշրջանաձև կամ պայտաձև ուրվագծով կամար։ Գմբեթարդում տեղ են գտել Քրիստոսի, աստվածամոր կամ սրբերի խճանկարներ կամ որմնանկարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 109 CC-BY-SA-icon-80x15.png