Երեք աղբյուրների աբբայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք աղբյուրների աբբայություն
Abbazia delle Tre Fontane
Հիմնական տվյալներ
ՏեսակTrappist monastery?, Cistercian monastery? և վանք
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
ՎանականությունOrder of Cistercians of the Strict Observance?
ԹեմՀռոմի թեմ և Territorial Abbey of Santi Vincenzo ed Anastasio alle tre Fontane?
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
ԳլխամասՀռոմ, Պապական մարզ
Կազմված էChiesa dei Santi Vincenzo e Anastasio alle Tre Fontane?
Ճարտարապետական տիպբազիլիկ
Հիմնադրված7-րդ դար
Փակված է1826
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Abbazia delle Tre Fontane Վիքիպահեստում
abbaziatrefontane.it

Երեք աղբյուրների աբբայություն (իտալ.՝ Abbazia delle Tre Fontane, լատին․՝ Abbatia trium fontium ad Aquas Salvias), կաթոլիկ աբբայություն Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է եղել Հռոմի քաղաքի պարիսպներից դուրս, իսկ ներկայումս՝ Հռոմի մետրոպոլիտենի B գծի վերջին կայարանի մոտ։ Ենթադրվում է, որ այնտեղ նահատակվել է Պողոս առաքյալը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ եկեղեցական ավանդույթի այս վայրում 67 թվականի (կամ 65) հունիսի 29-ին Ներոն կայսեր հրամանով գլխատվել է Պողոս առաքյալը։ Երբ վերջինիս գլուխն ընկնում է, երեք տարբեր տեղերում հարվածում է գետնին, որտեղից էլ բխում են երեք շատրվաններ։ Դրանք դեռևս հոսում են այս սրբավայրում։ Այս պատմությունը վկայող վաղ փաստաթղթերից է Գրիգոր I Պապի Ֆելիքս սարկավագին ուղղված նամակը։ 298 թվականի հունիսի 9-ին այս վայրում Դիոկղետիանոսի հրամանով պատժվել են նաև Սուրբ Զենոնն ու իր 10203 լեգիոներները։

Հունա-հայկական վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի մասին առաջին գրավոր վկայությունները վերագրվում են 6-րդ դարին։ Հայազգի հրամանատար Նարսեսը հիմնում է հունական վանք և եկեղեցի՝ նվիրված Պողոս առաքյալի նահատակությանը։ 7-րդ դարում վանական համալիրում հաստատվում են հույն և հայ վանականներ, որոնք փախել էին Կիլիկիայից, քանի որ այն զավթել էին արաբները։ Շուտով հայազգի կայսր Հերակլիոս Փլավիոսը եկեղեցուն նվիրաբերում է 628 թվականին սպանված Անաստասիո նահատակի մասունքները։ Հայ վանականների ներկայությունը այս վանական համալիրում հիշատակվում է մինչև 14-րդ դարի սկիզբ։

1867 թվականի պեղումների ժամանակ հնագետ Ջովաննի Բատիստա դե Ռոսսին հայտնաբերում է փոքր վանքի մնացուկներ և երկու մատուռներ։ Նրանցից մեկում գտնվում էին աղբյուրներից երկուսը, իսկ մյուսում՝ երրորդը։ Ինչպես վկայել են գտնված արձանագրությունները, շինությունները կառուցվել են Սարգիս I Պապի օրոք, 687 թվականին։ «Liber Pontificalis» գրքում հիշատակվում է հրդեհի մասին, որի ժամանակ ոչնչացել է Անաստասիոյի վանքը։ Հիշատակվում է նաև այն մասին, որ եկեղեցին վերականգնվել է Ադրիանոս I Պապի միջոցներով (772-795

Ըստ միևնույն «Liber Pontificalis» գրքի 805 թվականի հունվարի 22-ին Կառլոս Մեծ կայսրը և Լևոն III Պապը Սուրբ Անաստասիոյի վանքին նվիրաբերում են կալվածքներ Տոսկանայում։ Հետագա դարերի ընթացքում դրանք կորստի են մատնվում, իսկ վանքը աստիճնաբար կործանվում է։ 1080 թվականին Գրիգոր VII Պապը Կլյունիի Բենեդիկտյան միաբանության վանականների մի խումբ ուղարկում է այստեղ՝ ցանկանալով վերականգնել վանական կյանքը։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրում գտնվում են երեք եկեղեցիներ։ Առաջինը Սանտ Պաոլո ալլե Տրե Ֆոնտանե եկեղեցին է։

Երկրորդ եկեղեցին Սանտա Մարիա Սկալա Չելին է։ Նվիրված է Մարիամ Աստվածածնին։ Այս եկեղեցում է գտնվում scala coeli («սանդուղք դեպի երկինք») խորանը, որից էլ եկեղեցին ստացել է իր անունը։

Երրորդ՝ Սանտի Վինչենցո ե Անաստասիո եկեղեցին նվիրված է Սուրբ Վինչենցոյին և Անաստասիոյին։ Կառուցվել է 626 թվականին Ոնորիոս I Պապի կողմից։

Կառլոս Մեծի կամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվկալիպտների արահետը
Կառլոս Մեծի կամար

Երեք աղբյուրների աբբայությունը սկզբնական շրջանում շրջապատված էր պարսպով, որի մնացուկները տեսանելի են ցայսօր։ Միակ ամբողջական պահպանված հատվածը Կառլոս Մեծի կամարն է, որը հանդիսանում է վանական համալիրի մուտքը։

Կամարը կառուցվել է մոտավորապես 13-րդ դարում։ Նրա անվանումը կապված է այն բանի հետ, որ կամարի ներքին պատերը սկզբում զարդարված են եղել ֆրեսկոների շարքով։ Դրանցում արտացոլվել է 805 թվականի Կառլոս Մեծի Տոսկանայի կալվածքների նվիրատվությունը Լևոն III Պապին։ Ֆրեսկոները վերացել են, բայց նրանց պատկերները պահպանվում են Վատիկանի գրադարանում։ Հետագայում կամարը զարդարվել է մեկ այլ ֆրեսկոյով, որում պատկերված են եղել Քրիստոսն ու չորս ավետարանիչները՝ իրենց խորհրդանիշներով, սակայն դա ևս չի պահպանվել։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք աղբյուրների աբբայություն» հոդվածին։