Նարսես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Narses
Narses.jpg
Ծնվել է 478
Ծննդավայր Բյուզանդական կայսրություն Կոստանդնուպոլիս
Վախճանվել է 574
Մահվան վայր Հռոմ
Պատկանելություն Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն
Կոչում Հրամանատար
Հրամանատարն էր Բյուզանդական բանակ
Մարտեր/պատերազմներ Նիկայի ապստամբություն, Տագինայի ճակատամարտ, Վեզուվիի ճակատամարտ, Կասիլնիումի ճակատամարտ

Նարսես, 478 - 573, հանդիպում է նաև Նարզես, Ներսես գրառման ձևերը), հայազգի հրամանատար և ազդեցիկ քաղաքական գործիչ Բյուզանդական կայսրությունում։ Նա ուներ հայկական ծագում և ծառայում էր Հուստինիանոս I-ին։ Վելիզարիոսի հետ միասին համարվում է Բյուզանդիայի մեծագույն հրամանատարներից մեկը։ Բացի հրամանատար լիելուց, նա նաև եղել է կայսրի խորհրդականը։ Նրա մեծագույն նվաճումն անպարտելի թվացող Օսթգոթական թագավորության ոչնչացումն էր, որից հետո այն ամբողջությամբ նվաճել է։ Համարվել է կայսրիամենասիրելիհրամանատարը։