Հրահատ Կամսարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրահատ Կամսարական
Ծնվել էանհայտ
Մահացել է552
Մահվան վայրpraetorian prefecture of Illyricum, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Մասնագիտությունսպա և ռազմական առաջնորդ

Հրահատ, Արատիոս (ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Կամսարական) (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), VI դ. բյուզանդական հայազգի զորավար։

Պարսից արքա Կավադ I-ի ժամանակ ծառայել է պարսկական բանակում, իր եղբայր Ներսեսի հետ պարտության մատնել բյուզանդական զորավարներ Բեյիսարիոսին և Աիտտասին։ Հետագայում անցել է ծառայության բյուզանդական բանակում։ 538-539 թվականներին Բելիսարիոսի հրամանատարության ներքո մասնակցել է գոթերից Իտալիայի նվաճմանը, իսկ 549-550 թվականներին կռվել սլավոնների դեմ։ Գլխավորել է Հուստինիանոս 1-ի կողմից հոների մոտ ուղարկված դեսպանությունը և կասեցրել նրանց ներխուժումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 618 CC-BY-SA-icon-80x15.png