Սան Ստեֆանո Ռոտոնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սան Ստեֆանո Ռոտոնդո
Santo Stefano Rotondo
RomaSStefanoRotIngresso.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունMonti[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետԲերնարդո Ռոսելինո
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճpaleochristian architecture
Հիմնադրված5-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°53′4.2792000999889″ հս․ լ. 12°29′48.339600099998″ ավ. ե. / 41.884522000027772037° հս․. լ. 12.49676100002777801° ավ. ե. / 41.884522000027772037; 12.49676100002777801
vicariatusurbis.org/Ente.asp?ID=955

Սան Ստեֆանո Ռոտոնդո (իտալ.՝ Santo Stefano Rotondo կամ Basilica di Santo Stefano al Monte Celio, լատ.՝ Basilica S. Stephani in Caelio Monte), անտիկ բազիլիկ և տիտղոսակիր եկեղեցի Հռոմում, Իտալիայում։ Գտնվում է Ցելիում բլրի վրա։ Եկեղեցին հանդիսանում է Հռոմում Հունգարիայի ազգային եկեղեցին։ Նվիրված է քրիստոնյա առաջին նահատակ Սուրբ Ստեփանոսին և Ստեփան I Հունգարիայի թագավորին, որը սրբացվել է Հունգարիայում քրիստոնեություն տարածելու պատճառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական եկեղեցին օծվել է Սիմպլիկիոս Պապի կողմից 468-483 թվականներին։ Այն նվիրված էր Սուրբ Ստեփանոսին, որի մարմինը մի քանի տասնամյակ առաջ հայտնաբերվել է Սուրբ հողում և բերվել Հռոմ։ Եկեղեցին Հռոմում առաջինն էր, որ ուներ շրջանաձև նախագիծ։ Հավանաբար Սան Ստեֆանոյի կառուցումը ֆինանսավորել է ունևոր Վալերիոս ընտանիքը, որի կալվածքները ընդգրկում էին Ցելիումի բլրի մեծ մասը։ Նրանց առանձնատունը մոտ էր գտնվում՝ ներկայիս Սան Ջիովանի հիվանդանոցի տեղում։ Սուրբ Մելանի Ավագը այդ ընտանիքի անդամն էր հաճախ էր ուխտի գնում Երուսաղեմ և այնտեղ էլ մահացավ։

6-րդ դարում եկեղեցին զարդարվել է խճանկարներով և գունագեղ մարմարով Հովհաննես I և Փելիքս IV (III) պապերի կողմից։ 1139-1143 թվականներին եկեղեցին վերականգնվել է Իննոկենտիոս II Պապի կողմից։ Նա ավելացրեց 3 լայնակի կամարներ, որոնք ամրացնում էին գմբեթը։ Սյուները կենտրոնական ճեմասրահին կցել է աղյուսով, որով ձևավորվել է նոր արտաքին պատ։

Սան Ստեֆանո Ռոտոնդո եկեղեցու ինտերիերը

Միջնադարում Սան Ստեֆանո Ռոտոնդոն եղել է Սան Ջիովանի ին Լատերանոյի օրենքների պատասխանատուն։ 15-րդ դարի կեսին Ֆլավիո Բիոնդոն բարձր է գնահատել մարմարե սյուները, մարմարապատ պատերը և «կոսմատեսք» ոճով արված արվեստի աշխատանքները, բայց նա նաև ավելացրել է, որ մեր օրերում «Սան Ստեֆանոն տանիք չունի»։ Ըստ Բիոնդոյի եկեղեցին կառուցվել է Ֆավնուսի տաճարի ավերակների վրա։ 1969-1675 թվականների պեղումները բացահայտեցին, որ կառույցը երբեք հեթանոսական տաճար չի եղել, այլ մշտապես եկեղեցի է եղել, որը կանգնեցրել է Կոստանդիանոս Մեծը 4-րդ դարի առաջին կեսին։

1454 թվականին Նիկողայոս V Պապը ավերված եկեղեցին վստահեց Պաուլինյան հայրերին՝ հունգարացիների կողմից ստեղծված միակ կաթոլիկ միաբանությանը։ Ահա թե ինչու Սան Ստեֆանո Ռոտոնդոն ավելի ուշ դարձավ Հռոմում հունգարացիների ոչ պաշտոնական եկեղեցին։ Եկեղեցին վերակառուցվել է Բերնարդո Ռոսսելլինոյի կողմից, հավանաբար Լեոն Բատտիստա Ալբերտիի ղեկավարությամբ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Celio - santo Stefano Rotondo - interno1.jpg

Չնայած եկեղեցին ներսում շրջանաձև է, արտաքինից նախագծված է խաչաձև։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու պատերը ձևավորված են բազմաթիվ ֆրեսկոներով՝ ներառյալ իտալացի նկարիչներ Նիկոլո Պոմարանչիոյի և Անտոնիո Տեմպեստայի աշխատանքները, որոնք պատվիրել էր Գրիգոր XIII Պապը 16-րդ դարում։ Յուրաքանչյուր նկար ունի մակագրություն, որում բացատրվում է տեսարանը, և ներկայացվում է այն կայսրը, որն իրականացրել է մահապատիժը, ինչպես նաև մեջբերում Աստվածաշնչից։

Արվեստի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ֆրեսկոները

Եկեղեցու խորանը պատրաստվել է ֆլորենցիացի նկարիչ Բերնարդո Ռոսսելլինոյի կողմից 15-րդ դարում։ Աբսիդի նկարում Հիսուսն է երկու նահատակների միջև։ Գրիգոր Մեծ Պապի անտիկ աթոռը պահվում է այստեղ (580 թվականից)։

Ss. Primo e Feliciano կապելլան ունի 7-րդ դարի շատ հետաքրքիր և հազվագյուտ խճանկարներ։ Նրանցից մեկում ներկայացված է Պրիմուս և Ֆելիչիան նահատակները խաչի կողքին։ Կապելլան կառուցվել է Թեոդորոս I Պապի կողմից, որը բերել էր երկու նահատակների մասունքները և թաղել այստեղ ( իր հոր մասունքների հետ միասին )։

Հունգարական կապելլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Վատիկանի Santo Stefano degli Ungheresi հին եկեղեցին տապալվեց, հունգարացիները այլևս չունեցան ազգային եկեղեցի։ Որպես հին եկեղեցու կորուստի փոխհատուցում՝ Պիոս VI Պապը կառուցեց հունգարական կապելլան Սան Ստեֆանո Ռոտոնդո եկեղեցում ըստ Պիետրո Կամպորեզիի նախագծի։

Հունգարական կապելլան նվիրված է Հունգարիայի Ստեփան I (Szent István) արքային՝ հունգարների առաջին կանոնակարգված թագավորին։ Սուրբ Ստեփանի տոնը նշվում է օգոստոսի 20-ին։ Հունգարացի ուխտավորները հաճախ են այցելության գալիս այստեղ։

Հունգարացի փորձագետները իտալացիների և գերմանացիների հետ միասին մասնակցել են 20-րդ դարի ընթացքում եկեղեցու վերականգնման աշխատանքներին և հնագիտական պեղումներին։ Ուշագրավ հունգարացի այցելուներ էին Vilmos Fraknói, Frigyes Riedl և László Cs. Szabó, որոնք բոլորն էլ գրել են Սան Ստեֆանո Ռոտոնդոյի պատմության և կարևորության մասին։

Վերջին հնագիտական պեղումների ժամանակ բացահայտվել է եկեղեցու անտիկ հատակը։ Հատակը պատված է եղել գունավոր մարմարի սալաքարերով, որը վերականգնվել է 2006 թվականին Zsuzsanna Wierdl գլխավորած միջազգային խմբի կողմից։

Մատուռի ֆրեսկոները պատկերվել են 1776 թվականին, բայց վերջերս դրանց տակ հայտնաբերվել են ավելի հին պատկերներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]