Սանտա Մարիա ին Վիա Լատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Մարիա ին Վիա Լատա
Santa Maria in Via Lata
Pigna - s M in via Lata 1130321.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունPigna?[1] և Հռոմ[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված5-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°53′53.354400099993″ հս․ լ. 12°28′52.680000099997″ ավ. ե. / 41.89815400002777324° հս․. լ. 12.48130000002777606° ավ. ե. / 41.89815400002777324; 12.48130000002777606

Սանտա Մարիա ին Վիա Լատա (լատ.՝ Sanctae Mariae in Via Lata), տիտղոսակիր եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Վիա դել Կորսո (նախկին Վիա Լատա) փողոցի վրա։ Կառուցված է հռոմեական անտիկ կառույցների, ինչպես նաև 8, 9, 10-րդ դարերի շինությունների տեղում (նկուղում պահպանվել են այդ ժամանակաշրջանի ֆրեսկոներ)։ Ըստ լեգենդի այդ կառույցներից մեկում (կամ Սան Պաոլո ալլա Ռեգոլա եկեղեցու տեղում) երկու տարի շարունակ կալանքի տակ է պահվել Պողոս առաքյալը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Մարիա ին Վիա Լատա եկեղեցու ինտերիերը

Առաջին քրիստոնեական պաշտամունքի վայրը այստեղ եղել է 5-րդ դարի աղոթատեղին, որը ներկայիս եկեղեցու տեղում է եղել։ Այն կառուցվել է ընդարձակ հռոմեական պահեստի մնացուկների մեջ, որը ևս պեղվել է։ Եկեղեցու վերին հարկը ավելացվել է 9-րդ դարում, իսկ որմնանկարներն ավելացվել են 7-9-րդ դարերի միջև։ Այս ժամանակաշրջանի «կոսմատեսկո» ոճով արված սալահատակը պահպանվել է։

Եկեղեցու 13-րդ դարի Տիրամոր սրբապատկերը, որը կատարել է շատ հրաշքներ, և 3-րդ դարի սարկավագ և նահատակ Ագապետոսի մասունքները մնացել են նրա տակ։ Arcus Novus կամարը, որը այստեղ էր կանգնեցվել Դիոկղետիանոսի կողմից (303-304 թթ.), վերացել է 15-րդ դարի վերջին իրականացված վերանորոգման ժամանակ։ Բանաստեղծ Անտոնիո Տեբալդեոն, որը Ռաֆայել Սանտիի ընկերն է եղել, 1537 թվականին թաղվել է եկեղեցու հյուսիսային թևի ծայրում։ Սակայն գերեզմանը ձևավորվել է 1776 թվականին։

Եկեղեցին բարոկկո ոճով վերանորոգվել է 1639 թվականին Կոզիմո Ֆանզագոյի կողմից, սակայն ճակատամասը՝ կորնթոսյան սյուներով հանդերձ, ավարտել է Պիետրո դա Կորտոնան 1658-1662 թվականներին։ Հավանաբար նա է, որ կանգնեցրել է հաղթակամարը ճակատամասում։ Ալեքսանդր VII պապի օրոք, 1662 թվականին կանգնեցվել է եկեղեցու երկրորդ հարկը։ Զանգակատունը Մարտինո Լոնգիի աշխատանքն է (1580 թ.)։ Բարձր բեմի վրա տեղադրված Աստվածամոր սրբապատկերը եկեղեցու քիչ կտավներից մեկն է, որը վերագրվում է Լորենցո Բերնինիին։ Աբսիդի ամպհովանին պատրաստված է ալեբաստրից և լաջվարդից։ Ինչպես հիշատակվում է Կոզիմո Ֆանաչելիի կողմից արված ցայտատախտակի վրա, առաջին պեղումներն այստեղ անցկացվել են այդ ժամանակաշրջանում։ 19-րդ դարում Ժոզեֆ և Լյուսեն Բոնապարտների ընտանիքները թաղվել են այստեղ (18-րդ դարում)։

Նավի աջ կողմի առաջին կտավը Ջիաչինտո Բրանդիի «Սուրբ Անդրեի նահատակությունն» է, իսկ երկրորդը՝ Ջուզեպպե, Նիկոլա և Բիաջիո սրբերի կտավն է, որի հեղինակն է Ջուզեպպե Գեցին։ Աբսիդի ձախակողմյան կապելլայում պատկերված են Տիրամայրը մանուկի հետ (հեղինակ՝ Ջիովաննի Օդացցի)։ Աջակողմյան նավի օվալաձև վեց կտավներից երկուսը Պ․ դե Պիետրիի և Ագոստինո Մասուկկիի աշխատանքներից են։ Ձախակողմյան նավում 5 օվալաձև կտավների հեղինակներն են Պ․ դե Պիետրի Մասուկկիին և Ջիովան Դոմենիկո Պիաստրինին։ Սանտա Մարիա ին Վիա Լատա եկեղեցին տիտղոսակիր եկեղեցի է։ 1991 թվականի հունիսի 28-ից եկեղեցու կարդինալ-քահանան Էդուարդ Իդրիս Կասսիդին է։

  1. archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.