Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա
| Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա San Sebastiano fuori le mura | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | փոքր բազիլիկ, ծխական եկեղեցի և եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Հասցե | Via Appia Antica, 136 - Roma[1] |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Հռոմի թեմ |
| Մասն է | Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
| Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
| Նվիրված | Սուրբ Սեբաստիան |
| Անվանված | Սուրբ Սեբաստիան |
| Ճարտարապետ | Flaminio Ponzio? |
| Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
| Ճարտարապետական ոճ | բարոկկո |
| Կառուցման սկիզբ | 340 թ․ |
| Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
| 41°51′20″N 12°30′56″E / 41.855555555556°N 12.515555555556°E | |
| sansebastianofuorilemura.org | |
Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա (իտալ.՝ San Sebastiano fuori le mura, լատիներեն՝ Sancti Sebastiani extra muros կամ San Sebastiano ad Catacumbas), բազիլիկ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Սուրբ Սեբաստիանոյի գետնադամբարանի վրա։ Սեբաստիանոյի մասունքները պահվում են այս եկեղեցում, մի մասն էլ՝ Սուրբ Պետրոսի տաճարում։ Մինչև 2000 թվականը համարվել է Հռոմի յոթ Ուխտավոր եկեղեցիներից մեկը։ 1960 թվականի դեկտեմբերի 30-ից եկեղեցին տիտղոսակիր է։ 2007 թվականի նոյեմբերի 24-ից եկեղեցու կարդինալ քահանան իսպանացի Լյուիս Մարտինես Սիստաչն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա բազիլիկը կառուցվել է 4-րդ դարի առաջին կեսին[2]։ Եկեղեցին նվիրված է 3-րդ դարի հռոմեացի հանրահայտ նահատակ Սուրբ Սեբաստիանոյին։ Եկեղեցին կառուցվել է Սբ․ Սեբաստիանոյի գետնադամբարանի վրա, իսկ ֆուորի լե Մուրան վերագրվում է այն փաստին, որ եկեղեցին գտնվում է Ավրելիանոսի պատից դուրս, ինչպես նաև, որպեսզի տարբերակվի Պալատին բլրի վրա գտնվող համանուն Սան Սեբաստիանո ալ Պալատինո եկեղեցուց։
Ըստ հիմնադրման ավանդույթի[3], 258 թվականին, քրիստոնյաների հալածանքների ժամանակ գետնադամբարանները ժամանակավորապես եղել են երկու սրբերի՝ Պողոս և Պետրոս առաքյալների[4] շիրիմների վայր։ Նրանց աճյունները հետագայում տեղափոխվել է իրենց անունները կրող բազիլիկներ։ Սեբաստիանոյին նվիրաբերումը թվագրվում է 9-րդ դարին[5]։
Սեբաստիանոյի մասունքներն այստեղ են տեղափոխվել 350 թվականին։ 826 թվականին դրանք տեղափոխվում են Սուրբ Պետրոսի տաճար՝ վախենալով սարակինոսների գրոհումից։ Փաստորեն վերջիններս նյութականացվում են, իսկ եկեղեցին՝ ոչնչացվում։ Նիկողայոս I Պապի օրոք կառույցը վերահիմնվում է և վերաօծվում Ոնորիոս III (1216–1227 թթ․) Պապի օրոք։
Ներկայիս եկեղեցին 17-րդ դարի շինություն է, որը կառուցումը հովանավորել է կարդինալ Սկիպիոնե Բորգեզեն 1609 թվականին։ Ճարտարապետ Ֆլամինիո Պոնցիոյի մահից հետո, 1613 թվականին կառուցումը շարունակում է Ջիովանի Վասանցիոն, որն էլ ավարտում է այն։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձախ կողմի առաջին կապելլայում գտնվող Սուրբ Սեբաստիանոյի արձանը Ջուզեպպե Ջորջետտիի աշխատանքն է։ Մասունքների կապելլան տեղակայված է նավում։ Անտեղ պահպանվում է մի քար, որի վրա իբրև թե Հիսուսի ոտնահետքերն են, ինչպես նաև այն նետերից մեկը, որը խոցել է Սեբաստիանոյին, և մի մաս այն սյունից, որին գամված է եղել Սեբաստիանոն իր նահատակության ժամանակ։ Ուշագրավ է Ալբանի կապելլան, որը կառուցվել է 1716 թվականին[6] Կղեմես XI Պապի նախաձեռնությամբ։ Այն նվիրվել է Փաբիանոս Պապին։ Ալբանի կապելլան կառուցել և ձևավորել են Կառլո Մարատտան, Ալեսսանդրո Սպեկկին, Ֆիլիպո Բարիջիոնին և Կառլո Ֆոնտանան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցու ճակատամասը
- Սբ․ Սեբաստիանոյի գետնադամբարանը
- Եկեղեցու բեմը
- Առաստաղի զարդանախշերը
- Ալբանի կապելլա
- Սուրբ Սեբաստիանոյի արձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ According to Touring Club Italiano, Roma e dintorni (1965) p. 395.
- ↑ Secondo la tradizione", Touring Club Italiano, Roma e dintorni (1965) p. 395.
- ↑ "The Basilica of St. Sebastian Outside the Walls", Arte.it
- ↑ Touring Club Italiano, Roma e dintorni, eo. loc.
- ↑ About 1716 according to TCI Roma e dintorni.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paolo Coen, Le sette chiese. Le basiliche giubilari romane, Newton Compton, Rome, 1994.
- Claudio Rendina, Enciclopedia di Roma, Newton Compton, Rome, 2000.
- "San Sebastiano fuori le Mura", by Chris Nyborg.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա» հոդվածին։ |
| ||||||

