Սուրբ Սեբաստիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սեբաստիան
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդմոտ 255
ԾննդավայրՆարբոն
Վախճանհունվարի 20, 287
Վախճան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
Վախճան պատճառflagellation?
Թաղման վայրՍան Սեբաստիանո ֆուորի լե Մուրա
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀունվարի 20[1]
Աշխատանքզինվոր
ԵրկիրՀին Հռոմ

Սեբաստիան (լատին․՝ Sebastianus), մոտ 255, Նարբոն - հունվարի 20, 287, Հռոմ, Հռոմեական կայսրություն), հռոմեացի լեգեոներ, որպես նահատակ երկրպագվող քրիստոնյա սուրբ։

Վարքագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնելլո դա Մեսսինա․ սուրբ Սեբաստիան 1476 թ.։ Դրեզդենի պատկերասրահ

Սրբի կյանքի մասին շատ տեղեկություններ չկան։ Չնայած նրա վարքը պատմական հիմք չունի, սակայն ճշմարտանման է, քանի որ հարուստ չէ զանազան հրաշապատում դրվագներով, որոնցով հարուստ են մյուս սրբերի վարքերը, որոնք պատմական հիմք ունեն։

Սրբի վարքագրության համաձայն՝ Սեբաստիանը ծնվել է Գալլիայի Նարբոննա քաղաքում, ապրել և կրթություն է ստացել Մեդիոլանում՝ Միլանում, Դիոկղետիանոս[2] և Մաքսիմինոս[3] կայսրերի օրոք ղեկավարել է պրետորիան գվարդիան։

Նա եղել է քրիստոնեության գաղտնի հետևորդ, ինչը բացահայտվել է, երբ նրա ընկերները՝ Մարկ և Մարկելլին եղբայրները, իրենց հավատի պատճառով դատապարտվել են մահվան։ Նրանց ծնողները, ընկերները և կանայք աղաչում էին, որ նրանք, հանուն կյանքի, հրաժարվեն իրենց հավատքից։ Սակայն, երբ եղբայրներն սկսում են տատանվել և պատրաստ էին ընդառաջել իրենց մտերիմներին, ընկերներին աջակցելու է գալիս Սեբաստիանը և իր խոսքով ոգեշնչում է եղբայրներին և համոզում, որ հավատարիմ մնան քրիստոնեությանը։ Սեբաստիանին լսողները տեսնում են յոթ հրեշտակներին և Պատանուն, որն օրհնում է Սեբաստիանին և ասում. «Դու միշտ լինելու ես Ինձ հետ»։

Արքայական գանձապահ Նիկոստրատոսի համր կինը՝ Զոյան, ծնկի է իջնում սրբի առաջ և խնդրում է բժշկել իրեն։ Սեբաստիանը խաչակնքում է նրան, և նույն պահին նա սկսում է խոսել և ասում է, որ տեսել է Հրեշտակին՝ ձեռքին այն գիրքը, որով Սեբաստիանը քարոզ է կարդում։ Բոլոր ներկաները դարձի են գալիս և խաչակնքում են։

Սեբաստիանը ձերբակալվում է և հարցաքննվում, ինչից հետո կայսր Դիոկղետինոսը հրամայում է հեռացնել նրան քաղաքից, կապկպել և նետահարել։ Կարծելով, թե նա մահացել է, դահիճները նրան ընկած են թողնում, սակայն, ըստ երեևույթին, նրա կենսական օրգանները վնասված չեն լինում (մանարամասնություն, որին նկարիչները հաճախ ուշադրություն չեն դարձնում), և չնայած վերքերը խոր էին՝ դրանք մահացու չեն լինում։

Իրինա անունով այրին գիշերը գալիս է նրան թաղելու, սակայն, երբ տեսնում է, որ նա ողջ է, խնամում և առողջացնում է նրան։ Շատ քրիստոնյաներ Սեբաստիանին խորհուրդ են տալիս փախչել Հռոմից, սակայն նա հրաժարվում է և իր հավատի վերաբերյալ նոր ապացույցով ներկայանում է կայսրին։ Այս անգամ Դիոկղետիանոս կայսեր հրամանով նրան քարածեծ անելով սպանում են, իսկ մարմինը նետում են Մեծ Կլոակայի մեջ։ Սուրբը երազում հայտնվում է քրիստոնեուհի Լուկինային և պատվիրում է իր մարմինը տեղափոխել և ամփոփել կատակոմբներում. կինը կատարում է նրա կամքը[4][5]։

Սուրբ Սեբաստիանի մասունքները գտնվում են Հռոմում՝ սբ. Սեբաստիանի անունը կրող կատակոմբներում կառուցված սբ. Սեբաստիան բազիլիկում։ Հունվարի 20-ին կաթոլիկ եկեղեցին նշում է սբ. Սեբաստիանի տոնը։ Ուղղափառ եկեղեցին դեկտեմբերի 31-ին հարգում է «Սուրբ Սեբաստիանի և նրա հավատակից ընկերների՝ Նիկոստրատի (գանձապահի), նրա կնոջ՝ Զոյայի, Կաստորիայի, քահանա Տրանկվիլլինի և նրա երկու որդիների՝ Մարկելլինի և Մարկի, սարկավագների, բանտապետի և նրա որդու՝ Սիմֆորիանի, եղբոր՝ Վիկտորինի, Տիվուրտիայի և Կաստուլայի հիշատակը» (եկեղեցական տոնացույցում որպես նրանց նահատակության տարեթիվ՝ հիշատակվում է 287 կամ 304 թվականը)։

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անխել Սարրագա։ Սուրբ


Ուղղափառ եկեղեցու սրբապատկեր

V դարից սկսած՝ սուրբ Սեբաստիանի կերպարը լայն տարածում է գտել գեղանկարչության մեջ։ XV դարում նրան պատկերել ենԲենեդետտո Բոնֆիլին, Ջովաննի Բոլտրաֆֆիոն, Անդրեա Մանտենյան, Անտոնելլո դա Մեսինան, Սանդրո Բոտիչելլին, Անտոնիո դել Պոլլայոլոն, Վիտտորե Կարպաչչոն, Հանս Բալդունգը, Չիմա դա Կոնելյանոն և ուրիշներ։

XVI դարում սրբի կերպարը ոգեշնչել է այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Ամիկո Ասպերտինին, Անյոլո Բրոնձինոն, Անտոնիս վան Դեյքը, Պաոլո Վերոնեզեն, Կարավաջոն, Գվերչինոն, Դոմենիկինոն, Դյուրերը, Աննիբալե Կարրաչին, Լորենցո Լոտտոն, Գվիդո Ռենին, Ջորջ դե Լատուրը, Սալվադոր Ռոզան։ XVIII դարում՝ Ջովաննի Պելլեգրինին և Տիեպոլոն, XIX դարում՝ Կամիլ Կորոն, Ֆրանսուա- Քսավյե Ֆաբրը, Գյուստավ Մորոն, Օդիլոն Ռեդոն, Անտոնիո դե լա Գանդարան։ XX դարում՝ Սալվադոր Դալին և Անխել Սարրագան։ Կովբոյական վեսթերն արվեստում՝ Դելմասա Խաուն (1990 թ.):

Վեսթմինսթերյան արքեպիսկոպոս Ուայզմենի «Ֆաբիոլա» պատմվածքում Սեբաստիանը ներկայացվել է և՛ որպես հարգված գվարդիական, և՛ որպես նահատակ։

Այս դեպքում Սուրբ Սեբաստիանի կերպարին ավելի հաճախ ասոցիացվում է հոմոսեքսուալության հետ, իսկ հոմոսեքսուալները նրան համարում են իրենց հովանավորը։ Այս ավանդույթը շարունակվել է նաև XX դարի մշակույթում։ XX դարի գեյ-մշակույթում ի հայտ են եկել Սեբաստիանին առնչվող նոր, սեքսուալ կերպարներ։ Նրա գունազարդ խաղարկային կերպարին հանդիպում ենք ֆրանսիացի հանրահայտ լուսանկարիչների՝ Պիեռի և Ժիլի նկարներում (1987 և 1994 թթ․) և կովբոյական վեսթերնում՝ Դելմասա Խաուի նկարներում (1990 թ.)։ Կառլոս Սանրունեն նրան ներկայացրել է մեքսիկ պատանու ոճային կերպարով (1995 թ)։ Մարիո Պատինյոն նրա կերպարն օգտագործել է գրավիչ համակարգչային գրաֆիկայում (1999 թ.)։ Ջոն Լոգանի սցենարի մի դրվագում Սեբաստիանը ներկայացվել է սիրային բաց տեսարանում (2001 թ.)[6]։

Սրբի պատմությունը հիշատակվում է Ջորջ Օրուելի «1984» վեպում․ «նետահարված է, ինչպես սուրբ Սեբաստիանը»[7], և Թոմաս Գարդիի «Վերադարձ հայրենիք» վեպում․ «առանձին կաթիլները խոցում էին Թոմազիին, ինչպես նետերը սուրբ Սեբաստիանին»[8]։

Յուկիո Միսիմայի «Դիմակի խոստովանությունը» վեպում Գվիդո Ռենիի նկարի ազդեցությամբ գլխավոր հերոսն առաջին անգամ սեքսուալ զգացողություններ է ունենում, ինչից հետո նա արձակ պոեմ է գրում Սեբաստիանի մասին։

Լորա Բոչարովայի «Ձիթապտղի հյութ» վիպակն ամբողջությամբ նվիրվել է սուրբ Սեբաստիանին։

Սրբի կյանքի մասին պատմող ֆիլմերից են Դերեք Ջարմենի «Սեբաստիան» լատիներեն ֆիլմը, և Բավո Դեֆյուրնի «Սուրբը» կարճամետրաժ ֆիլմը։

Սուրբ Սեբաստիան։ Պիետրո Պերուջինո, մոտ․ 1493—1494. Էրմիտաժ

Վլադիմիր Դուդինցևի «Ճերմակ հանդերձներ» գրքում հերոսները դիտում են Անտոնելո դա Մեսինայի «Սուրբ Սեբաստիան» նկարը և զուգահեռներ են տանում այնտեղ նկարագրվող իրադարձությունների հետ։

Ռուս նկարիչ Մ․ Սոկոլովը ստեղծել է նկարների շարք՝ նվիրված սուրբ Սեբաստիանին (1921—1922 թթ․)։

Ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հեղինակել է «Սուրբ Սեբաստիանի նահատակությունը» խմբային-վոկալ ստեղծագործությունը (англ. The Martyrdom of St. Sebastian)։

Սուրբ Սեբաստիանի սխրագործության թեման առանցքային տեղ ունի Վիկտոր Պելևինի «Բոն տոնակատարության հյուրը» պատմվածքում։

Ռուսական Оргия Праведников ռոք խմբի «Сицилийский виноград» երգի քնարական հերոսը բազմիցս հշատակում է սուրբ Սեբաստիանին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 23.
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
  3. Հռոմեական կայսրերի անվանացանկ
  4. The Life of Sebastian Արխիվացված 2008-05-04 Wayback Machine (անգլ.)
  5. Мученик Севастиан Медиоланский на сайте Православие.Ru
  6. Образ Святого Себастьяна и его восприятие
  7. «Джордж Оруэлл. 1984». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. Томас Гарди. Возвращение на родину

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Սեբաստիան» հոդվածին։