Սանտա Մարիա Անտիկվա
Սանտա Մարիա Անտիկվա Santa Maria Antiqua al Foro Romano | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կորսված եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Հասցե | largo Salaria Vecchia - Roma[1] և largo Salaria Vecchia, 6 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 5-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ճարտարապետություն |
Հիմնադրված | 5-րդ դար |
Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
![]() | |
parcocolosseo.it/mirabilia/santa-maria-antiqua-con-loratorio-dei-quaranta-martiri-e-la-rampa-di-domiziano/ և colosseo.beniculturali.it |
Սանտա Մարիա Անտիկվա (իտալ.՝ Santa Maria Antiqua al Foro Romano), կաթոլիկ եկեղեցի Հռոմում, Իտալիայում։ Կառուցվել է 5-րդ դարում Պալատին բլրի ստորոտում՝ Հռոմի ֆորումում։ Սանտա Մարիա Անտիկվա եկեղեցին ամենահին քրիստոնեական կառույցն է Հռոմի ֆորումում։ Եկեղեցում է գտնվում Սանտա Մարիա Ռեգինայի՝ Կույս Մարիամի՝ որպես թագուհի, ամենավաղ հռոմեական պատկերումը[2][3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանտա Մարիա Անտիկվա եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի կեսին Պալատին բլրի հյուսիսարևմտյան ստորոտի վրա։ Հռոմի ֆորումի ամենահին և ամենակարևոր քրիստոնեական շինությունն է։ Եկեղեցին պարունակում է որմնանկարների հազվագյուտ հավաքածու ( 6-8-րդ դար )։ Այս պատկերների հայտնագործումը տվել է բազմաթիվ տեսություններ վաղ միջնադարյան արվեստի մասին, ինչպես նաև տարբերակիչ համոզմունքներ հնագիտության բնագավառում։ 9-րդ դարում երկրաշարժի պատճառով եկեղեցին ծածկվել է փլատակներով, և 1000 տարի շարունակ մնացել է այդպես։ 20-րդ դարի սկզբում եկեղեցին վերահայտնաբերվել է։ Հետևաբար, Սանտա Մարիա Անտիկվա եկեղեցին հանդիսանում է կարևոր տար մշակույթի և Հռոմի Ֆորումի քաղաքաշինության հասկացության համար՝ սկսած հին ժամանակներից մինչև քրիստոնեական ժամանակաշրջանի սկիզբը։ 1980 թվականից մինչև 2012 թվականը կառույցը փակ է եղել հասարակության համար։ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի և «Soprintendenza per il Patrimonio Storico»-ի համատեղ ջանքերի շնորհիվ եկեղեցին ներկայումս բաց է այցելությունների համար։
Քանի որ եկեղեցին դարեր շարունակ ծածկված է եղել, նրանում լավ պահպանվել են գեղեցիկ գունագեղ ֆրեսկոները, որոնցում պատկերված է Կույս Մարիամը և փոքրիկ Հիսուսը, պապեր, սրբեր և նահատակներ։ Այդ ֆրեսկոները իրենցից ներկայացնում են հռոմեական և բյուզանդական նախա-պատկերաքանդակային արվեստի ամենամեծ և ամենակարևոր հավաքածուներից մեկը աշխարհում։ Այս ֆրեսկոները թվագրվում են պատկերաքանդակների այն ժամանակաշրջանին, երբ արևելքի եկեղեցիներում պատկերները ոչնչացնում էին[5]։
Հովհաննես VII Պապը 8-րդ դարում եկեղեցին դարձրել է Հռոմի եպիսկոպոսական նստավայր։
Եկեղեցին մասամբ ավերվել է 847 թվականին, երբ երկրաշարժի պատճառով կայսերական պալատները փլուզվեցին և ծածկեցին եկեղեցին։ Այդ պատճառով նոր եկեղեցի կառուցվեց մոտակայքում Լևոն IV Պապի կողմից, որն անվանվեց Սանտա Մարիա Նովա (այժմ՝ «Սանտա Ֆրանչեսկա Ռոմանա»)։ Հետագա վնասներ եկեղեցին կրել է 1084 թվականի նորմանդական պաշարման ժամանակ։
Սանտա Մարիա Լիբերատրիս եկեղեցին կառուցվել է 1617 թվականին նրա ավերակների վրա, սակայն 1900 թվականին քանդվել է, որպեսզի հին եկեղեցու մնացորդները հավաքվի և կյանքի կոչվի[6]։
Սանտա Մարիա Անտիկվա եկեղեցին 1980-2016 թվականներին փակված է եղել վերականգնման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Erik Thunø, 2003 Image and relic: mediating the sacred in early medieval Rome ISBN 88-8265-217-3 page 34
- ↑ Bissera V. Pentcheva, 2006 Icons and power: the Mother of God in Byzantium ISBN 0-271-02551-4 page 21
- ↑ Anne J. Duggan, 2008 Queens and queenship in medieval Europe ISBN 0-85115-881-1 page 175
- ↑ /10/03/welcome-back-santa-maria-antiqua/ "Welcome back, Santa Maria Antiqua". American Institute for Roman Culture. line feed character in |url= at position 35 (help)
- ↑ Wikisource-logo.svg Horace, K. (1913). "Pope John VII". In Herbermann, Charles. Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Matilda Webb. The Churches and Catacombs of Early Christian Rome. Sussex Academic Press, 2001. pp. 112–123.
- Lucey, Stephen J. (2007). «Art and Socia-Cultural Identity in Early Medieval Rome - The Patrons of Santa Maria Antiqua». In O'carragain, Eamonn; Neuman de Vegvar, Carol L. (eds.). Roma Felix: formation and reflections of medieval Rome. Aldershot: Ashgate Publishing Ltd. էջեր 139–158. ISBN 0-7546-6096-6.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա Անտիկվա» հոդվածին։ |
|