Սպիտակ լեռան ճակատամարտ
Սպիտակ լեռան ճակատամարտ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երեսնամյա պատերազմ | |||||||||
![]() | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() |
![]() ![]() ![]() | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Կրիստիան I Ժինդրիխ Մատիաս Տուրն |
Կառլոս Բոնեվենտյուր Հովհան Ցերկլես | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
30,000 տղամարդ. (Հիմնականում բոհեմիացիներ, գերմանացիներ, հունգարացիներ և ավստրիացիներ) |
27,000 տղամարդ. (Կայսրությունից, Կաթոլիկ լիգայից, Իսպանական կայսրությունից, Իսպանական Նիդերլանդներից, Լեհաստանից | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
4,000 մահացած կամ անհետ կորած[1] | 700 մահացած կամ անհետ կորած[1] |
Սպիտակ լեռան ճակատամարտ (Չեխերեն` Bitva na Bílé hoře, Գերմաներեն` Schlacht am Weißen Berg), Երեսնամյա պատերազմի վաղ շրջանի կարևոր ճակատամարտերից մեկը։
Այն տեղի է ունեցել 1620 թվականի նոյեմբերի 8-ին։ 15.000 բոհեմացիներից և վարձկաններից բաղկացած բանակը Կրիստիան Անհալտեցու գլխավորությամբ բանակը պարտություն կրեց Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ II-ի Կառլոս Բոնեվենտյուրի գլխավորած և Կաթոլիկ լիգայի Հովհան Ցերկլեսի գլխավորած 27.000 զինվորից բաղկացած միացյալ բանակից Պրահայի մոտ գտնվող Բիլա Հորայում («Սպիտակ լեռ»)[2]։ Այս վայրը ներկայումս Պրահա քաղաքի մաս է կազմում։
Ճակատամարտով ավարտվեց Երեսնամյա պատերազմի Բոհեմական ժամանակահատվածը և սկսվեց Չեխական հողերի անկումը, որը շարունակվեց մյուս 300 տարիներին։ Ճակատամարտի արդյունքում փոխվեց Չեխական հողերի կրոնական պատկանելությունը երկդարյա բողոքական առավելությունից հետո։ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին վերադարձրեց կաթոլիկ մեծամասնությունը Չեխական հողերում մինչև 20-րդ դարի վերջը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարի սկզբին Կաթոլիկ Սրբազան Հռոմեական կայսրության մաս կազմող Բոհեմիայում բնակչության մեծամասնությունը բողոքական էր և պայքարում էր կրոնական և քաղաքական ազատության համար։ 1617 թվականին մահացավ Սրբազան Հռոմի կայսր Մատիասը, ում փոխարինեց նրա զարմիկ Ֆերդինանդը, ով մոլի Կաթոլիկ էր և Հակառեֆորմացիայի կողմնակից։ Սա բերեց բոհեմական բողոքականների ծանր զայրույթին, ովքեր ոչ միայն վախենում էին իրենց կրոնական ազատության համար, այլ նաև Բոհեմիայի սահմանափակ ինքնիշանության համար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bílá Hora., Ottův slovník naučný (1888-1909) a Ottův slovník naučný nové doby (1930-1943). (in Czech)
- ↑ The Battle of White Mountain, 11-06-2003 - Radio Prague
- ↑ Johnson, Lonnie. Central Europe enemies, neighbours, friends. New York: Oxford UP, 1996. Print.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ լեռան ճակատամարտ» հոդվածին։ |
|