Jump to content

Դոմենիկո Ֆոնտանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմենիկո Ֆոնտանա
Domenico Fontana
Ծնվել է1543[1][2][3][…]
ԾննդավայրՄելիդե, Paradiso Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա
Մահացել էհունիսի 28, 1607(1607-06-28)[4]
Վախճանի վայրըՆեապոլ, Նեապոլի թագավորություն
ՔաղաքացիությունԻտալիա
Ազգությունիտալացի
Կրոնկաթոլիկություն[5]
Ստեղծագործություն(ներ)Սան Լուիջի դե Ֆրանչեզի, Քուիրինալյան պալատ, Լատերանյան պալատ, Նեապոլի թագավորական պալատ, Վատիկանի առաքելական պալատ և Villa Sforzesca?
Ոճմաներիզմ
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, քաղաքաշինարար և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև
 Domenico Fontana Վիքիպահեստում

Դոմենիկո Ֆոնտանա (իտալ.՝ Domenico Fontana), (1543[1][2][3][…], Մելիդե, Paradiso Subdistrict, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - հունիսի 28, 1607(1607-06-28)[4], Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի ճարտարապետ։ Ծնվել է ներկայիս Տիչինո քաղաքում։ Աշխատել է Իտալիայում՝ Հռոմում և Նեապոլում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենիկո Ֆոնտանան ծնվել է Լուգանո լճի մոտ գտնվող Մելիդե գյուղում, որը ներկայիս Տիչինո քաղաքի մասն է կազմում։ Հռոմ է տեղափոխվել 1563 թվականին՝ նախքան Միքելանջելոյի մահը, որպեսզի միանա իր ավագ եղբորը՝ Ջիովաննիին[6]։ Նա վստահություն էր ձեռք բերել Կարդինալ Մոնտալտոյի՝ նույն ինքը Սիքստոս V Պապի մոտ, որը 1584 թվականին նրան հանձնարարում է Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու դել Պրեսեպիո կապելլայի կառուցումը։ Դա մի հիանալի կառույց է՝ հարուստ և ծանրաբեռնված հարդարանքով, որը ոչ մի կերպ չի խոչընդոտում հիմնական ճարտարապետական ուրվագիծը։ Այն ամբողջանում է գմբեթով, որն արված է Մոնտեպուլչիանոյի Սան Մարիո եկեղեցու ոճով։ Ֆոնտանան Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու կողքին կառուցում է նաև Մոնտալտո պալատը, որի դեկորատիվ քանդակներն ու ժանեզարդերը շատ տպավորիչ են։

Մովսեսի շատրվանը
Սուրբ Պետրոսի հրապարակի կոթողը

Երբ կարդինալ Մոնտալտոն ձեռնադրվում է որպես Սիքստոս V Պապ, Դոմենիկո Ֆոնտանային նշանակում է Սուրբ Պետրոսի բազիլիկի ճարտարապետ՝ շնորհելով նրան «Ոսկե Աստղի շքանշան»։ Ֆոնտանան Սուրբ Պետրոսի գմբեթին ավելացնում է լապտեր, ինչպես նաև առաջարկում է երկարաձգել ինտերիերը լայնածավալ նավով։

Առավել նշանակալի փոփոխություններ նա իրականացրել է Լաթերանյան բազիլիկում, որտեղ ներմուծել է հյուսիսային ճակատի շքեղ կրկնակի կամարաշարքը, ինչպես նաև ավելացրել է Սուրբ աստիճանի երկհարկանի սյունասրահը։ Սյուների նախասիրությունը, որպես ճարտարապետական էական հատկանիշ, հանդիպում է նաև Դոմենիկոյի և նրա եղբոր՝ Ջիովաննի կողմից կերտված շատրվաններում, ինչպես օրինակ՝ Ակվա Պաոլա կամ Տերմինի շատրվաններում։

Ի թիվս աշխարհիկ շինությունների իր զուսպ ոճով առանձնանում է Լաթերանյան պալատը, որի կառուցվածքային սկզբունքները և ճարտարապետական լուծումներն անհերքելի են, բայց և այնպես այստեղ ակնհայտ է երևակայության լիակատար բացակայությունը և ոճի միանմանությունը։ Ճարտարապետական խնդրի մեկ լուծումը բնորոշ էր Ֆոնտանային, ինչը հանդիպում է Լաթերանյան պալատում, հետագայում՝ Վատիկանում և Քուիրինալյան պալատում։

Եգիպտական կոթողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1586 թվականին նա կանգնեցրել է Սուրբ Պետրոսի հրապարակի կոթողը, որը կշռում է 327 տոննա։ Աշխատանքներին մասնակցել է 900 մարդ, 75 ձի, նաև օգտագործվել է անհամար փոկանիվներ ու պարաններ։ Ողջ աշխատանքի նկարագիրը Ֆոնտանան ներկայացրել է «Della transportatione dell'obelisco Vaticano e delle fabriche di Sisto V (Rome, 1590)»-ում[7]։ Հայտնի է, որ աստղագետ Իգնացիո Դանտին ևս աջակցել է նրան այս աշխատանքներում։ Ֆոնտանան նաև օգտագործել է իր կայուն գիտելիքները, ինչն առաջացրել է համամարդկային զարմանք այն ժամանակ, երբ նա մոնտաժում էր մյուս երեք հնագույն կոթողները Պիացցա դել Պոպոլոյում, Սանտա Մարիա Մաջորեի հրապարակում և Լաթերանյան հրապարակում։

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ մահանում է Սիքստոս V Պապը, Ֆոնտանան շարունակում է ծառայությունը նրա հաջորդի՝ Կղեմես VIII Պապի մոտ։ Շուտով սակայն, դժգոհելով նրա ոճից, և մեղադրելով հանրային գումարների յուրացման մեջ, պապը նրան ազատում է պաշտոնից[6], և Դոմենիկո Ֆոնտանան տեղափոխվում է Նեապոլ։ Այնտեղ նրան ընդունում Է ճարտարապետ Վիչերոյը։ Մի շարք ջրանցքներ նախագծելուց հետո նա կառուցում է Նեապոլի թագավորական պալատը։

Դոմենիկո Ֆոնտանան մահացել է 1607 թվականին։ Նրա մարմինն ամփոփված է Սանտ Աննա դեյ Լոմբարդի եկեղեցում։

Նրա եղբայրը՝ Ջիովաննի Ֆոնտանան, նույնպես ճարտարապետ է եղել, իսկ նրա որդին՝ Ջուլիո Չեզարեն եղել է Նեապոլի արքայական տան ճարտարապետը[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Ֆոնտանա» հոդվածին։