Պիետրո Նեննի
Պիետրո Սանդրո Նեննի (իտալ.՝ Pietro Sandro Nenni, փետրվարի 9, 1891[1][2][3][…], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - հունվարի 1, 1980[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), իտալացի լրագրող, սոցիալիստ քաղաքական գործիչ, Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) անդամ (1921)։
Անդամակցել է Իտալիայի Հանրապետական կուսակցությանը, 1908 թվականին դարձել դրա օրգան «Forlì» սոցիալիստական թերթի խմբագիր։ Այդ ժամանակ թերթի խմբագիրներից էր նաև Բենիտո Մուսոլինին, ով հետագայում դարձավ ֆաշիզմի հիմնադիրը և Իտալիայի բռնապետը։ 1911 թվականին Նեննին և Մուսոլինին ձերբակալվեցին իտալական իշխանությունների կողմից, քանի որ մասնակցել էին Լիբյայում Իտալիայի ռազմական միջամտության դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Իզոնցոյի ռազմաճակատի գործողություններին, սակայն վիրավորվել և վերադարձել է ծննդավայր, այնւոհետև դարձել «Mattine d'Italia» թերթի խմբագիրը։ 1923 թվականին դարձել է ԻՍԿ պաշտոնական օրգան «Avanti!» թերթի խմբագիրը, զբաղվել հակաֆաշիստական գործունեությամբ։
1926 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1931-1939 թվականներին եղել է ԻՍԿ գլխավոր քարտուղար և II Ինտերնացիոնալի Գործադիր կոմիտեի անդամ։ Եվրոպայում ֆաշիզմի ուժեղացման պայմաններում հանդես է եկել կոմունիստների հետ միասնաբար գործելու օգտին։ 1936-1938 թվականներին մասնակցել է Իսպանիայում հակաֆաշիստական պատերազմին (1936-1939), եղել է ինաերնացիոնալ բրիգադների կոմիսար։ Այնուհետև, մինչև 1943 թվականը գտնվել է ֆաշիստական աքսորում։ 1946 թվականին դարձել է Իտալիայի հանրապետության պառլամենտի բոլոր գումարումների պատգամավոր, 1970 թվականին նշանակվել ցմահ սենատոր։ 1950-1955 թվականներին եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի փոխպրեգիդենտ։
Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» մրցանակի (1952)։ 1950-ական թվականների 2-րդ կեսին կանգնել է հակակոմունիստական դիրքերի վրա։ 1963-1968 թվականին նախարարների խորհրդի նախագահի տեղակալ էր՝ Ադելիո Մորոյի ձախ ցենտրիստական կառավարության մեջ։ 1969 թվականին ընտրվել է Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, 1973-1980 թվականներին՝ ԻՍԿ նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Ненни Пьетро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 224)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Նեննի» հոդվածին։ |
|