Սապիենցա համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սապիենցա համալսարան
Sede Sapienza.jpeg
Տեսակհասարակական համալսարան
ԿարգախոսIl futuro è passato qui
Հիմնադրված է1303
ՀիմնադրիրBoniface VIII?[1]
Անվանված էիմաստություն
Ընդհանուր անձնակազմ8502 մարդ (2018)[2]
ԱնդամակցությունMediterra, ORCID[3] և Եվրոպայի համալսարանների միություն[4]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[5]
ՀասցեPiazzale Aldo Moro 5, I-00185 Roma
Կայքuniroma1.it(իտալ.)(անգլ.)
##Սապիենցա համալսարան (Իտալիա)
Red pog.png
Սապիենցա համալսարան, Իտալիա
Sapienza University of Rome Վիքիպահեստում

Սապիենցա (պաշտոնական անունը՝ Sapienza — Università di Roma, «Սապիենցա — հռոմեական համալսարան»), աշխարհի ամենահին համալսաններից մեկը (կառուցվել է 14-րդ դարի սկզբին), որը գտնվում է իտալական Հռոմ քաղաքում։

Սեպենցան Իտալիայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է։ Պաշտոնապես զբաղեցնում է առաջին հորիզոնականը Իտալիայի և Հարավային Եվրոպայի ամենալավ համալսարանների վարկանշային աղուսյակում[6][7]։ Մտնում է Եվրոպայի լավագույն համալսարանների մեջ։ Այն առկա սովորողների ուսանողների հաշվով Եվրոպայի ամենամեծ համալսարանն է[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել է 1303 թվականին Հռոմի պապ Բոնափակիոս VIII-ը որպես ուղղակիորեն Վատիկանին հաշվետու ուսումնական հաստատություն։ 1431 թվականին Հռոմի պապ Եվգեն IV-ը անցկացրել է ուսումնական հաստատության վերակազմավորում։ Արդյունքում համալսարանում ստեղծվել են նոր ֆակուլտետներ՝ իրավունքի, բժշկության, փիլիսոփայության և աստվածաբանության։

Հռոմի կողոպտման ժամանկաշրջանում համալսարանը փակվում է, մի քանի պրոֆեսորներ՝ սպանվում։ Հռոմի պապ Պողոս III-ը 1534 թվականին պապ ընտրվելուց հետո միանգամից վերաբացում է համալսարանը։

1650 թվականից համալսարանը հայտնի է դառնում որպես La Sapienza (լատիներեն - «իմաստություն»)։ 1703 թվականին Հռոմի պապ Կղեմես XI-ը գնում է տարածք Յանիկուլում բլրի վրա, որտեղ տնված էր համալսարանի բուսաբանական այգին։ Շուտով այն Եվրոպայում դարձավ ամենահայտնին։

1870 թվականին Սապիենցա դադարեց լինել պապական համալսարան և դարձավ քաղաքային հիմնարկություն։ 1935 թվականին Մարչելո Պյաչենտինին նախագծի հիման վրա կառուցվեց համալսարանի նոր կամպուսը։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

U.S. News & World Report վարկանշային աղյուսակի համեմատությամբ՝ համալսարանը Իտալիայի լավագույն բուհն է, իսկ Եվրոպայում զբաղեցնում է 139-րդ տեղը[9][10]։

Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակում համալսարանը զբաղեցնում է 101-150 խմբի ներսում՝ աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների 3%-ի մեջ[11]։

QS World University Rankings վարկանշային աղյուսակում Լա Սապիենցան զբաղեցնում է 202-րդ հորիզոնականը[12]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. VIII B. In Supremae praeminentia Dignitatis (լատ.) — 1303.
  2. http://ustat.miur.it/dati/didattica/italia/atenei-statali/sapienza
  3. https://orcid.org/members/001G000001qj6ifIAA-universita-degli-studi-di-roma-sapienza
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  6. «Academic Ranking of World Universities 2013»։ shanghairanking.com 
  7. «CWUR 2014 Top Universities in Europe»։ cwur.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-31-ին։ Վերցված է 2015-07-29 
  8. «Anagrafe Nazionale Studenti»։ miur.it 
  9. «Il Messagero»։ http://ilmessagero.it 
  10. «Best Global Universities in Italy»։ usnews.com 
  11. «University of Roma - La Sapienza»։ shanghairanking.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-23-ին։ Վերցված է 2015-07-29 
  12. «Sapienza University of Rome Rankings»։ topuniversities.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]