Իտալիայի խորհրդարան
| Իտալիայի խորհրդարան իտալ.՝ Parlamento della Repubblica Italiana | |
|---|---|
| Տեսակ | |
| Տեսակ | երկպալատ խորհրդարան |
| Houses | իտալական սենատ, պատգամավորչական պալատ |
| Պատմություն | |
| Հիմնադրված | 1948 |
| Ղեկավարում | |
| Խորհրդարանի նախագահ | Ռոբերտո Ֆիկո, «Հինգ աստղերի շարժում» |
| Կազմը | |
| Հանդիպումների վայր | |
| parlamento.it(իտալ.) | |
Իտալիայի խորհրդարան (իտալ.՝ Parlamento della Repubblica), երկպալատ օրենսդիր մարմին Իտալիայի Խորհրդարանական Հանրապետությունում։ Կազմված է երկու առանձին մարմիններից՝ սենատ և պատգամավորչական պալատ[1]։ Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է համապատասխանաբար 315 և 630 պատգամավորներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է չորս տարի ժամկետով։ Խորհրդարանի նախատիպը Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ առաջ է եկել 1840-ական թվականներին՝ Սարդինիայի թագավորությունում։ Հենց այս կղզում էլ ստեղծվել է նոր շրջանի համաիտալական առաջին բարձրագույն օրենսդիր մարմինը։
Երկպալատ խորհրդարանական վարչակարգը Իտալիայում հաստատվել է 1948 թվականին։ Նույն տարում ընդունված նախադեպային որոշումը իտալական երկու օրենսդրական մարմինների համար սահմանում էր միևնույն լիազորությունները։ Հարկ է նշել, որ նման օրենսդրական հնարավորություններն առաջ են եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իտալիայում ֆաշիզմի տապալումից հետո։
Խորհրդարանի նախագահը սենատի ղեկավարն է։ Այդ պաշտոնը ներկայումս ստանձնել է «Հինգ աստղերի շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Ֆիկոն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||