Իտալական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռավեննա
Միքելանջելո, Ֆլորենցիա, Բրունելլեսկի Ֆիլիպպո, Սանտա Մարիա դել Ֆիորե

Իտալիայի ճարտարապետություն, ճարտարապետություն, որը բնորոշվում է բազմազան ոճերով և ուղղություններով։ Դա բացատրվում է նրանով, որ մինչև 1861 թվականը Իտալիան կազմված է եղել մի քանի քաղաք-պետություններից։ Հենց դա էլ երկրում ստեղծել է ճարտարապետական նախագծերի բազմազանություն։ Իտալիան հայտնի է իր նշանավոր ճարտարապետական նվաճումներով[1]։ Այն մի երկիր է, որը հանդիսանում է կլասիցիզմի հնագույն նվաճումների հայրենիքը։ Նվաճումները ազդել են նորդասական ճարտարապետության վրա։ Դրանք ներգործել են այն հատակագծերի վրա, որոնցով ազնվականները կառուցել են իրենց քաղաքից դուրս գտնվող տներն ամբողջ աշխարհում, մասնավորապես Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլն։

Բրունելլեսկի Ֆիլիպպոն ունի աշխարհում ամենաբարձր կղմինդրե գմբեթը[2][3]։ Իտալիայում կառուցումներն իրականացվել են եվրոպական ճարտարապետական ոճերով։ Դրանցով է կառուցված Կոլիզեումը, Միլանի տաճարը, Մոլ Անտոնելլիանան Թուրինում և Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարը Ֆլորենցիայում։ Իտալիան իր բոլոր կողմերում բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ունի։ Սրանք թանգարաններ, պալատներ, շենքեր, արձաններ, եկեղեցիներ, արվեստի պատկերասրահներ, վիլլաներ, շատրվաններ, պատմական շենքեր և հնագիտական վայրեր են[4]; Այժմ էլ է Իտալիան գտնվում ճարտարապետական ավանգարդում։

Հին Հունաստան և էտրուսկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Սան Կատալդո
Ագրիգենտո

Հույներն ու էտրուսկներն Իտալիայում առաջինն են եղել, որ կառուցել են հասարակական շենքեր։ Այդ կառույցները, որոնք կառուցվել են աղյուսներից և փայտից, ներառում էին տաճարներ, ֆորումներ, հանրային փողոցներ և ջրմուղներ։ Ստեղծվել են ծանր սյուներ և դարպասներ, որոնք զգալի ազդեցություն թողեցին հաջորդող հռոմեական ճարտարապետության վրա[5]։

Հարավային Իտալիայում մ.թ.ա. 8-րդ դարից հունական գաղութարարները շենքեր են կառուցել իրենց սեփական ոճով։ Հունական տաճարները կառուցվել են մեծ քարե կամ մարմարե սյուներով։ Ներկայումս նրանցից փլատակներ են մնացել Կալաբրիայում, Ապիլիայում և Սիցիլիայում։ Որպես օրինակ կարող է ծառայել Ագրիգենտոն, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիզեում

Հին Հռոմի ճարտարապետները վերցրել են մ.թ.ա 2-րդ դարի Հին Հունաստանի ճարտարապետության արտաքին տարրերը՝ ստեղծելով նոր ճարտարապետական ոճ։ Բնակչության բարձր խտությունը Հին Հռոմեական կայսրության համար ճարտարապետական նոր լուծումներ էր փնտրում։ Շինարարական տեխնիկան՝ զուգակցված գիտելիքների հետ, թույլ են տվել նրանց աննախադեպ հաջողություններ ձեռք բերել, աչքի են ընկել կառուցված հասարակական շենքերը։ Օրինակ, դրանցից են Հռոմի աքվեդուկները, Դիոկղետիանոսի թերմերը և Կարակալայի թերմերը, բազիլիկաները և Կոլիզեումը։ Այս ամենը կառուցվել է կայսրության այլ քաղաքներում նույնպես։

Վաղքրիստոնեական և բյուզանդական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի տաճարի ներսույթի մոզաիկան, Սիցիլիա

Վաղքրիստոնեական և բյուզանդական ճարտարապետությունն ի հայտ է եկել Իտալիայում պապական նոր նստավայր կառուցելու հետ մեկտեղ, բյուզանդա–գոթական ճակատամարտից հետո։ Այստեղ կառուցվել են հռոմեա–բյուզանդական ոճի մի քանի շենքեր, պալատներ, եկեղեցիներ։

Ըստ քրիստոնեական հայեցակետի՝ բազիլիկները մտահղացվել են Հռոմում։ Դրանք եղել են երկար, ուղղանկյուն շենքեր՝ կառուցված մոտ հինհռոմեական ոճին։ Վաղ քրիստոնեական արվեստի և ճարտարապետական ստեղծագործությունները լրացվում էին լեզվական տարրերով, որոնք ներառում են արձաններ մոզաիկա, նկարներ[6]։

Բյուզանդական ճարտարապետությունը լայն տարածված էր Իտալիայում մ․թ․ա․476 թվականից, երբ Արևմտյան Հռոմեական կայսրությունն անկում է ապրում։ Բյուզանդացիները դառնում են աշխարհի մշակույթի, արվեստի, երաժշտության, գրականության, գիտության, տեխնոլոգիայի, բիզնեսի և ճարտարապետության առաջամարտիկներ[6]։

Հռոմեական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշքների հարապարակ, Պիզայի աշտարակ, թեքված աշտարակ

Բյուզանդական և գոթական ժամանակաշրջանների միջև եղած ժամանակաշրջանը Իտալիայում եղել է հռոմեական ճարտարապետության ժամանակաշրջան, որը տևել է մոտ 800– 1100 թվականները։ Դա իտալական ճարտարապետության ամենաբեղմնավոր և ստեղծագործական փուլն է եղել։ Այդ տարիներին կառուցվել են այնպիսի կառույցներ, ինչպիսին Պիզայի աշտարակն է Հրաշքների հրապարակում և Սուրբ Ամբրոսիայի բազիլիկը Միլանում։ Հռոմեական տերմինը հաստատում է, որ ճարտարապետության մեջ օգտագործվել է հռոմեական կամարներ, վիտրաժներ, սյուներ[7]։

Հռոմեական ճարտարապետությունը Իտալիայում էապես տարբերվում է շենքերի կառուցվածքների ոճովների ոճով։ Հռոմեական ճարտարապետության ոճում դրսևորվում են նորմանների ազդեցությունը. Լոմբարդական ռոմանտիզմը եղել է կառուցողական, ավելի առաջադիմական, քան տոսկանականը, բայց նաև եղել է պակաս գեղարվեստական։

Հռոմեական ճարտարապետությունը Իտալիայում հիմք է դրել շինարարության մեջ եկեղեցիների փայտյա տանիքի կառուցմանը, փորձարկվել է խաչերով կամարները[7]։ Եկեղեցու պատերը, որպես կանոն, արվում էին հռոմեական ոճով և հաստ էին։

Իտալական հռոմեական ճարտարապետության նորույթը կամարն էր, որը երբևէ նախկինում արևմտյան ճարտարապետության մեջ չէր օգտագործվել[7]։

Գոթական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի տաճարի նորգոթական տանիքը

Գոթական ճարտարապետությունը ի հայտ է եկել Իտալիայում 12-րդ դարում։ Իտալական գոթիկաները միշտ պահպանել են յուրահատկություն, որով տարբերվել են Ֆրանսիականից և եվրոպական այլ երկրներից։ Մասնավորապես, ֆրանսիական գոթական տաճարի ճարտարապետական լուծումների տեխնիկական նորույթները երբեք չեն հայտնվել։ Իտալացի ճարտարապետները նախընտրել են պահպանել նախորդ դարերում ստեղծված շինարարական ավանդույթը։ Իտալիայում հազվադեպ է կարևոր եղել ուղղահայաց զարգացումը։

Գոթական ճարտարապետությունը ներթափանցել է Իտալիա ինչպես նաև եվրոպական այլ երկրներ։ Բենեդիկտինյան Քիստերիայի հրամանագիրը նոր ճարտարապետական ոճի գլխավոր կրողն էր։ Այն տարածվեց Բուրգունդիայի (այժմ, արևելյան Ֆրանսիա), Արևմտյան Եվրոպայի մնացած շրջաններում։ Գոթական ճարտարապետության ժամանակագրական զարգացումը Իտալիայում ներառել է․

  • Քիստերիաններ․
  • Վաղ գոթիկա (1228-1290)․
  • Հասուն գոթիկա (1290-1385)․
  • Ուշ գոթիկա - (1385–16–րդ դար)։

Ռոկոկո և բարոկկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերգա բազիլիկա Թուրինի մոտ

Բարոկկոյի ոճով կառուցված ամենայուրօրինակ ճարտարապետական կառույցը Ստուպինիջի ամրոցն է՝ կառուցված 18-րդ դարում[8]։ Կառույցը նախագծվել է ճարտարապետ Ֆիլիպպո Յուվարի կողմից, որը կառուցել է նաև Սուպերգա բազիլիկը Հռոմում բարոկկոն դրսևորված է այնպիսի կառույցներում, ինչպիսիք են իսպանական սանդղավանդակը, Լաթերեանի բազիլիկայի ճակատամասը Նեապոլի թագավորությունում ճարտարապետ Լուիջի Վանվիտելլին Կազերտեում 1752 թվականին սկսել է թագավորական պալատի կառուցումը։ Այդ մեծ պալատական համալիրը կառուցվել է ուշ բարրոկոյի ոճով։ Պալատի հսկայական չափերը կրկնվում էր աղքատների համար Նեապոլում Ֆերնանդո Ֆուգայի կողմից նույն տարում կառուցված կացարանի շինարարության ժամանակ։

Նորդասական և 19-րդ դարի ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Էմմանուել II-ի պատկերասրահ

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Իտալիան կրում է նորդասականության (նեոկլասիցիզմ) ազդեցությունը։ Հռոմեական և հունական կլասիցիզմի ոճով կառուցվում են վիլաններ, պալատներ, այգիներ[9]։ 19-րդ դարի կեսին Իտալիայում նեոկլասիցիզմի ոճով կառուցվում է Վիկտոր Էմմանուել II-ի (1865) պատկերասրահը։ Այն Եվրոպայի առաջին առևտրի կենտրոններից էր, կառուցման համար օգտագործվել էր նաև երկաթ, ապակի, պողպատ։ Իտալական քաղաքներ Միլանը, Թուրինը, Հռոմը սկսում են վերակառուցվել կլասիցիզմի ոճով։ Իտալիայի միավորումից հետո (1870) երկրի ճարտարապետության մեջ գործածվում է տարբեր գեղարվեստական ոճերի խառը ձևեր։ 20-րդ դարի սկզբին այդ էկլեկտիկ ոճը փոխարինվում է մոդեռնիզմով՝ ստանալով «ազատություն» (либерти) անվանումը։ Այդ ոճի ներկայացուցիչներ դարձան ճարտարապետներ Էռնեստո Բազիլը (1857—1932), Ռայմոնդո դը Արոնկոն (1857-1932), Ջուզեպպե Սումմարուգան (1867—1917)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Architecture in Italy, ItalyTravel.com
  2. «The Duomo of Florence | Tripleman». www.tripleman.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  3. «brunelleschi's dome - Brunelleschi's Dome». Brunelleschisdome.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  4. Eyewitness Travel (2005), pg. 19
  5. Italy Architecture: The Greeks and Etruscans, ItalyTravel.com
  6. 6,0 6,1 Italy Architecture: Early Christian and Byzanthine, ItalyTravel.com
  7. 7,0 7,1 7,2 Italy Architecture: Romanesque, ItalyTravel.com
  8. R. De Fusco, A thousand years of architecture in Europe, pg. 443.
  9. Italy Architecture: Neoclassicism, ItalyTravel.com