Իտալիայի Սենատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի Սենատ
Изображение логотипа
Տեսակ
ՏեսակԾերակույտ
Պատմություն
Հիմնադրվածհունվարի 1, 1948
President of the Italian Senate?Ինյացիո Լա Ռուսսա[1]
Ղեկավարում
Իտալիայի Սենատի նախագահՊիետրո Գրասո, Իտալիայի դեմոկրատական կուսակցություն
սկսած 2013, մարտի 16
Կազմը
Նստատեղեր206
Senate of Italy 2014.svg
Քաղաքական խմբավորումներԿառավարություն (164)
  •      Դեմոկրատական կուսակցություն 113
  •      Popular Area 31
  •      Հանուն ինքնավարության 20

Կառավարության աջակից(20)

  •      Լիբերալ պոպուլյար ալիանս ինքնավարություններ 20

Ընդդիմություն (137)

  •      Ֆորցա Իտալիա 40
  •      5-աստաղնի շարժում 35
  •      Մեծ ինքնավարություն և ազատություն 15
  •      Լեգա Նորդ12
  •      Պահպանողականներ և բարեփոխիչներ 9
  •      Խառը խումբ 26
Ընտրություններ
վերջին ընտրություններ2013, փետրվարի 24-25
Հանդիպումների վայր
Մադամա պալատ, Հռոմ
senato.it(իտալ.)

Իտալիայի Սենատ (իտալ.՝ Senato della Repubblica), Իտալիայի երկպալատ կառավարության պալատներից մեկը (մյուսը՝ Պատգամավորների պալատ)։ Ներկայիս ձևով հիմնադրվել է 1948 թվականի մայիսի 8-ին, սակայն նախկինում գոյություն է ունեցել Իտալիայի թագավորության օրոք որպես «Senato del Regno» (Թագավորության Սենատ)՝ որպես 1848 թվականի մայիսի 8-ին հիմնադրված Sardinia-Piedmont-ի Senato Subalpino (Ենթալպյան Սենատ) շարունակություն։ Ունի երկու տիպի անդամներ՝ սենատորներ կամ պատվավոր սենատորներ (իտալ.՝ Onorevole Senatore)[2]: Սենատի նստավայրն է Հռոմի Մադամա պալատը։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի Սենատը բաղկացած է 315 ընտրված սենատորներից և 6 ցմահ սենատորներից։ Ընտրված սենատորները պետք է լինեն ավելի քան 40 տարեկան, որոնց ընտրում է Իտալիայի 25 տարին լրացած քաղաքացիներից կազմված ընտրազանգվածը, իսկ 6 ցմահ սենատորները, ովքեր ներկայացնում են Իտալիայից դուրս ապրող իտալացիների շահերը, ընտրվում են տարածաշրջանային հիմունքներով։ Ցմահ սենատորի պաշտոնի համար կարող են հավակնել Իտալիայի նախկին նախագահները, ինչպես նաև սոցիալական, գիտական, գեղարվեստական կամ գրական բնագավառներում ակնառու ծառայություն մատուցած, նախագահի կողմից նշանակված հինգ քաղաքացիներ։

6 ցմահ սենատորներն են[3]՝

  • Ըստ օրենքի որպես երկրի նախկին նախագահ։
    Ջորջո Նապոլիտանո
  • Ըստ օրենքի որպես երկրի նախկին նախագահ։
    Կառլո Ադզելո Չամպի (անկախ քաղաքական գործիչ, Խառը խմբի անդամ)
  • 1 տնտեսագետ (2011-2013 թվականներին եղել է Իտալիայի վարչապետ):
    Մարիո Մոնտի (Քաղաքացիական ընտրություն)
  • 1 Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր։
    Ռենցո Պիանո (անկախ քաղաքական գործիչ, Խառը խմբի անդամ)
  • 1 Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս, գյուտարար։
    Կարլո Ռուբիա (անկախ քաղաքական գործիչ, SVP-UV-PATT-UPT-PSI-MAIE անդամ)
  • 1 ակադեմիկոս (Իտալիայի պատմության մեջ երրորդ կին ցմահ սենատորը):
    Ելենա Կատտանեո (անկախ քաղաքական գործիչ, SVP-UV-PATT-UPT-PSI-MAIE անդամ)

Իտալիայի Սենատը տարբերվում է Եվրոպայի վերին պալատներից, քանի որ ունի նույն ուժն ու իրավասությունը, ինչ իր ստորին գործընկերը։ Երկու պալատներն էլ կարող են առաջ քաշել օրենքի նախագիծ և նույն ձևով էլ պետք է ընդունվի երկու պալատների կողմից։ Բացի այդ պաշտոնավարման համար Կառավարությանն անհրաժեշտ է ստանալ երկու պալատների համաձայնությունը։

Սենատում պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է։ Մինչև 1963 թվականի փետրվարի 9-ի սահմանադրական փոփոխությունը Սենատը ընտրվում էր վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Ժամկետից շուտ Սենատը կարող է լուծարվել Հանրապետության Նախագահի կողմից (օրինակ, երբ կառավարությունը չի կարողացել ձեռք բերել ձայների մեծամասնությունը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.senato.it/4199
  2. «Onorevole: definizione e significato del termine».
  3. «Berlusconi allies hit out over president's lifetime senator snub». Financial Times. 2013 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիայի Սենատ» հոդվածին։