Ռազմական դրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռազմական դրություն, հատուկ իրավական կանոնակարգ երկրում կամ նրա առանձին մարզերում, որը հաստատում է պետության իշխանության բարձրագույն մարմինն արտակարգ դրության (պատերազմ, ապստամբություն, տարերային աղետ և այլն) դեպքում։

Ռազմական դրության բնորոշ գծերն են՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնումը, քաղաքացիական բնակչության լրացուցիչ պարտականությունների (աշխատանքային և այլ պարհակներ) սահմանումը, որոշակի սահմանափակումների (պարետային ժամ, որոշակի վայրից հեռանալու կամ մուտք գործելու արգելքներ) իրականացումը և այլն։

Զինվորական իշխանությունների կարգադրությունները չկատարողները ենթարկվում են քրեական պատասխանատվության՝ պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով։

Ռազմական դրություն մտցնելու իրավունք վերապահվում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը։ ՍՍՀՄ մի շարք հանրապետություններում (Հայկ․ ՍՍՀ-ում 1942 թվականին) և մարզերում Ռազմական դրություն մտցվել է հայրենական մեծ պատերազմի (1941 —1945) ժամանակ։ Կապիտալիստական երկրներում ռազմական դրություն մեծ չափով կիրառվում է ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակ՝ հեղափոխական, բանվորական, ժողովրդական շարժումները ճնշելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png