Ալեխանդրո Ագուստին Լանուսսե
| Ալեխանդրո Ագուստին Լանուսսե | |
| Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
|---|---|
| Կրթություն՝ | Ազգային ռազմական քոլեջ |
| Մասնագիտություն՝ | սպա, դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Ծննդյան օր | օգոստոսի 28, 1918[1][2] |
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
| Վախճանի օր | օգոստոսի 26, 1996[1][2] (77 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
| Թաղված | Q106622448?[3] |
| Դինաստիա | Family Lanusse? |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | ![]() |
| Պարգևներ | |
Ալեխանդրո Ագուստին Լանուսսե (իսպ.՝ Alejandro Agustín Lanusse. օգոստոսի 28, 1918[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - օգոստոսի 26, 1996[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ռազմական գործիչ, ով 1971 թվականի մարտի 22-ից -1973 թվականի մայիսի 25-ը փաստացի զբաղեցրել է Արգենտինայի նախագահի պաշտոնը՝ ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան, գլխավորել է նախագահի էկսկորտային ստորաբաժանումը։ 1951 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Խուան Պերոնի կառավարության դեմ հեղափոխության փորձ կատարելու պատճառով։ Ազատ է արձակվել 1955 թվականին՝ «Ազատագրական հեղափոխություն»-ից հետո, ռազմական ապստամբություն, որը տապալել է գեներալ Պերոնի ռեժիմը և հաստատել ռազմական դիկտատուրա։ 1955-1958-ական թվականներին այս ռեժիմին էր պատկանում իշխանությունը։ 1986 թվականին նշանակվել է դեսպան Վատիկանում։ 1960 թվականին նշանակվել է բարձրագույն ռազմական ուսումնարանի տնօրենի տեղակալի պաշտոնում, իսկ որոշ ժամանակ անց՝ 1-ին զրահապատ գնդի հրամանատար։ 1962 թվականին մասնակցել է նախագահ Արտուրո Ֆրոնդիսի տապալմանը, իսկ 1966 թվականին աջակցել գեներալ Խուան Կառլոս Օնգանիային նախագահ Արտուրո Իլիայի վտարման հարցում։ 1968 թվականին դարձել է Արգենտինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանուսեն դարձել է Արգենտինայի նախագահ՝ 1971 թվականին։ Իր նախագահության օրոք դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ։ Երկրի ղեկավարման գործում մշտապես դժվարությունների է հանդիպել կապված ընդիմության ակտիվության աճի հետ։ Շատ քաղաքական հակառակորդներ գտնվում էին հսկողության տակ, և Լանուսեն որոշեց համագործակցել Մոնտոներոսի հետ։ 1971 թվականի օգոստոսի 22-ին որոշ քաղբանտարկյալներ փախուստի փորձ են կատարել Պատագոնիայում գտնվող Ռոսոն ռազմածովային բազայից, որի պատճառով առանց դատի և հետաքննության դատապարտվել են մահապատժի։ 1973 թվականին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Էկտոր Կամպորան։
Նախագահությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Լանուսսեն հրատարակաել իր ինքնակենսագրականը, որտեղ դատպարտել է մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղ էին գտել «Կեղտոտ պատերազմ»-ի ժամանակ:1994 թվականին տնային կալանքի տակ է առնվել նախագահ Կառլոս Մենեմային քննադատելու պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Testimonio del ex-presidente Alejandro Lanusse en el Juicio a las Juntas
- Presidente (de facto) Alejandro Agustín Lanusse
- Alejandro Agustín Lanusse — Presidente de la República Argentina Արխիվացված 2011-08-14 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Ագուստին Լանուսսե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
