Ռոսոն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Ռոսոն | |||
| |||
| 43°18′0″S 65°6′0″W / 43.30000°S 65.10000°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Rawson Department? | ||
| Հիմնադրված է | 1865 թ. | ||
| ԲԾՄ | 4 մետր | ||
| Բնակչություն | ▲38 652 մարդ (2022)[1] | ||
| Ժամային գոտի | UTC−3 | ||
| Հեռախոսային կոդ | 0280 | ||
| Փոստային դասիչ | U9103 | ||
| Պաշտոնական կայք | rawson.gov.ar(իսպ.) | ||
|
| |||
Ռոսոն, Ռաուսոն (իսպ.՝ Rawson ), քաղաք Արգենտինայի հարավում, Ռոսոն դեպարտամենտում։ Արգենտինական Չուբուտ պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների քաղաքում ապրում է 26306 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1865 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հիմնադիրներն են ուելսցի վերաբնակները։ Անվանումը տրվել է ի պատիվ Արգենտինայի ներքին գործերի նախարար Գիլիերմո Ռոսոնի։ Սկզբնական շրջանում կոչվել է Trerawson, որը, թերևս, ցայսօր էլ արդիական է և կիրառելի։ 1957 թվականից դարձավ Չուբուտ պրովինցիայի մայրաքաղաքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ընկած է մայրաքաղաք Բուենոս Այրեսից 1500 կմ հարավ, Չուբուտ գետի վրա, գետաբերանից 8 կմ վերև։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա ընկած է Playa Unión լողափը։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմել է 26 306 մարդ, իսկ արվարձանների հետ միասին շուրջ 40 000 մարդ։ Քաղաքացիների գրեթե կեսը ուելսցի գաղութարարների հետնորդներն են, սակայն ուելսերենը քիչ տարածում ունի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում ուելսցի ներգաղթյալների առջև, որոնք բնակություն հաստատեցին դաժան կլիմա ունեցող Պատագոնիայում, երկու տեսակի հիմնախնդիրներ ծառացան։ Առաջինը չորային կլիման էր։ Դրա լուծումը գտան, երբ Չուբուտ գետի վրա` հողաբարելավման նպատակներով, կառուցեցին անհրաժեշտ շինություններ և անջրդի հողերը սկսեցին ոռոգել։ Երբ արդեն սկսեցին ցորեն մշակել, անհրաժեշտություն առաջացավ այդ պարենմթերքը արտահանել, սակայն չկար հարմար ոչ մի նավահանգիստ. գետաբերանի մոտ ամենահարմար մասում ավազային թմբեր են, որոնք հարմար չեն նավերի համար։ Այդտեղով միայն փոքր ձկնորսական նավակներ կարող են անցնել։ Հետագայում այդ խնդիրն էլ իր լուծումը ստացավ։ 1893 թվականին կառուցվեց երկաթուղի դեպի խորջրյա Պուերտո Մադրին նավահանգիստը։ Այդ բանից հետո տեղի գյուղատնտեսները, որոնք զբաղվում էին անասնապահությամբ և բուսաբուծությամբ, կարողացան իրենց գյուղմթերքը հանել համաշխարհային շուկա։ Ներկայում քաղաքի տնտեսությունը էապես փոխվեց այն բանից հետո, երբ այն հռչակվեց պրովինցիայի մայրաքաղաք ու հիմնական ճյուղը դարձավ սպասարկումը։ Հիմա տնտեսապես ակտիվ բնակչության կեսը զբաղված է հիմնականում առողջապահական և կրթական համակարգում։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կան գործող հետևյալ թանգարանները.
- քաղաքային թանգարանը, որտեղ ցուցադրվում են պատմական իրեր և լուսանկարների հավաքածու
- Don Bosco թանգարան՝ նվիրված քաղաքի պատմությանը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Rawson». Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2022 Argentina census
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք Արխիվացված 2019-10-22 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսոն» հոդվածին։ |
| ||||||||||
