Սուն Ցինլին
Սուն Ցինլին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1893[1][2][3] |
Ծննդավայր | Շանհայ, Սոնցզյան |
Մահացել է | մայիսի 29, 1981[1][2][3] (88 տարեկան) |
Մահվան վայր | Պեկին, Չինաստան |
Գերեզման | grave of Soong Ching-ling |
Քաղաքացիություն | Ցին կայսրություն, Չինաստանի Հանրապետություն և Չինաստան |
Կրթություն | ՄաքՏիրի դպրոց և Ուեսլեյան քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Սուն Յաթ-Սեն |
Ծնողներ | հայր՝ Չարլի Սուն, մայր՝ Նի Գույչժեն |
Զբաղեցրած պաշտոններ | Չինաստանի ժողովրդական հանրապետության պատվավոր նախագահ, Չինաստանի ժողովրդական հանրապետության փոխնախագահ, Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական կոմիտեի փոխնախագահ, Չինաստանի ժողովրդական քաղաքական-խորհրդակցական համաժողովի ազգային կոմիտեի փոխնախագահ, Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական կոմիտեի նախագահ և Ազգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն, Գոմինդան և Revolutionary Committee of the Chinese Kuomintang? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Soong Ching-ling Վիքիպահեստում |
Սուն Ցինլին (հունվարի 27, 1893[1][2][3], Շանհայ, Սոնցզյան - մայիսի 29, 1981[1][2][3], Պեկին, Չինաստան), չինական պետական և քաղաքական գործիչ։ Սուն Յաթսենի այրին։ Մարդու իրավունքների պաշտպանության չինական լիգայի կազմակերպիչներից, ՉԺՀ կենտրոնական ժողովրդական կառավարական խորհրդի նախագահի տեղակալ, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ, ՉԺՀ նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Չին-խորհրդային բարեկամության ընկերության նախագահ։ 1950 թվականին ընտրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուն Ցինլինը ծնվել է չին-ամերիկյան գործարար և մեթոդիստական քարոզիչ Չարլի Սունի ընտանիքում։ Սովորել է իգական դպրոցում, որը հիմնադրել էին ամերիկյան միսիոներական մեթոդիստները (McTyeire School for Girls)։ Ուսումը շարունակել է ԱՄՆ-ում՝ Wesleyan College իգական քոլեջում, որը նույնպես կապված էր մեթոդիստական եկեղեցու հետ։
1913 թվականին վերադառնալով Չինաստան՝ Սուն Ցինլինն աշխատել է որպես Սուն Յաթսենի քարտուղար։ 1915 թվականին, հակառակ իր ծնողների կամքի, ամուսնացել է Սուն Յաթսենի հետ, որը իրենից մեծ էր 27 տարվ։ Հարսանիքը տեղի է ունեցել Ճապոնիայում, որտեղ Սուն Յաթսենն ապրել է տարագրության մեջ։ Եղել է նրա կինը և հավատարիմ աջակիցը 10 տարի։ Սատարել է Գոմինդանի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև միության քաղաքականությանը։
1926 թվականի Գոմինդանի համաչինական երկրորդ համագումարում Սուն Ցինլինն ընտրվել է Կենտրոնական կոմիտեի անդամ և կանանց հետ աշխատանքի սեկտորի ղեկավար։ 1927 թվականին Գոմինդանի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև տեղի ունեցած պառակտումից հետո մեկնել է ԽՍՀՄ։ 1929 թվականին ընտրվել է Հակաիմպերիալիստական լիգայի երկրորդ համաժողովի պատվավոր նախագահ։ 1931 թվականին վերադարձել է Չինաստան։ Զբաղվել է բարեգործական աշխատանքներով։
Սուն Ցինլինը դեմ է արտահայտվել Չան Կայշիի հետապնդմանը: 1932 թվականին հիմնադրել է Մարդու իրավունքների չինական լիգան։ 1939 թվականին կայացած ճապոնա-չինական պատերազմի ժամանակ հիմնել է Չինաստանի պաշտպանության լիգան։
1948 թվականին Սուն Ցինլինն ընտրվել է Գոմինդանի հեղափոխական կոմիտեի (փոքր կուսակցություն, որը ձևավորվել է Գոմինդանի ձախ պառակտման արդյունքում) պատվավոր նախագահ։ Քաղաքացիական պատերազմում կոմունիստների հաղթանակից հետո բնակվել է Չինաստանում։ 1951 թվականին հիմնադրել է օտարերկրյա լսարանի համար նախատեսված ամսագիր՝ «Չինաստանը շինհրապարակում» (հետագայում՝ «Չինաստանն այսօր»)։ Ամսագրում աշխատելու է հրավիրել Իսրայել Էփշտեյնին, որը հետագայում դարձել է ամսագրի խմբագիրը։
1959-1975 թվականներին Սուն Ցինլինը եղել է ՉԺՀ նախագահի տեղակալ։ 1954 թվականին դարձել է Չին-խորհրդային բարեկամության ընկերության նախագահ (հետագայում՝ պատվավոր նախագահ), Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Մահվանից կարճ ժամանակ առաջ միացել է ՉԿԿ-ին։
1981 թվականի մայիսի 16-ին՝ իր մահվանից 13 օր առաջ, ընտրվել է «ՉԺՀ պատվավոր նախագահ»։
Սուն Ցինլինը մահացել է 1981 թվականի մայիսի 29-ին Պեկինում։
Պարգև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստալինյան միջազգային մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» (1951) – հանձնել է Իլյա Էրենբուրգը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Китай: управляемый тектонический сдвиг». «Правда». 2011 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chang, Jung; Halliday, Jon (1986). Madame Sun Yat-Sen: Soong Ching-Ling. London, England: Penguin. ISBN 0-14-008455-X.
- Epstein, Israel (1993). Woman in World History: The Life and Times of Soong Ching-ling. Beijing: China Intercontinental Press. ISBN 7-80005-161-7.
- Hahn, Emily (1941). The Soong Sisters. New York, NY: Doubleday, Doran & Co.
- Klein, Donald W.; Clark, Anne B. (1971). Biographic Dictionary of Chinese Communism, 1921–1965. Vol. 2. Cambridge, MA: Harvard University Press. ISBN 0-552-14108-9.
- Seagrave, Sterling (1996). The Soong Dynasty. London, England: Corgi Books. ISBN 0-552-14108-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուն Ցինլինի հիմնադրամ
- Former Residence of Song Qingling, Beijing
- Memorial Residence, Shanghai Արխիվացված 2019-07-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուն Ցինլին» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 191)։ |