Չան Կայշի
Չան Կայշի չինարեն՝ 蔣中正, չինարեն՝ 蒋介石, չինարեն՝ 蔣志清 և չինարեն՝ 蔣周泰 | |
![]() | |
Կուսակցություն՝ | Գոմինդան |
---|---|
Կրթություն՝ | Բաոդինի ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | բուդդայականություն և մեթոդիզմ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 31, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիկոու, Imperial China |
Վախճանի օր | ապրիլի 5, 1975[1][4][2][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն |
Թաղված | Cihu Mausoleum |
Դինաստիա | family of Chiang Kai-shek? |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ի ծնե անուն | չինարեն՝ 瑞元 |
Հայր | Chiang Chao-tsung? |
Մայր | Wang Caiyu? |
Ամուսին | Mao Fumei?, Yao Yecheng?, Chen Jieru? և Soong May-ling? |
Զավակներ | Chiang Ching-kuo?[5] և Chiang Wei-kuo? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Չան Կայշի, չինարեն՝ 蔣介石 Ծյան Ծե Շի, հոկտեմբերի 31, 1887[1][2][3][…], Սիկոու, Imperial China - ապրիլի 5, 1975[1][4][2][…], Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն), չինացի ռազմաքաղաքական գործիչ, Չինաստանի Հանրապետության (Թայվան) առաջնորդը 1928-1975 թթ։
Ավարտել է Բաոդինի և Տոկիոյի ռազմական, ակադեմիաները։ 1920-ական թվականներին, քողարկվելով իբրև «ձախ» գոմինդանական, հարել է Սուն Յաթ Սենին։ 1926-1927 թվականներին, որպես ազգային-հեղափոխական բանակի գլխավոր հրամանատար, մասնակցել է Չինաստանի հյուսիսի դեմ ռազմական, գործողություններին։ 1927 թվականին կատարել է հեղաշրջում և հաստատել բռնատիրական վարչակարգ։ Իր ձեռքում է կենտրոնացրել է գոմինդանի կուսակցական, երկրի պետական և ռազմական, բոլոր բարձրագույն պաշտոնները, իրեն շնորհել գեներալիսիմուսի կոչում։ 1937 թվականին, Չինաստանի վրա Ճապոնիայի հարձակումից հետո, հարկադրված համաձայնության է եկել Չինաստանի Կոմկուսի հետ համատեղ գործելու վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո մերժել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ ՉԿԿ-ի առաջարկը և 1946 թվականին սանձազերծել է քաղաքացիական պատերազմ։ Չինական ժողովրդական հեղափոխության հաղթանակից (1949) հետո իր զորքերի մնացորդների հետ փախել է Թայվան կղզի և հիմնավորվել այնտեղ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 751. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 667)։ ![]() |
|