Էրիխ Հոնեկեր
էրիխ Հոնեկեր (գերմ.՝ Erich Honecker, օգոստոսի 25, 1912[1][2][3][4][5], Նոյնկիրխեն, Նոյնկիրխեն, Սաարլանդ[1] - մայիսի 29, 1994[1][2][3][6][4][5], Լա Ռեյնա, Սանտյագո, Սանտյագոյի մայրաքաղաքային տարածաշրջան, Չիլի), գերմանական, միջազգային բանվորական և կոմունիստական շարժման, ԳԴՏ կուսակցական և պետական գործիչ։
1926 թվականից Գերմանիայի կոմունիստական երիտասարդական միության (ԳԿԵՄ), 1929-ից Գերմանիայի կոմկուսի (ԳԿԿ) անդամ։ 1930-1931 թվականին սովորել է Մոսկվայում։ Վերադառնալով Գերմանիա՝ աշխատել է ԳԿԵՄ Սաարի օկրուգկոմի քարտուղար, 1934 թվականին ընտրվել է ԳԿԵՄ ԿԿ անդամ։ Ֆաշիստական վարչակարգի տարիներին, անլեգալ պայմաններում, կազմակերպական-քաղաքական աշխատանք է կատարել երիտասարդության շրջանում։ 1935-ին ձերբակալվել և 1937-ին դատապարտվել է 10-ամյա բանտարկության։ Ֆաշիզմի ջախջախումից հետո (1945-ի մայիս) ընտրվել է ԳԿԿ ԿԿ քարտուղարության անդամ՝ երիտասարդության հարցերի գծով և դարձել Գերմանական ազատ երիտասարդության միության հիմնադիրներից մեկը։ 1946-ից՝ ԳԿԿ ԿԿ անդամ, ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) ստեղծմանը, 1946-ից՝ ԳՍՄԿ վարչության (հետագայում ԿԿ) անդամ, 1950—1958 թվականին՝ ԳՍՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1958-ից՝ անդամ։ 1955—1956-ին սովորել է ՍՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1958-ից Հոնեկերը դարձել է ԳՍՄԿ ԿԿ քարտուղար, 1971-1976-ին՝ առաջին քարտուղար, 1976-ից՝ գլխավոր քարտուղար։ 1949-ից ԳԴՏ ժող. պալատի դեպուտատ է, 1971-ից՝ Պաշտպանության ազգային խորհրդի, 1976-ից՝ ԳԴՏ Պետական խորհրդի նախագահ։ Աշխատանքի հերոս (1972)։ Պարգևատրվել է Կարլ Մարքսի 2, Լենինի (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1977) շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118553399 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 544)։ |