Գլասնոստ

Գլասնոստ (ռուս.՝ гласность - հրապարակայնություն), վերակառուցման ժամանակաշրջանում հռչակված հասարակության կենսագործունեության կարևորագույն ժաղովրդավարական սկզբունքներից մեկը։ Գլասնոստը պահանջում էր իշխանական կառույցներից բաց, ազնիվ, ճշմարիտ հրապարակային տեղեկատվություն պետական մարմինների աշխատանքի բոլոր կարևորագույն հարցերի, պլանների մտադրությունների, որոշումների ու գործողությունների մասին։
«Գլասնոստ» մեկնաբանվում էր որպես սովետական հասարակության հաջող վերափոխում, համապետական հիմնախնդիրների լուծման անհրաժեշտ պայման։ «Գլասնոստ» ենթադրում էր խոսքի, մամուլի ազատություն, ամեն մի քաղաքացու իրավունքը ղիմել պետական մարմնի և ստանալ սպառիչ պատասխան իրեն հուզող հարցի առնչությամբ։
Վերակառուցման և «Գլասնոստ» պայմաններում գաւզտնազերծվեցին պետական անվտանգության մարմինների արխիվները, հրապարակվեցին ճշմարիտ փաստեր ստալինյան ճնշամիջոցների, կոմկուսի և Սովետական պետության ղեկավարների իշխանափոխության, ստվերային տնտեսության, հանցագործությունների և կոռուպցիայի ծավալների, արտոնություննեյփ համակարգի մասին են։ Արևմտյան գրականությունում ընդունված է օգտագործել տերմինի ռուսերեն արտահայտությունը նշանակելու համար դրա առանձնահատւոկ սովետական բովանդակությունը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
|