Մարգոտ Հոնեկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգոտ Հոնեկեր
գերմ.՝ Margot Honecker
Bundesarchiv Bild 183-1986-0313-300, Margot Honecker, Minister für Volksbildung.jpg
 
Կուսակցություն՝ Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Communist Party of Germany (1990)?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և communist
Ծննդյան օր ապրիլի 17, 1927(1927-04-17)[1][2][3]
Ծննդավայր Հալե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա
Վախճանի օր մայիսի 6, 2016(2016-05-06)[4][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Սանտյագո, Չիլի
Թաղված Cementerio Parroquial de San Bernardo[5]
Քաղաքացիություն Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա, Flag of East Germany.svg Արևելյան Գերմանիա և Flag of Chile.svg Չիլի
Ի ծնե անուն գերմ.՝ Margot Feist
Ամուսին Էրիխ Հոնեկեր
Զավակներ Սոնյա Հոնեկեր
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան, Կառլ Մարքսի շքանշան և Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան

Մարգոտ Հոնեկեր (գերմ.՝ Margot Honecker), ի ծնե՝ Ֆայստ[6] (գերմ.՝ Feist, ապրիլի 17, 1927(1927-04-17)[1][2][3], Հալե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա - մայիսի 6, 2016(2016-05-06)[4][1][2][…], Սանտյագո, Չիլի), գերմանացի պետական գործիչ, 1963-1989 թվականներին կրթության նախարար, Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) գլխավոր քարտուղար Էրիխ Հոնեկերի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականի ապրիլի 17-ին կոշկակարի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1938-1945 թվականներին, «Գերմանացի աղջիկների միության» անդամ էր։ Մարգոտի մայրը մահացել է 1940 թվականին։ 1945 թվականին անդամակցել է Գերմանիայի կոմունիստական կուսակցությանը[7], 1946 թվականից՝ Գերմանիայի «Ազատ երիտասարդական միության» քարտուղարությանը։ 1948 թվականից ղեկավարել է Էռնստ Թելմանի անվան Պիոներական կազմակերպությունը։

1950-ական թվականների սկզբին Մարգոտը ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Էրիխ Հոնեկերի հետ, ով 15 տարով մեծ էր նրանից և այդ ժամանակ արդեն ամուսնացած էր։ 1952 թվականին Մարգոտը և Էրիխ Հոնեկերից դուստր են ունեցել Սոնյա անունով, ում ծնունդից հետո՝ 1953 թվականին, Էրիխ Հոնեկերը բաժանվել է իր երկրորդ կնոջից և ամուսնացել Մարգոտի հետ[8]։

1963 թվականին Մարգոտ Հոնեկերը զբաղեցրել է ԳԴՀ-ի կրթության նախարարի պաշտոնը։ 1965 թվականի փետրվարի 25-ին նրա ներկայացմամբ ԳԴՀ-ում ընդունվել է կրթության համակարգի միասնականացման մասին օրենքը[9]։ Բացի այդ, Մարգոտ Հոնեկերը դպրոցներում ներմուծել է տարրական ռազմական պատրաստվածություն[7]։

Մարգոտ Հոնեկերը ԳԴՀ կրթության նախարարությունը գլխավորել է մյուս բոլոր նախարարներից շատ՝ ավելի քան 25 տարի։ 1989 թվականին նա ամուսնու հետ հրաժարական է տվել։

1990 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրել այլախոհների ձերբակալություններին մասնակցելու, ինչպես նաև, ընդդեմ իրենց ցանկությունների, երեխաների և ոչ հուսալի ծնողների բաժանման համար[10]։

Մարգոտ Հոնեկերը չի սիրել ԳԴՀ-ի բնակչության մեծ մասին՝ այն անվանելով «Միսս Կրթություն» և «մանուշակագույն վհուկ»։ Նա լավ գիտեր ռուսերեն և երբեմն թարգմանչի դեր է կատարել ամուսնու համար[11]։

1991 թվականին Մարգոտ ու Էրիխ Հոնեկերները փախել են ԽՍՀՄ՝ Գերմանիայում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Բորիս Ելցինի կառավարությունը նրանց վտարել է։ 1992 թվականից Մարգոտը մշտապես ապրել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ դստեր և ամուսնու հետ։ 1994 թվականին մահացել է նրա ամուսինը՝ Էրիխ Հոնեկերը։

1999 թվականին Մարգոտ Հոնեկերը անհաջող կերպով փորձել է գերմանական կառավարությունից 60 300 եվրո փոխհատուցում պահանջել՝ երկու գերմանացիների վերամիավորումից հետո անձամբ իրեն պատկանող գույքի ապօրինի բռնագրավման համար։ Անհաջող էր նաև 2001 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերմանական դատարանի որոշման բողոքարկումը[12]։

2000 թվականին լույս է տեսել նրա զրույցների գիրքը Լուիս Կորվալանի հետ։ 2008 թվականի հուլիսի 19-ին՝ Սանդինիստական հեղափոխության 29-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ, Նիկարագուայում նախագահ Դանիել Օրտեգան նրան հրավիրել է ներկայանալու հանդիսավոր ելույթով՝ ի հիշատակ այդ երկրում անգրագիտության վերացման գործում ԳԴՀ-ի օգնության[13], ինչը դարձել է նրա առաջին հրապարակային ելույթը Բեռլինի պատի անկումից ի վեր[14]։

2009 թվականի հոկտեմբերին մասնակցել է ԳԴՀ հիմնադրմանi 60-ամյակն նվիրված տոնակատարությանը չիլիացի գաղթականների հետ, որոնք այնտեղ ժամանակին քաղաքական ապաստանի իրավունք են ստացել։ Մարգոտ Հոնեկերը հայրենասիրական երգեր է երգել և կարճ ելույթ ունեցել՝ հայտարարելով, որ Արևելյան Գերմանացիները «լավ կյանք են ունեցել ԳԴՀ-ում» և, որ «կապիտալիզմը նրանց կյանքն ավելի վատ է դարձրել»[15]։ Մարգոտ Հոնեկերը մշտապես հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Գերմանիա[16][17]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու անգամ՝ 1969 և 1984 թվականներին, պարգևատրվել է ԳԴՀ «Աշխատանքի հերոս» պատվավոր կոչմամբ [18].
  • Պատգևատրվել Է «Ռուբեն Դարիո»-ի շքանշանով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio database (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.24horas.cl/internacional/muere-en-chile-margot-honecker-la-mujer-fuerte-de-la-alemania-comunista-2008225
  5. https://www.spiegel.de/politik/ausland/margot-honecker-die-beerdigung-in-santiago-de-chile-a-1091267.html
  6. Kunze, Thomas։ «Последние годы Эриха Хонеккера» (ռուսերեն)։ [1]։ Վերցված է 2011-04-07  (չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 «Margot Honecker: Die meistgehasste Frau der DDR»։ welt.de։ 2007-04-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2009-10-20 
  8. «East Germany’s Former First Lady Turns 80»։ Deutsche Welle։ 2007-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2010-10-20 
  9. «"Hallo Margot, alte Hexe"»։ Stern.de։ 2007-04-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2009-10-20 
  10. «Politicians demand return of Mrs. Honecker from Chile»։ Spokane Chronicle։ 1992-07-31 
  11. М.Болтунов.։ «Шампанское для Хонеккера.» (ռուսերեն)։ [2]։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-11-ին։ Վերցված է 2011-04-07 
  12. ECtHR admissibility decision in cases No. 54999/00 ; 53991/00
  13. 13,0 13,1 Петр Левский.։ «Дело товарищей живет, товарищи доживают.» (ռուսերեն)։ [3]։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-25-ին։ Վերցված է 2011-04-07 
  14. «Widow of East German Leader Feted in Nicaragua»։ SPIEGEL-ONLINE։ 2008-07-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2009-10-20 
  15. Barkin Noah (2009-11-01)։ «Purple witch decries fall of the Wall»։ Edinburgh: new.scotsman.com 
  16. Олег АРТЮШИН.։ «НЕ ВСЕ ПЕРЕВЕРНУЛИСЬ.» (ռուսերեն)։ [4]։ Վերցված է 2011-04-07 
  17. «Вдова Хонеккера не собирается возвращаться в Германию.» (ռուսերեն)։ РИА Новости։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-04-07 
  18. Список Героев Труда ГДР