Վալտեր Ուլբրիխտ
Վալտեր Ուլբրիխտ Walter Ulbricht | |
![]() | |
հուլիսի 25, 1950 - մայիսի 3, 1971 | |
---|---|
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1917), Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1920), Գերմանիայի կոմունիստական կուսակցություն (1946), «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե (1945) և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն (1973) |
Կրթություն՝ | Միջազգային լենինյան դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | հունիսի 30, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
Վախճանի օր | օգոստոսի 1, 1973[4][1][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Groß Dölln, Տեմպլին, Արևելյան Գերմանիա |
Գերեզման | Սոցիալիստների հուշահամալիր |
Թաղված | Սոցիալիստների հուշահամալիր |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | գերմ.՝ Walter Ernst Paul Ulbricht |
Ամուսին | Lotte Ulbricht? |
Զավակներ | Beate Ulbricht? |
Պարգևներ | |
Ուլբրիխ Վալտեր (գերմ.՝ Walter Ulbricht, հունիսի 30, 1893[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - օգոստոսի 1, 1973[4][1][2][…], Groß Dölln, Տեմպլին, Արևելյան Գերմանիա), գերմանական և միջազգային բանվորական շարժման ԳԴՀ-ի կուսակցական և պետական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1908 թվականին մտել է սոցիալիստական երիտասարդության կազմակերպության, 1912 թվականին՝ Գերմանիայի խորհրդային դումա կուսակցության մեջ։
1923 թվականին առաջին անգամ ընտրվել է ԳԿԿ ԿԿ անդամ ապա՝ ԳԿԿ ԿԿ քարտուղար, 1935 թվականից՝ ԳԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ Թելմանի և Վ․ Պիկի հետ պայքարել է ԳԿԿ-ն մարքսլենինյան մասսայական պրոլետարական կուսակցություն դարձնելու համար։
1926-1928 թվականներին Ուլբրիխը ընտրվել է Սաքսոնիայի լանդտագի, 1928-1933 թվականներին՝ ԳԿԿ-ի կողմից Գերմանիայի ռայխստագի դեպուտատ։
1928 թվականից կոմինտերնի ԳԿ անդամության թեկնածու էր, 1928-1929 թվականներին և 1938-1943 թվականներին՝ ԳԿԿ ներկայացուցիչ Կոմինտերնի ԳԿ-ում։ Գերմանիայում ֆաշիստական դիկտատուրա հաստատվելուց հետո Ուլբրիխը անցել է ընդհատակ։ 1933 թվականին, ձերբակալումից խուսափելով, մեկնել է Գերմանիայից։
ԳԴՀ ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) տարիներին բացատրական աշխատանք է տարել ԽՍՀՄ-ում գտնվող գերմանիայի ռազմագերիների շրշանում։ Մասնակցել է «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտեի ստեղծմանը։ Ֆաշիզմի շախշախումից հետո վերադարձել է հայրենիք, եղել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ, 1946) հիմնադիրներից։
1946-1949 թվականներին՝ ԳԽՄԿ նախագահի տեղակալ, 1949 թվականից՝ ԳԽՄԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1950-1953 թվականներին՝ գլխավոր քարտուղար, 1953-1971 թվականներին՝ առաջին քարտուղար, 1971 թվականից՝ ԳԽՄԿ նախագահ։
1949-1955 թվականներին Ուլբրիխը ԳԴՀ պրեմիեր մինիստրի տեղակալն էր, 1955-1960 թվականներին՝ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալը, 1960-1971 թվականներին՝ պաշտպանության ազգակին խորհրդի, 1960 թվականից՝ պետական խորհրդի նախագահը։ Ուլբիխին շնորհվել է աշխատանքի հերոսի կոչում (1953, 1958, 1963)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Կ․ Մարքսի՝ 3 և ԳԴՀ այլ շքանշաններով։ Նրան շնորհվել է խորհրդային միության հերոսի կոչում (1963), պարգևատրվել է հոկտեմբերյան հեղափոխության (1968) և խորհրդային այլ շքանշաններով։
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Walter-Ulbricht-Biografie Archived 2014-07-10 at the Wayback Machine. (գերմ.)
- YouTube В.Ульбрихт: «Никто не собирается возводить стену» - Видеозапись пресс-конференции 15.06.1961
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ульбрихт Вальтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1977. — Т. 26 : Тихоходки — Ульяново. — С. 607.
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հունիսի 30 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Լայպցիգ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1973 մահեր
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի պետական գործիչներ
- Գերմանացի աթեիստներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ