Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն
Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն Sozialistische Einheitspartei Deutschlands | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Վիլհելմ Պիկ, Օտտո Գրոտևոլ և Գրեգոր Գիզի |
Հիմնադրված | Ապրիլի 21, 1946 |
Լուծարված | Դեկտեմբերի 16, 1989 |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-լենինիզմ |
Քաղաքական հայացք | ծայրահեղ ձախ |
Պաշտոնական գույն(եր) | Կարմիր |
Օրհներգ | «Կուսակցության օրհներգ» (Das Lied der Partei) |
Շտաբ | նախկին Ռայխսբանկի շենք, Միտտե, Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Թերթ | Neues Deutschland |
Ազգային պատկանելություն | Դեմոկրատական ճակատ (1948–1950) Ազգային ճակատ (1950–1990) |
Միջազգային պատկանելություն | Կոմինֆորմ (1947–1956) |
Անդամակցություն (1989) | 2 260 979[1] |
![]() |
Գերմանիայի Սոցիալիստական Միասնական Կուսակցություն, ԳՍՄԿ (գերմ.՝ Sozialistische Einheitspartei Deutschlands, SED), իշխող մարքսիստ–լենինիստական քաղաքական կուսակցություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում (Արևելյան Գերմանիա)՝ երկրի հիմնադրումից մինչև Գերմանիայի վերամիավորումը (1989)։
Ստեղծվել է 1946 թվականին, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտում՝ Գերմանիայի կոմունիստական կուսակցության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միավորմամբ։ Առաջին համագումարով (ապրիլի 21—22, 1946) հաստատվել է կուսակցության ծրագրային փաստաթուղթը՝ «ԳՍՄԿ հիմնական սկզբունքները և նպատակները», ընտրել կենտրոնական վարչություն Վիլհելմ Պիկի և Օտտո Գրոտևոլի նախագահությամբ։ Արևելագերմանական և խորհրդային պատմագիտությամբ կուսակցությունների միավորումը ներկայացվում էր որպես «սոցիալիստական կուսակցությունների կամավոր ջանքերի համախմբում»
Իր միակուսակցական կառավարման շրջանում ԳՍՄԿ-ը դպրոցներում պարտադիր դարձրեց մարքսիզմ–լենինիզմի և ռուսաց լեզվի ուսուցումը։ 1980-ականներին կուսակցությունը մերժեց ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի ազատականացման քաղաքականությունները (պերեստրոյկա, գլասնոստ), որոնք էլ հետագայում պատճառ հանդիսացան երկրի մեկուսացմանը վերակազմակերպվող ԽՍՀՄ-ից և 1989 թվականի աշնանը կուսակցության վերջնական տապալմանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dirk Jurich, Staatssozialismus und gesellschaftliche Differenzierung: eine empirische Studie, p.31. LIT Verlag Münster, 2006, 3825898938
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 54)։ ![]() |
|