Ռուհոլլա Խոմեինի
Ռուհոլլա Խոմեինի պարս․՝ سید روح الله موسوی خمینی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1902[1][2] |
Ծննդավայր | Խոմեին |
Մահացել է | հունիսի 3, 1989[3] (86 տարեկանում) կամ հունիսի 4, 1989[4] (86 տարեկանում) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն |
![]() |
Կրոն | շիա իսլամ և իմամիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, կրոնական առաջնորդ, Ախուն, աստվածաբան և Միստիկա |
Ամուսին | Խադիջա Սաղաֆի |
Զբաղեցրած պաշտոններ | Գլխավոր այաթոլլա և Իրանի բարձրագույն ղեկավար[5] |
Քաղաքական կուսակցություն | Իսլամական հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Մուստաֆա Խոմեինի, Ահմադ Խոմեինի, Zahra Mostafavi Khomeini և Farideh Mostafavi |
Ստորագրություն![]() | |
Ruhollah Khomeini Վիքիպահեստում |
Ռուհոլլա Մուսավի Խոմեյնի (պարս․՝ روح الله موسوی خمینی ː 1902 թ. մայիսի 17, ըստ այլ տվյալների 1898 կամ 1902 — 1989 թ. հունիսի 3), այաթոլլա, ռահբար (առաջնորդ), 1979 թ. Իրանի հեղափոխության առաջնորդ։ 1979 թվականից մինչև իր մահը՝ Իրանի գերագույն ղեկավար.
Դասավանդել է Կում քաղաքում, 50-ական թթ. ստացել է այատոլա տիտղոսը։ 1963 թ. ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի ռեժիմի դեմ։ 1963 թ. նրա ձերբակալությունը խոշոր հուզումներ է առաջացրել, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ։ 1964 թ. արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978 թ.` Փարիզ (Ֆրանսիա):
1979 հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը։ 1979 թ. փետրվարի 1ին` Մոհամեդ Ռզա Փեհլևիի փախուստից 2 ամիս անց, վերադարձել է Իրան։ Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ։
Նոր Սահմանադրության համաձայն 1979 թ. դեկտեմբերին զբաղեցրել է Իրան իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը։ Բնակվել է Կում քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։
Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ՝ որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nationalencyklopedin — 1999.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Iran marks 25th anniversary of Ayatollah Khomeini's death, knocks U.S. — Los Angeles Times, 2014.
- ↑ (unspecified title)