Իրանի իսլամական հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրանի իսլամական հեղափոխություն
Mass demonstration in Iran, date unknown.jpg
Երկիր Flag of Iran.svg Իրան
Թվական հունվար 1978-ից փետրվար 1979

Իրանի իսլամական հեղափոխություն, 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց որն Իրանի Պահլավական թագավորական կարգերն, միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ:

Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն:

Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը: Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց:

Այս հեղափոխությունը քսաներորդ դարի դասական հեղափոխության վերջին օրինակն էր, որը բացասական և անհաշտ բանավեճերի մթնոլորտում, հիմնվելով հստակ գաղափարախոսության հիման վրա, կարողացավ հաղթական արդյունքի հասնել:[1]

Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա:[2]

Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից:

Շապուր Բախտիար

1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը:

Հեղափոխության նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամմեդ Ռեզա Շահ Փահլևի

Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլևին իշխանության եկավ 1941 թվականին՝ երկիր բրիտանական և սովետական զորքերի մուտքից և հոր՝ Ռեզա Փահլևիի հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց 1953 թվականին երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները:

Շարժումը ղեկավարում էր վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող նավթահանող ընկերությունները: Սրան ի պատասխան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բոյկոտեցին իրանական նավթը, իսկ 1953 թվականի օգոստոսի 19-ին արևմտյան ուժերի հովանավորությամբ իշխանության եկան պրոեվրոպական ուժերը[3][4]: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:

Մոհամմադ Մոսադեղ

Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ արևմտականացման քաղաքականություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆ-ի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում ընդդիմությունը արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում Իրանի պետական անվտանգության նախարարության (سازمان اطلاعات و امنیت کشور‎ — Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից Ռուհոլլա Խոմեինին: Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ:

Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: 1963 թվականի հունիսի 5-ին Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: Խոմեինին տնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: 1964 թվականի նոյեմբերին Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:

Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց իսլամական հանրապետութուն: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:

Իմամ Խոմեյնին էլ իր աքսորի տարիներին, ինչքան էլ որ ցանկանում էր միայն կոչ անել ժառանգական միապետության փոխարեն ստեղծել իսլամական պետություն, որը կղեկավարվեր հոգևոր իրավաբանների կողմից (ֆեղ- فقها) , նա ակամայից մատնանշելով իշխող միապետական ռեժիմի թերություններն ու թույլ կողմերը՝ նպաստել էր Իրանի մահմեդականների շրջանում զանգվածային դժգոհությունների առաջացմանը: Ինչպես նաև, այս նույն ժամանակաշրջանում սկսեցին ձևավորվել իսլամական գաղափարախոսության կողմնակից պահպանողական-ձախակողմյան մարքսիստական մի շարք կազմակերպություններ, որոնք այն համոզմունքն ունեին, որ իշխող վարչակարգի դեմ զինված պայքարի պետք է դիմել:

Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:

Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել սև խավիար, այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար[5][6]: Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր: 1976 թվականին շահը որոշեց փոխել ավանդական իրանական օրացույցը: Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել տարածված էր սպանության վարկածը:

Տնտեսական ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճված էր խորը ճգնաժամի մեջ: Խորանում էին երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները, որում կառավարող շրջանակները մեղադրեցին միջազգային նավթային ընկերություններին, որոնք խոստացված չափով նավթ չէին արտահանել: 1977 թվականի մարտին սաճը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 30 %-ով, իսկ գներն աճեցին 40 %:[7] Շինարարության ոլորտը՝ որտեղ աշխատում էր գրեթե մեկ միլիոն բանվոր, կատվածահար եղավ: Ավելի մեծ չափերի հասավ կոռուպցիան, գանձագողությունը, պետական միջոցների հափշտակումը:[8]

Շահական վարչակարգը անզոր գտնվեց հաղթահարելու երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական պրոբլեմները, իսկ դժգոհողները հետապնդվում էին: Շահը լայնորեն օգտագործում էր գաղտնի ոստիկանության ՍԱՎԱԿ-ի հզոր ու ծավալուն ապարատը:[9]

Ի վերջո, Ռասթախիզ (վերածնունդ,հարություն) պետական կուսակցության վարած կրոնական և շուկայական լարված քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ընդդիմության շարքերը համալրվեցին վաճառականների և պահպանողական ու ոչ քաղաքական  հոգևորականների կողմից։

Վերոնշյալ տնտեսական ճգնաժամը, քաղաքական լարվածությունը, դժգոհությունները և 1978 թ.-ին ԱՄՆ կառավարության և մարդու իրավունքների պաշտպանության ճնշումների ներքո քաղաքական մթնոլորտի ավելի բաց դառնալու հետ մեկտեղ, նույն տարվա աշնան ու ձմռան ամիսներին դրսևորվեցին փողոցային զանգվածային բողոքի ցույցերի տեսքով:[10]

Տնտեսական անկումն ու ճգնաժամը, համընդհանուր գործադուլները և աշխատավոր բանվոր դասի միացումը բողոքի ակցիաներին վերջիվերջո կաթվածահար արեց երկրի տնտեսությունը: Բողոքի ակցիաներին աշխատավոր բանվոր դասի և քաղաքային աղքատների միացումով բողոքի ցույցերի մասնակիցների շրջանակը հազարավոր մարդկանցից հասավ հարյուր հազարավոր, անգամ միլոնավոր մարդկանց: Այս ամենը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Ռոհուլլահ Խոմեյնին հեղափոխությունն առաջնորդելու նպատակով 1979թ.-ի փետրվարի 10-ին հիմնի Իրանի Իսլամական հեղափոխական խորհրդատվական խորհուրդը, իսկ հաջորդ օրն էլ Շահը դուրս եկավ երկրից:

Ընդդիմության ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ԱՄՆի նախագահ Ջիմի Քարթերի ճնշմամբ շահը թուլացրեց միապետությանն ընդիմադիր ուժերի հալածանքը և ազատ արձակեց հարյուրավոր քաղբանտարկյալների: Իրանում սկսվեց քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթաց հանձին սահմանադրականների, մարքսիստների և իսլամիստների: Ընդդիմադիրների հիմնական մասը հոգևորականությունն ու մտավորականությունն էր, ովքեր վայելում էին ժողովրդի վստահությունը: Ընդդիմությունը միավորվում էր «իսլամական սոցիալիզմի» գաղափարների շուրջ:

Սահմանադրականները, որոնց կորիզը Իրանի ազգային ճակատի անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:

Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր Խորհրդային միությունը: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:[11]

Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ Մեհդի Բազարգանը: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:

Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին Մուրթազա Մութահհարին, Մոհամմադ Բախեշթին և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:[12]

Հեղափոխության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի իսլամական հեղափոխության սկիզբ ընդունված է համարել 1978 թվականի հունվարը, երբ Ղոմ քաղաքում Խոմեինիի դեմ գրված զրպարտիչ հոդվածը փողոց դուրս բերեց ուսանողներին: Տեղի ունեցավ բախում նրանց և ոստիկանների միջև, որի արդյունքում սպանվեց 2 ուսանող, իսկ ցուցարանների տվյալներով զոհվածների թիվը 70 մարդ էր կազմում: 40 օր հետո՝ փետրվարի 18-ին նոր ընդվզում տեղի ունեցավ Թավրիզում (այստեղ նույնպես բախման արդյունքում զոհեր եղան): Սրանից հետո ընդվզումների ալիքը տարածվեց ամբողջ հանրապետությունով:

Շահը խոստացավ ընտրություններ անցկացնել հունիսին: Մյուս կողմից ձեռնարկեց փողի արժևորման քաղաքականություն, որը հանգեցրեց զանգվածային գործազրկության՝ բազմաթիվ մարդիկ ազատվեցին աշխատանքից: 1978 թվականի նոյեմբերին Իրանի տնտեսությունը զանգվածային գործադուլերի արդյունքում ամբողջովին կաթվածահար եղավ:

ԱՄՆ-ի արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անզորությունից շահը դիմեց ԱՄՆ-ի օգնությանը: ԱՄՆ-ի նախագահ Ջ. Քարթերը չհամաձայնեց ռազմական միջամտություն իրականացնել Իրանում ( շահի քաղաքականությունը կոշտ քննադատության էր ենթարկել նաև արևմտյան մամուլը): Ամերիկյան կառավարող շրջանակներում Իրան զորքեր մտցնելու հարցում գոյություն ուներ երկու կարծիք: Ազգային անվտանգության գծով օգնական Զբիգնև Բժեզինսկին կողմ արտահայտվեց ինտերվենցիային, այն դեպքում երբ ԱՄՆ Պետական դեպարտամենտի աշխատակազմի շատ անդամներ կարծում էին, որ հեղափոխությունը անհնարին է կանգնեցնել: ԱՄՆ պատվիրակները 1977-1978 թվականների ընթացքում մի քանի անգամ հանդիպեցին շահի հետ, սակայն այս հարցում միասնական հանգրվանի չհասան:

Ռազմական դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի օգոստոսի 20-ին Աբադանի Ռեքս կինոթատրոնի հրդեհից հետո մահացավ ավելի քան 500 մարդ: Խոմեինին կատարվածում մեղադրեց շահին: Հեղափոխական մթնոլորտը ավելի շիկացավ, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ վանկարկելով «Այրել շահին», «Շահն է մեղավոր»: Սրան հետևեց երկրում ռազմական դրություն մտցնելու շահի որոշումը՝ արգելելով ցանկացած ցույց: Չնայած արգելքին խոշոր ցույց տեղի ունեցավ Թեհրանում, որի արդյունքում կյանքից հեռացավ 87 մարդ, որոնցից երեքը կին:

Թեհրանի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որպեսզի նավթարդյունաբերության ոլորտում համըդհանուր գործադուլ սկսվի: Հոկտեմբերին գրեթե բոլոր նավթ արդյունահանող կետերի աշխատանքը դադարել էր: Սրան հետևեցին ծանր արդյունաբերության, մեքենաշինության և մետալուրգիայի ոլորտների աշխատողները: Դեկտեմբերի 2-ին Թեհրանում տեղի ունեցավ երկու միլիոնանոց հանրահավաք՝ շահին փոխելու պահանջով:

Ցուցարարները, քաղաքական քայլարշավ անցկացնելու համար օգտագործելով շիաների ավանդույթները, բողոքի ցույցերի զոհերի մահվան 40-րդ օրվա արարողությունները վերածեցին բողոքի քաղաքական քայլարշավի:

Այնպիսի իրադարձություններն, ինչպիսիք են՝ Ռոքսաբատ կինոթատրոնի հրդեհային աղետը, ցույցերի ժամանակ մի շարք ցուցարարների կոտորածը (այդ թվում՝ 1978թ.-ի սեպտեմբերի 8-ի սև կամ կատաղի ուրբաթի տված զոհերը), Շահի կողմից ընդդիմությանը արտոնություններ շնորհելու ուշացումը բողոքների ալիքի սաստկացման և հաշտեցման եզրեր գտնելու հնարավորության կորուստ, առիթ հանդիսացավ:

Հասարակական բուռն ընդվզումների պատճառով 1979 թվականի հունվարի 16-ին Մոհհամադ Ռեզա Փահլավին փախուստի դիմեց:

Հեղափոխության հաղթանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»:

Ռուհոլլահ Խոմեյնիի վերադարձը Իրան

Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ Շափուր Բախտիարի առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց Բեհեշտե-Զախրա: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական[13]:

Մհեդի Բազարգանի ելույթի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո

Ի վերջո, Շահի հեռանալով և ազգայնամետ վարչապետ՝ Շապուր Բախտիարին կառավարության անհամաձայնության ու բողոքի արտահայտմամբ՝ Ռոհուլլահ Խոմեյնին հայրենիք վերադարձավ և փետրվարի 1-ին (բահմանի 12-ին) նշանակեց հեղափոխության ժամանակավոր կառավարություն:

Ճարտարապետ Մհեդի Բազարգանը, ով հայտնի և ընդունված էր հասարակության շրջանում և մեծ փորձ ուներ նավթարդյունաբերության ազգայնացման պայքարի պատմության մեջ, Իսլամական հեղափոխական խորհրդատվական խորհրդի կողմից ներկայացվեց և առաջարկվեց իբրև վարչապետի թեկնածու և Իմամ Խոմեյնիի վճռով փետրվարի 4-ին նշանակվեց այդ պաշտոնում: Իմամ Խոմեյնիի՝ Մհեդի Բազարգանին վարչապետ նշանակելու տեքստում հստակեցրել է, որ առանց հաշվի առնելու կառավարություն ձևավորող կուսակցական հարաբերությունները՝ նրան նշանակել է այդ պաշտոնին, որպեսզի նա նախապատրաստի հանրաքվեի և ընտրությունների անցկացումը: Վերջում, Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդին  կոչ արեց արտահայտել իրենց կարծիքը այս ընտրության վերաբերյալ, ինչին էլ հաջորդեց երկրի ողջ տարածքում զանգվածային ցույցերի անցկացումը ի աջակցություն Իմամի որոշման:

Իրանի օդուժի անձնակազմը 1979թ.-ի փետրվարի 3-ին Իման Խոմեյնիի նստավայրում (Թեհրանի Ալեվի դպրոցում) նրան հավատարմության խոստում տվեցին: Քանի որ մինչ այդ բազմաթիվ զինվորներ և բարձրաստիճան սպաներ, Իմամ Խոմեյնիին Ֆաթվա տալով, լքելով պետական զորանոցները, միացան ժողովրդի շարքերին, արքունական բանակը փլուզման եզրին հայտնվեց:

1979թ.-ի փետրվարի 7-ին Հոմաֆեր[14] օդուժը Թեհրանի ամենակարևոր օդային բազայում ապստամբություն ձեռնարկեց, ինչին հաջորդեց այն, որ Իրանի Իմպերիալների գվարդիան նրանց գործողությունները ճնշելու ուղարկվեց, բայց հասարակ ժողովուրդը հեղափոխական ուժերին սատարելու համար ասպարեզ մտավ:

Այս ընթացքում ուժային կառույցները, ոստիկանական կայանները և պետական կենտրոնները մեկը մյուսի ետևից մարդկանց միջամտությամբ ընկան և անցան հեղափոխականների կողմը: Թեհրանի ռազմական ղեկավարը պաշտոնական հայտարարություն տարածեց, որի համաձայն երկրում պարետային ժամերի քանակը ավելացվեց մինչև ժամը 4-ը: Միևնույն ժամանակ, Բախտիարը ձևավորեց Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և Հայզերի կողմից ծրագրավորված հեղաշրջում իրականացնելու հրամանագիր ստորագրեց: Մյուս կողմից էլ, Իմամ Խոմեյնին  ուղերձով դիմեց Թեհրանի բնակիչներին՝ կոչ անելով նրանց մոտալուտ դավադրությունը կանխելու համար դուրս գալ փողոց և իրենց ներկայությամբ պարետային ժամն ու ռազմական իշխանությունը գործնականորեն չեղյալ հայտարարել:

Փետրվարի 9-ին Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: Շափուր Բախտիարը փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց 1991 թվականին:

Կանանց, երեխաների և տղամարդկանց՝ ջրհեղեղի նմանվող մեծ հոսքը, ողողեց բոլոր փողոցներն ու սկսեցին բարիկադներ պատրաստել:

Հեղաշրջական առաջին տանկերը և զրահապատ բրիգադները իրենց կայաններից դեռ նոր էին շարժվել, երբ վնասազերծվեցին ժողովրդի կողմից, և նրանց հեղաշրջումը, դեռ չսկսված, հենց սկզբից ձախողման մատնվեց: Այսպիսով, Շահի վարչակարգի վերջին դիմադրությունը կոտրվեց։

1979թ.-ի փետրվարի 11-ի արևածագին Իրանում ծագեց Իմամ Խոմեյնու շարժման և Իսլամական հեղափոխության հաղթական արևը՝ ազդարարելով Իրանում բռնակալ թագավորների երկարատև իշխանության ավարտը:[15]

Պետական վերակառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն: Նույն դվականի դեկտեմբերին ընդունվեց նոր սահմանադրություն, որով ամրագրվում էր, որ երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգևորականությանը՝ հանձինս իմամ Խոմեյնու (վերջինի մահից հետո՝ նրա իրավահաջորդին), իսկ քաղաքացիական իշխանությունը իրականացնում էին նախագահը, մեջլիսը և վարչապետը[16]:

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքաղաքական հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հանրապետության տնտեսությունը բաժանված էր երեք՝ պետական, կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև: Արևմուտքի ազդեցությունը Իրանի տնտեսությանը զրոյացվեց: Երկիրը սկզբունքորեն մերժեց կապիտալիզմը և կոմունիզմը, փոխարենը առաջնորդվեց սեփական՝ «իսլամական» զարգացման ուղով: Չնայած սրան, շուկայական ազատ հարաբերությունները շարունակում էին գործել, ինչպես նաև գործում էր Շահի ջանքերով զարգացած տնտեսության պետական սեկտորը: Իրանի՝ գրեթե ողջ աշխարհի հետ սրվող հարաբերությունների պայմաններում, առևտրական կապերը զարգանում էին զգուշորեն և վերապահումներով: Եթե դրանք շարունակում էին գոյություն ունենալ և կամ զարգանալ, ապա միայն երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Վառ օրինակ էր իրանական նավթի վաճառքը և զենքի ներկրումը, որը հարկավոր էր Իրան-իրաքյան պատերազմի համար[16]:

Արտաքին հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին Շախսեյ-վախսեյի օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին[17]: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին[17]: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային[18]: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի[18]: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Չնայաց դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ[18]: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիաների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին[19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص75.
  2. امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص۷۷.
  3. Ends of British Imperialism: The Scramble for Empire, Suez, and Decolonization. I.B.Tauris. 2007. pp. 775 of 1082. ISBN 978-1-84511-347-6.
  4. «New York Times Special Report: The C.I.A. in Iran»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-13 
  5. Hiro, Dilip. Iran Under the Ayatollahs. London: Routledge & Kegan Paul. 1985. p. 57.
  6. Robin Wright The Last Great Revolution: Turmoil And Transformation In Iran. — New York, NY: Vintage, 2000. — С. 220.
  7. Modern Iran: Roots and Results of Revolution By Nikki R. Keddie, Yann Richard, p. 137
  8. میلانی، معمای هویدا، 349.
  9. Kapuscinski, Shah of Shahs (1985).
  10. آبراهامیان، ایران بین دو انقلاب، ص۵۳۴
  11. آبراهامیان، ایران بین دو انقلاب، ص۵۵۵–۵۵۷
  12. مصدق، محمد. نامه‌های دکتر مصدق. 1377. - տես՝ نامه محمد مصدق به مهدی بازرگان دربارهٔ تأسیس نهضت آزادی
  13. Речь Хомейни в Бехеште Захра
  14. Արքունական օդային ներուժի խումբ, որը լրջորեն ազդեց հեղափոխության ելքի վրա՝ միանալով ժողովրդին․ զինանոցների դռներ բացեցին մարդկանց առջև և մարդիկ, ձեռք բերելով զինամթերք, կարողացան դիմագրավել Իմպերիալ գվարդիային:
  15. عمید زنجانی، عباسعلی، انقلاب اسلامی ایران، ص۱۵۳-۱۵۵.
  16. 16,0 16,1 Васильев Л. С. История Востока. — М.: Высш. шк., 1994. Т.2. С.355.
  17. 17,0 17,1 Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 25
  18. 18,0 18,1 18,2 Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 26
  19. Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 27

Օգտագործված աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

آجودانی، ماشاالله. مشروطه ایرانی.

ایران بین دو انقلاب:درآمدی بر جامعه‌شناسی سیاسی ایران. ترجمهٔ برگردان احمد گل محمدی/محمدابراهیم فتاحی. تهران: نشر نی، ۱۳۸۴. شابک ‎۹۶۴-۳۱۲-۳۶۳-۴.

عبدالحسین نوایی، دولت های ایران: از آغاز مشروطیت تا اولتیماتوم، ت‍ه‍ران‌: بابک‏، ۱۳۵۵

کاتوزیان، محمدعلی (همایون). اقتصاد سیاسی ایران: از مشروطیت تا پایان سلسله پهلوی. ترجمۀ محمدرضا

مدنی، جلال الدین؛ تاریخ سیاسی معاصر ایران، قم، انتشارات اسلامی (وابسته به جامعه مدرسین حوزه علمیه قم)، ۱۳۸۷، چ پانزدهم، ج ۲.

امام خمینی (ره)؛ صحیفة نور، مجموعه رهنمودهای امام خمینی، مرکز مدارک فرهنگی انقلاب اسلامی، تهران، ۱۳۶۱، ج ۱.

نفیسی/کامبیز عزیزی. تهران: نشر مرکز. شابک ‎۹۷۸۹۶۴-۳۰۵-۱۱۲-۹. محبوبی اردکانی، حسین. تاریخ موسسات تمدنی جدید در ایران. انتشارات دانشگاه تهران.

کسروی ا، تاریخ مشروطه ایران، تهران. ۱۳۹۰.انتشارات نگاه. شابک =۹۸۷–۹۶۴–۳۵۱–۱۳۸–۸