Jump to content

Զբիգնև Բժեզինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբիգնև Բժեզինսկի
Zbigniew Brzezinski
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական
1977 Հունվարի 20 - Հունվարի 20, 1981
Նախագահ Ջիմի Քարտեր
Նախորդող Բրենթ Սքոուքրոֆթ
Հաջորդող Ռիչարդ Վ. Ալեն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական
Կրթություն՝ ՄաքԳիլի համալսարան (1950) և Հարվարդի իրավունքի դպրոց (1953)
Գիտական աստիճան՝ Բակալավր (1949), մագիստրոս (1950) և փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ աշխարհաքաղաքագետ, քաղաքագետ, մանկավարժ, համալսարանի դասախոս, հեղինակ, strategist և քննադատ
Ազգություն սպիտակ ամերիկացի և սպիտակ մարդ
Ծննդյան օր մարտի 28, 1928(1928-03-28)[1][2][3][…]
Ծննդավայր Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]
Վախճանի օր մայիսի 26, 2017(2017-05-26)[4][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ի ծնե անուն լեհ.՝ Zbigniew Kazimierz Brzeziński
Հայր Տադեուշ Բժեզինսկի
Ամուսին Էմիլի Բենեշ Բժեզինսկի (ամուսնացել է 1955)
Զավակներ Յան ծն. 1963
Մարկ ծն. 1965
Մայկա ծն. 1967
 
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան[5] «Ռումինիայի աստղ» շքանշան Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով Երեք աստղերի շքանշան երկրորդ աստիճանի «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) Յարոսլավ Իմաստուն իշխանի III աստիճանի շքանշան Թոմաշ Գարիգ Մասարիկի շքանշանի Մեծ խաչի ասպետ Cross of the President of the Slovak Republic, 2nd Class[6] Ռումինիայի Աստղի շքանշանի մեծ սպա «Ստարա պլանինա» շքանշան կոմանդոր Հունգարիայի ծառայությունների շքանշանի աստղով Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի մեծ խաչ

Գուգենհայմի կրթաթոշակ

[7]
Սպիտակ արծվի շքանշան

Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ

Անտոնովիչի ֆոնդի մրցանակ

Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Էլիս Այլընդ պատվո մեդալ

Կրակովի պատվավոր քաղաքացի

Լյուբլինյան կաթոլիկ համալսարանի պատվավոր բժիշկ

Ֆորդհեմի համալսարանի պատվաոր դոկտոր

honorary doctor of Georgetown University?

honorary doctor of Vilnius University?

Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր

Վիլնյուսի պատվավոր քաղաքացի

Գդանսկի պատվավոր քաղաքացի

Գրեյթ իմիգրանտս

[8]
և

honorary doctor of Comenius University?

[9]

Զբիգնև Բժեզինսկի (մարտի 28, 1928(1928-03-28)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] - մայիսի 26, 2017(2017-05-26)[4][1][2][…], Ֆոլս Չըրչ, Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի հասարակագետ, քաղաքագետ և պետական գործիչ (1977-1981 թվականներին ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով օգնականը)։ Բժեզինսկին մի առիթով կարծիք է հայտնել, որ մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։ Այս որակական փոփոխությունը կատարվում է աստիճանաբար՝ ստորին դարաշրջանից (ագրարային) արդյունաբերականին, ապա «տեխնոտրոն»-ին անցնելով, որտեղ վճռական դեր են խաղում համակարգիչներն ու կիբեռնետիկական համակարգերը, իսկ գլխավոր և վճռորոշ ուժ է դառնում գիտությունը։

Հիմնական երկերն են. «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ» (1964, Ս.Հանդինգստնի համահեղինակությամբ), «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988), «Շախմատային մեծ տախտակը» (1998

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբիգնև Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Նրա ընտանիքն ազնվական ծագում ունի, սերում է Բժեզանի քաղաքից, որն այն ժամանակ Լեհաստանի Տարնոպոլի վոյվոդայության (ներկայում Ուկրաինայի կազմում է) տարածքում էր։ Բժեզինսկիի ծնողներն են Լեոնիան և Թադեուշ Բժեզինսկին, ով լեհ դիվանագետ էր և 1931-1935 թվականներին աշխատել է Գերմանիայում։

1938 թվականին Թադեուշ Բժեզինսկին գործուղվել է Կանադա։ 1945 թվականին Յալթայի կոնֆերանսի արդյունքներով Լեհաստանն անցավ խորհրդային ազդեցության գոտի, ինչը նշանակում էր, որ Բժեզինսկիների համար հայրենիք վերադարձն անվտանգ չէր։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի անվանումըՀայերեն անվանումըՀրատարակման թիվը
Soviet Bloc։ Unity and Conflict. Harvard University PressԽորհրդային բլոկ. Միասնություն և հակամարտություն1967
Power and Principle։ Memoirs of the National Security Adviser, 1977–1981Ուժ և օրենք. Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հուշերը 1977-19811983
Game Plan։ A Geostrategic Framework for the Conduct of the U.S.-Soviet ContestԽաղային պլան. ԱՄՆ և ԽՍՀՄ միջև պայքարի մղման աշխարհառազմավարական կառուցվածքը1986
Grand Failure։ The Birth and Death of Communism in the Twentieth CenturyՄեծ ձախողում. Կոմունիզմի ծնունդն ու մահը 20-րդ դարում1990
Out of Control։ Global Turmoil on the Eve of the 21st CenturyՎերահսկողությունից դուրս. Գլոբալ խառնակություն 21-րդ դարի շեմին1993
The Grand Chessboard։ American Primacy and Its Geostrategic ImperativesՇախմատային մեծ տախտակ. Ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները1997
The Choice։ Global Domination or Global Leadership. Basic BooksԸնտրություն. Գլոբալ գերիշխանություն, թե գլոբալ առաջնորդություն2004
Second Chance։ Three Presidents and the Crisis of American SuperpowerԵրկրորդ հնարավորություն. Երեք նախագահներ և Ամերիկյան գերտերության ճգնաժամը2007
America and the World։ Conversations on the Future of American Foreign PolicyԱմերիկան և աշխարհը. Զրույցներ ամերիկյան արտաքին քաղաքականության ապագայի մասինBasic Books 2008
Strategic Vision: America and the Crisis of Global PowerՌազմավարական տեսլական. Ամերիկան և գլոբալ իշխանության ճգնաժամըBasic Books 2012
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Բժեզինսկի» հոդվածին։