Ղոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
պարսկերեն՝ قم الفارسية
ԵրկիրԻրան Իրան
Հիմնադրված է805[1] թ.
Մակերես123 073 կմ²
ԲԾՄ935 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն1 201 158 մարդ (2016)[2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0251
Փոստային դասիչ37100
Պաշտոնական կայքqom.ir(պարս.)
Ղոմ (Իրան)##
Ղոմ (Իրան)

Ղոմ[3] (պարսկերեն՝ قم, ɢom), Իրանի Ղոմ նահանգի կենտրոնը, շիաների սուրբ քաղաքը։ 2012թ քաղաքի բնակչությունը կազմում էր 1 071 503 մարդ[4]։ Քաղաքը զարգանում է արագ տեմպերով։ Ղոմի կրոնագիտական դպրոցը շիաների համար Էն Նաջաֆի դպրոցից հետո երկրորդն է իր նշանակությամբ։ Քաղաքի մերջակայքում տեղակայված է Իրանի հրթիռային կայանը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղոմ քաղաքը տեղակայված է Թեհրանից 150 կմ դեպի հարավ` գետի վրա։ Ղոմով է անցնում դեպի Սպահան քաղաք տանող ճանապարհը։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 975մ։ Քաղաքից ոչ հեռու կան գազի և նավթի հանքավայրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված կարծիք կա, որ Ղոմը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն քաղաքի հնագույն պատմության մասին հստակ տվյալներ չկան։ Արաբների կողմից քաղաքի գրավումից հետո այստեղ հավաքվել է խալիֆայության ողջ ընդդիմադիր կազմը` քաղաքական փախստականներ և աքսորյալներ, տարբեր աղանդավորներ։ Սեֆյանների շրջանում քաղաքը սկսեց արագ կերպով զարգանալ։ 16-րդ դարում այն դարձավ շիականության ամենախոշոր կենտրոնը։ Ավելի ուշ, աֆղանների հարձակումների ժամանակ, Ղոմը մեծ վնասներ կրեց։ Սակայն 19-րդ դարոմ, սկսած Ֆաթհ Ալի Շահի ժամանակաշրջանից, քաղաքը վերականգնվեց և նույնիսկ առաջադրվեց որպես մայրաքաղաքի թեկնածու։ Այդ ժամանակաշրջանից քաղաքում պահպանվել են մեծ թվով կրոնական կառուցներ` մզկիթներ, իմամների ու շահերի ընտանիքների անդամների դամբարաններ և կրոնագիտական դպրոցներ։ Ղոմում տեղակայված կրոնագիտական կենտրոնը համատեղում է մեծ թվով ուսումնական հաստատություններ, որտեղ սովորում են ինչպես իրանցիներ, այնպես էլ արտասահմանցիներ։ Կրոնական կրթական հաստատությունների գործունեությունը ղեկավարվում է Ալ Մուսթաֆա միջազգային համալսարանի կողմից։

Ֆաթիմայի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղոմի ամենահայտնի ճարտարապետական հուշարձանը սուրբ Ֆաթիմայի դամբարանն է։ Ֆաթիմայի մահից հետո, նրա հայրը` իմամ Մուսան, գերեզմանի վրա կառուցեց փոքրիկ ծղոտե ծածկ։ Սակայն հետագայում դամբարանն այնքան հայտնի դարձավ, որ դրա վրա կառուցվեց աշատարկ։ Դրանից հետո դամբարանում թաղվում էին իմամ Մուսայի և նրա ժառանգների ընտանիքների բոլոր կանայք։ Հետագայում դամբարանն ավելի ընդարձակվեց։ Այս հուշարձանի կենտրոնը ութանկյուն տաճարն է։ Տաճարի պատերը զարդարված են 19-րդ դարի կեսերին պատկանող գրություններով։ Շինության վերևում բարձրանում է 16- մետրանոց գմբեթը, որը կառուցվել է Ֆաթհ Ալի Շահի օրոք։ Դամբարաններից մեկի տապանաքարի վրա արված գրությունները պատկանում են 14-րդ դարին։ Տաճարից դեպի հարավ տեղակայված շինությունը կոչվում է "Կանանց բակ"; Այսօր այնտեղ տեղակայված է դամբարանի թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://ketabnak.com/book/55971/راهنمای-قم#desc_start
  2. https://www.amar.org.ir/english
  3. Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986
  4. World Gezatteer Bevölkerungsdaten 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]