Ղոմի նահանգ
Ղոմ օսթան պարս.՝ استان قم | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
| Մտնում է | Իրան |
| Ներառում է | Ղոմ[1], Kahak County? և Jafarabad County? |
| Վարչկենտրոն | Ղոմ |
| Բնակչություն | ▲1 292 283 մարդ (2016)[2] |
| Տարածք | 11 526 կմ²[3] |
| Սահմանակցում է | Սպահանի նահանգ, Սեմնան, Կենտրոնական նահանգ և Թեհրանի նահանգ |
| Ժամային գոտի | UTC+3:30 |
| ISO 3166-2 կոդ | IR-25 |
| Հեռախոսային կոդ | 025 |
| ghom.ir | |
Ղոմ օսթան (պարս.՝ استان قم), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետութան կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Թեհրան, արևելքից` Սեմնան, հարավից` Սպահան, արևմուտքից` Մարքազի (կենտրոնական) օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 11 526 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 292 283 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Ղոմ քաղաքն է։
Օսթանը ձևավորվել է 1995 թվականին՝ Թեհրան օսթանի հարավային շրջանների անջատման արդյունքում[4]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[5], որի կենտրոնն է Թեհրանը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման անապատային է և կիսաանապատային։ Տեղումների քանակը սակավ է։ Շրջանը բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, հատկապես աղի լճերի մերձակայքում։ Շրջանում կա երկու խոշոր աղի լիճ` Հաուզե Սուլթան և Նամաք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 036 714 մարդ` 262 313 տնային տնտեսություններում[6]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 151 672, որոնք ապրում էին 320 977 տնտեսություններում[7]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 292 283 մարդ` 383 532 տնտեսություններում[8]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ղոմը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 201 158 մարդ) և Ղանավաթը (11 667 մարդ)[9]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 1 229 964 մարդ կամ օսթանի բնակչության 95,2%-ը[8]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղոմ օսթանը բաժանված է 3 շահրեստանների (գավառների).
| Շահրեստան | Բնակ. 2006[6] | Բնակ. 2011[7] | Բնակ. 2016[8] | Վարչ. կենտրոն |
|---|---|---|---|---|
| Ղոմ շահրեստան | 1 036 714 | 1,151 672 | 1 292 283 | Ղոմ |
| Ջաֆարաբադ շահրեստան1 | — | — | — | Ջաֆարիե |
| Քահաք շահրեստան1 | — | — | — | Քահաք |
| Ընդհանուր | 1,036,714 | 1 151 672 | 1 292 283 | |
| 1Առանձնացվել է Ղոմ շահրեստանից | ||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ نتایج سرشماری جمعیت به تفکیک تقسیمات کشوری سال 1395
- ↑ 2,0 2,1 2,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ 3,0 3,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Qom
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 7,0 7,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղոմի նահանգ» հոդվածին։ |
| ||||||
| |||||||||||||
