Jump to content

Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի
 
Կուսակցություն՝ Executives of Construction Party?
Կրթություն՝ University of Qom?, Սպահանի համալսարան և Թեհրանի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, ձեռնարկատեր, ախուն և հոգևորական
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 25, 1934(1934-08-25)[1][2][3]
Ծննդավայր Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան
Վախճանի օր հունվարի 8, 2017(2017-01-08)[4][1][2][…] (82 տարեկան)
Վախճանի վայր Թեհրան, Իրան կամ Tajrish, District 1
Թաղված Բեհեշտ-է Զահրա և Ռուհոլլա Խոմեինիի դամբարան
Քաղաքացիություն  Իրան
Ամուսին Effat Marashi?
Զավակներ Faezeh Hashemi Rafsanjani?, Mohsen Hashemi?, Yasser Hashemi Rafsanjani?, Մեհդի Հաշեմի Ռաֆսանջանի և Fatemeh Hashemi Rafsanjani?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի (պարս.՝ علي اکبر هاشمی رفسنجانی, օգոստոսի 25, 1934(1934-08-25)[1][2][3], Bahreman, Nuq District, Rafsanjan County, Քերմանի նահանգ, Իրան - հունվարի 8, 2017(2017-01-08)[4][1][2][…], Թեհրան, Իրան և Tajrish, District 1), իրանցի քաղաքական գործիչ, նպատակահարմարության խորհրդի նախկին նախագահ։ Եղել է Իրանի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահը 1980-1989 թվականներին և Իրանի նախագահը 1989-1997 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին ծնվել է 1934 թվականի օգոստոսի 25–ին աղքատ ընտանիքում, որը ապրում էր երկրի հարավում գտնվող Քերման նահանգի Նուգ գյուղում։ 16 տարեկանում տեղափոխվել է Կում, որտեղ սկսել է մասնակցել Ռուհոլլահ Խոմեյնիի դասախոսություններին իսլամական իրավունքի վերաբերյալ։

Մինչ Իսլամական հեղափոխությունը 15 տարվա ընթացքում Ռաֆսանջանին 5 անգամ բանտարկվել է հակակառավարական գործունեության համար։ Հեղափոխությունից հետո մտնում է անցումային հեղափոխական կառավարության կազմի մեջ։ 1980-ին նա դառնում է Մեջլիսի առաջին խոսնակը և այդ պաշտոնում է մնում մինչև 1989 թվականը։

1989թ.օգոստոսի 3-ին Ռաֆսանջանին ընտրվում է Իրանի նախագահ։ Նրա նախագահության շրջանում Իրանը նկատելի ազատականացում է ունեցել ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական ոլորտում։ Ռաֆսանջանին բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված Իրանում լիարժեք ազատ շուկայի ստեղծմանը, սակայն դա հանգեցրել է գների մեծ աճին՝ 49 տոկոս։

Ռաֆսանջանիի նախագահության սկիզբը համընկել է համաշխարհային քաղաքականության արմատական փոփոխությունների հետ։ Նա սկիզբ է դրել Իրանի հարաբերություններին նախկին ԽՍՀՄ կենտրոնական Ասիայի և Անդրկովկասյան հանրապետությունների հետ, նոր հարաբերություններ է կառուցել արաբական աշխարհի հետ։ Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակեկ են լարված մնալ։ Ռաֆսանջանին դարձել Է Իրանի առաջին նախագահը, որը պաշտոնը լքել է լիազորությունների ավարտից հետո։

2000 թվականին ընտրվել է որպես մեջլիս, սակայն շուտով թողել է իր աշխատանքը խորհրդարանում և գլխավորել նպատակահարմարության խորհուրդը։ 2006-ում ընտրվել է փորձագետ Թեհրանի խորհուրդում։

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ռաֆսանջանին համարվում էր Իրանի ամենաազդեցիկ[5] պետական գործիչներից մեկը։

Մահացել է 2017 թվականի հունվարի 8–ին 83 տարեկան հասակում[6]։ Հունվարի 10-ին Թեհրանի համալսարանում տեղի ունեցած հասարակական հրաժեշտի արարողությունից հետո, Ռաֆսանջանին թաղվեց Հոմեյնիի դամբարանում, ով իսլամական հեղափոխության իր զինակիցն էր եղել[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել է հինգ երեխա՝ երեք տղա և երկու աղջիկ։ Նրա աղջիկներից մեկը Մեջլիսի պաշտոնյաներից է։

1997 թվականին Ռաֆսանջանիի որդին հայտնվել է ֆրանսիական Total ընկերության հետ սկանդալի կենտրոնում, որն իբր Մեհդի Ռաֆսանջանիին 80 մլն դոլար է փոխանցել շելֆ Ասալույեի նավթային մշակումների իրավունքի համար։ Այս գործի հետաքննությունը մինչ օրս շարունակվում է Ֆրանսիայում։

Ռաֆսանջանին համարվել է Իրանի ամենահարուստ մարդը, նույնիսկ մի ժամանակ մտել է Forbes–ի կողմից կազմված հարյուր աշխարհի ամենահարւստ մարկանց ցուցակի մեջ։ Երկրում իր դիրքի շնորհիվ ստացել է Ակբար Շախ մականունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 Iran's ex-President Rafsanjani dies at 82
  5. Владимир Месамед. Иран: почему «ушли» Хашеми-Рафсанджани // Институт Ближнего Востока
  6. «Бывший лидер Ирана Рафсанджани скончался на 83-м году жизни». Interfax. 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  7. «В Тегеране сотни тысяч иранцев простились с бывшим президентом Рафсанджани». Euronews. 10 января 2017. Վերցված է 10 января 2017-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]