Ռուհոլլահ Խոմեյնի
Ռուհոլլահ Խոմեյնի պարսկերեն՝ روح الله موسوی خمینی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1902[1][2][3][…] կամ 1900[4] |
Ծննդավայր | Խոմեին, Կենտրոնական նահանգ, Իրան[5] |
Մահացել է | հունիսի 3, 1989[6] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Ռուհոլլա Խոմեինիի դամբարան և Թեհրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | շիա իսլամ և տասներկուականներ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, կրոնական առաջնորդ, ախուն, աստվածաբան և Միստիկա |
Ամուսին | Խադիջա Սաղաֆի |
Ծնողներ | հայր՝ Seyyed Mostafa Khomeini? |
Զբաղեցրած պաշտոններ | Գլխավոր այաթոլլա և Իրանի բարձրագույն ղեկավար |
Կուսակցություն | Իսլամական հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Մուստաֆա Խոմեինի, Ահմադ Խոմեինի, Zahra Mostafavi Khomeini? և Farideh Mostafavi? |
Կայք | imam-khomeini.ir |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնի (պարսկերեն՝ روح الله موسوی خمینی, սեպտեմբերի 24, 1902[1][2][3][…] կամ 1900[4], Խոմեին, Կենտրոնական նահանգ, Իրան[5] - հունիսի 3, 1989[6], Թեհրան, Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, այաթոլլա, 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, 1979 թվականից մինչև իր մահը՝ Իրանի գերագույն ղեկավար։
Դասավանդել է Ղոմ քաղաքում, 1950-ական թվականներին ստացել է այաթոլլայի տիտղոսը։ 1963 թվականին ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի վարչակարգի դեմ։ 1963 թվականին նրա ձերբակալությանը հետևել են զանգվածային անկարգություններ, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ։ 1964 թվականին արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978 թվականին՝ Փարիզ։
1979 թվականի հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը։ 1979 թվականի փետրվարի 1-ին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի փախուստից երկու ամիս անց, վերադարձել է Իրան։ Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ։
Նոր սահմանադրության համաձայն 1979 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է Իրանի իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը։ Բնակվել է Ղոմ քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։
Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ՝ որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 https://www.biografiasyvidas.com/biografia/k/khomeini.htm
- ↑ 5,0 5,1 5,2 Али-заде А. Хомейни Рухулла (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007. — ISBN 978-5-98443-025-8
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Իրանում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 1989 մահեր
- Թեհրան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իրանի կրոնական առաջնորդներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Իրանի քաղաքական գործիչներ
- Իրանցի հակակոմունիստներ
- Պարսիկ բանաստեղծներ
- Իրանցի գրողներ
- Իրանի ղեկավարներ
- Կրոնական առաջնորդներ
- Իսլամական կրոնական առաջնորդներ
- Մուսուլման աստվածաբաններ
- Պարսիկ փիլիսոփաներ
- Իրանից արտագաղթածներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին