Իսլամական հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչով նշված են այն պետությունները, որոնք իսլամական հանրապետություններ են
Քարտեզ, ըստ որի իսլամը 2009 թվականի դրությամբ սահմանադրական կարգավիճակ է ստացել մուսուլմանական երկրներում այդ թվում՝ իսլամական հանրապետություններում) :
     Հռչակված իսլամական պետություն     Պետական կրոնը իսլամն է հաստատված     Պետություն, որը հռչակել է աշխարհիկ կարգեր (պետությունը և կրոնը առանձնացված են միմյանցից)     Պետություններ, որոնք չեն հռչակել

Իսլամական հանրապետությունը թեոկրատական, այսինքն՝ աստվածապետական կամ դրան մերձ պետական կառուցվածքի ձև է, որում պետության կառավարման գործում դերակատարություն ունի իսլամական հոգևորականությունը (Իրանում, որտեղ այդ սկզբունքներն անցկացվել են առավել հետևողականորեն, երկրի փաստացի ղեկավարն է բարձրագույն կոչմամբ իսլամական կրոնական գործիչը՝ ռահբարը[1])։ Իսլամական հանրապետությունն իրենից ներկայացնում է փոխզիջում ավանդական իսլամական միապետության (որն այսպես, թե այնպես բխում է խալիֆայության սկզբունքներից կամ ազգային ավանդույթներից) և հանրապետական կարգի ևրոպական սկզբունքների միջև։ Սակայն հստակ չէ տարբերությունը իսլամական հանրապետության (մասնավորապես Իրանի տիպի իսլամական հանրապետության, որն ունի ժողովրդավարության որոշակի տարրեր, ինչպես ասենք, խորհրդարանը, նախագահի ինստիտուտը և իշխանությունների տարանջատման սկզբունքը) և այնպիսի իսլամական միապետությունների միջև, ինչպիսին է Սաուդյան Արաբիան։ Էլ ավելի անհստակ է տարբերությունը օրենքների առումով։ Տե՛ս Մեդինայի սահմանադրությունը և «սուրբ գրքի մարդկանց» մասին օրենքները, որը սահմանում է հստակ վերաբերմունք մի կողմից հուդաիզմի և քրիստոնեության հետ, մյուս կողմից՝ այլ կրոնների հետ։ Չպետք է շփոթել կրոնական վարդապետությունը, պետության կառավարման կարգն ու կառուցվածը և կիրառվող իրավունքը։ Իսլամական հանրապետությունում օրենքները մեծ մասամբ հիմնված են Շարիաթի վրա։ Իսլամական հանրապետություններին շարքին են դասվում առաջին հերթին Իրանը, ինչպես նաև Աֆղանստանը, Մավրիտանիան, Պակիստանն ու Գամբիան։

Պակիստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ընդունված Պակիստանի Սահմանադրությունը, կրում էր միանգամայն աշխարհիկ բնույթ, ուստի «Իսլամական» ածականը մեկնաբանվում էր որպես մշակութային ինքնության խորհրդանիշ, ինչպես և «Ուղղափառությունը» կիրառվում է որպես Հունաստանի, Բուլղարիայի, Սերբիայի և այլոց պաշտոնական կրոն։ Պակիստանի մշակույթը հիմնված է մուսուլմանական ժառանգության վրա, բայց ներառում է նաև Հնդկական ենթամայրցամաքի ժողովուրդների նախաիսլամական ավանդույթները։ Նրա վրա լուրջ ազդեցություն է ունեցել նաև հարյուրամյա բրիտանական տիրապետությունը։ Վերջին տասնամյակներում, հատկապես երիտասարդության շրջանում, նկատելի է ամերիկյան մշակույթի ակնհայտ ազդեցությունը. նրանց մեջ ժողովրդականություն են վայելոմւ հոլիվուդյան ֆիլմերը, ամերիկյան տեսախաղերը, մուլտֆիլմերը, կոմիքսները, գրքերը, ինչպես նաև նորաձևությունը (ջինս և բեյսբոլկաներ կրելը, հագնելը), ֆասթֆուդը՝ արագ սնունդը, ըմպելիքները և այլն։ Հանրապետության Նախագահի կողմից հաստատվող կառավարությունը ձևավորում և ղեկավարում է վարչապետը, ով սովորաբար ներկայացնում է Ազգային ժողովի մեծամասնության կուսակցությունը կամ կոալիցիան։ Վարչապետը պետք է անպայման լինել իսլամադավան, նրան նշանակվում է Հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովի պատգամավորների թվից։ Վարչապետը պետք է վայելի ԱԺ պատգամավորների մեծամասնության վստահությունը։ Վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը նշանակում է նախարարներին՝ Կառավարության անդամներին։ Կառավարությունը մշակում է օրինագծեր և ներկայացնում է դրանք խորհրդարանի քննարկմանը։

1977 թվականի հունվարին իշխանությունը զավթած գեներալ Զիա-ուլ-Հաքը 1980-ականներին սկսեց Պակիստանի իսլամականացումը[2]։ 1986 թվականին այդ երկրի օրենքները վերագրվեցին և համապատասխանեցվեցին շարիաթին[3]։ Պակիստանի Սահմանադրությունը, մաս IX, հոդված 227 պահանջում է բոլոր գոյություն ունեցող օրենքները համապատասխանեցնել Իսլամի դրույթներին, որոնք առկա են Ղուրանում և Սուննայում[4]։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի բարձրագույն ղեկավարը, ռահբարը (պարս.՝ رهبر), կամ այլ կերպ՝ Ֆաքիհը (պարս.՝ فقیه)[5]Իրանի Իսլամական Հանրապետությունում, բարձրագույն պետական պաշտոնն է, որը սահմանված է «Վելայաթ-է-ֆաքիհի» (պարս.՝ ولایت فقیه դոկտրինի կամ վարդապետության համաձայն)[6]. Բարձրագույն ղեկավարը արդի իրանական պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդն է։

Իրանի Իսլամական Հանրապետության ռահբարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն ղեկավար (Ռահբար) Լիազորությունների սկզբի տարեթիվը Լիազորությունների ավարտի տարեթիվը
1 Ռուհոլա Մուսավի Հոմեյնի 3 դեկտեմբերի 1979 3 հունիսի 1989
2 Ալի Հոսեյնի Համենեի 4 հունիսի 1989 ներկայումս պաշտոնավարում է

Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական հանրապետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կարգը փոխածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.britannica.com/topic/rahbar%7C ...and judiciary are overseen by several bodies dominated by the clergy. At the head of both the state and oversight institutions is a ranking cleric known as the rahbar, or leader, whose duties and authority are those usually equated with a head of state.
  2. http://www.huffingtonpost.co.uk/john-sargeant/pakistan-second-amendment_b_5764100.html
  3. http://historypak.com/islamization-under-zia-1988/
  4. Constitution of Pakistan, Part IX, Article 227
  5. «Текст конституции Ирана (на русском), статья 5-я». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  6. Принцип «велаяте факих» в Исламской Республике Иран

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]