Վազիրիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազիրիստան
اسلامی امارات وزیرستان

Վազիրիստանի դրոշ
Դրոշ

Վազիրիստանի զինանշան
Զինանշան

Pakistan and Waziristan.PNG

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու Փուշթու լեզու
Մայրաքաղաք Վանա
Կրոն Իսլամ
Պետական ատրիբուտներ
Վեբ | ISO | Հեռ. [[.]] | .vz |
Map of FATA in Pakistan.PNG

Վազիրիստանը (պարսկերեն՝ وزيرستان) լեռնային շրջան է Պակիստանի հյուսիս-արևմուտքում, Աֆղանստանի սահմանի մոտ։ Կազմված է Հյուսիսային և Հարավային Վազիրիստաններից, որոնք մտնում են Ցեղերի տարածքի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Վազիրիստանի տարածքը կազմում է 11 585 կմ² է։ Վազիրիստանը գտնվում է Փեշավարից դեպի արևմուտք, Քուրրամի և Քայրուի գետամեջից մինչև Գոմալ գետը։ Բնակչությունը կազմում է 791 087 մարդ (1998), որոնց հիմնական մասն են հանդիսանում փուշթունական ցեղեր են։

Բնակչություն[խմբագրել]

Վազիրինգստանի յուրաքանչյուր մասի բնակչությունն ունի իր առանձնահատկություններ, չնայած որ երկու խումբն էլ խոսում են Վազիրվոլա լեզվով, ինչը փուշտու լեզվի հարավային բարբառն է։ Վազիրինգստանի բնակիչները հնուց ունեն զինվորական, ռազմական ժողովրդի բնորոշում, որ հայտնի է իր արյան փոխհատուցման սերնդային ավանդույթներով։ Փուշտուի ցեղային և կրոնական առաջատարները ավանդապես ներկայացված են Պակիստանի խորհրդարանում։ Տոհմերը ստորաբաժանվում են խմբերի, որոնք կառավարվում են գյուղերի առաջնորդների կողմից և ժամանակ առ ժամանակ հավաքվում տոհմական խոհուրդներում՝ լոյա–ջիրգայում, հասարակական հարցեր և խնդիրներ քննարկելու համար։ Վազիրիստանական փուշտուների կյանքը չափազանց պահպանողական է և դավանաբանական առումով։ Կանայք իրենց հեռու են պահում ուրիշներից, յուրաքանչյուր տնային տնտեսություն պետք է ղեկավրվի բացառապես տղամարդու կողմից։

Պատմություն[խմբագրել]

1893 թվականից սկսած՝ Վազիրիստանը տարածաշրջան է, որը փաստացիորեն անկախ է ինչպես անգլիական դոմինիոններից, այնպես էլ աֆղանական կառավարությունից։

1947 թվականին Վազիրիստանը մտավ անկախ Պակիստանի կազմի մեջ։

2001 թվականից սկսած՝ Վազիրիստանը համարվում է Թալիբան շարժման հիմնավայրերից մեկը։ Թալիբները 2004 թվականից գրեթե ամբողջովին գրավել են շրջանի փաստացի իշխանությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]