Կրոնապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրոնապետություն, թեոկրատիա (հունարեն՝ θεός — աստված և χράτός- ուժ, իշխանություն), պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապոտության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը։ Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։ Ստրկատիրական դարաշրջանի կրոնապետության օրինակներ են՝ Եգիպտոսը, Բաբելոնը, հրեական թագավորությունը և արաբական խալիֆայությունը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանությունը։

Երբեմն անվանվում է նաև աստվածապետություն կամ աստվածաիշխանություն։ Հայտնի է Հին աշխարհից։ Միջնադարում այդպիսին էր Արաբական խալիֆայությունը, իսկ 19-րդ դարի իմամ Շամիլի կառավարումը Չեչնիայում և հարևան շրջաններում։ Աստվածապետական էր Պապական մարգը մինչև Իտալիայի միավորումը 1870 թվականին։

Այսօր էլ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու և Վատիկան պետության գլուխն է։ Դրանցում հասարակական և անձնական կյանքի բոլոր կողմերը կանոնակարգվում են եկեղեցական կանոններով, կրոնական տոները ստանում են պետական կարգավիճակ, դատավարությունը իրականացվում է եկեղեցական (կանոնական) իրավունքով և այլն։ Աստածապետությունը տարբերվում է կղերական պետությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 699 CC-BY-SA-icon-80x15.png