Ավազակապետություն
Ավազակապետություն, գողապետություն, կլեպտոկրատիա (հին հունարեն՝ κλέπτειν կլեպտոս — գողանալ և κράτος կրատոս — իշխանություն, բառացի թարգմանաբար՝ «Գողերի իշխանություն»), քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին։ Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ։
«Կլեպտոկրատիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է Պատրիկ Մենեյը, նկարագրելու համար խորհրդային կարգերի վերջին և Ռուսաստանի ելցինյան շրջանի պայմանները[1]։ Այս հասկացությունը օգտագործել է նաև գերմանացի պատմաբան և լրագրող Գոց Ալին իր «Հիտլերի ժողովրդապետություն» (գերմ.՝ Hitlers Volksstaat) գրքում[2]։
Հայերեն գողապետություն և ավազակապետություն հասկացությունները առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նկարագրելով Ռոբերտ Քոչարյանի իշխանական համակարգը, որպես «քաղաքացիների հարստահարման գնով իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում»[3]։ Դասական ավազակապետություններ են համարվում Մոբուտու Սեսե Սոկոյի իշխանությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆերդինանտ Մարկոսի Ռեժիմը Ֆիլիպիններում, ևն։
Կլեպտոկրատիա տերմինը հետագայում մեծապես ընդլայնվելով՝ իր մեջ է ընդգրկել նաև ազատական և անարխոկապիտալիստական մեկնաբանություններ, ըստ որի ամեն տեսակ հարկահավաքում «կլեպտոկրատիա» է։ Օրինակ Հորստ Վոլֆգանգ Բորգերը գրել է. «Ինքնըստինքյան հասկանալի է, որ այսպիսի գողությունը և թալանը անընդհատ օրինականացվում է։ Ուստի կլեպտոկրատիան կարճ և դիպուկ կարելի է սահմանել, որպես քաղաքական շարժառիթով օրինականացված թալան[4]։ Հակառակ սրան՝ Մենեյը Կլեպտոկրատիայի շարժառիթը չի համարում «քաղաքական», այլ քաղաքականությունը միայն համարում է կառավարության անդամների անօրինանական հարստացման գործիք։
Որպես Ավազակապետության այս երկու իմաստների օրինակ կարելի է համեմատել նավթ արդյունահանող երկու երկրների՝ Նիգերիան և Նորվեգիան։ Նիգերական իշխանության դեպքում ավազակապետություն է՝ այս բառի նեղ իմաստով, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը անմասն է մնում նավթի արդյունահանումից ստացված շահույթից։ Սակայն եթե «Ավազակապետությունը» դիտարկվի զուտ ազատությունների և անարխոկապիտալիստական տեսայնկյունից, ապա այն կարելի է օգտագործել նաև Նորվեգիայի նավթի արդյունաբերության դեպքում, քանի որ նավթից ստված շահույթը ոչ թե ուղղակի կերպով վճարվում է երկրի յուրաքանչյուր բնակչի, այլ մի զգալի մասով ուղղվում է կոմունալ (ընդհանուր օգտագործման) ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև պետական ֆոնդերի միջոցով ապագայի համար պահվում է որպես խնայողություն։
Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը (անգլ.՝ Transparency International ) 2004 թ.-ի դրությամբ հրապարակել է աշխարհի տասը ամենակոռումպացված պետական-քաղաքական գործիչների ցանկը[5]։
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Transparency International։ Plundering politicians and bribing multinationals undermine economic development Արխիվացված 2010-09-03 Wayback Machine, 2004
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Patrick Meney: La kleptocratie: La delinquance en URSS, 1982
- ↑ Götz Aly: Hitlers Volksstaat, S. 386 der Taschenbuchausgabe
- ↑ «Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Horst Wolfgang Boger: „Nomokratie Demokratie Bürokratie KLEPTOKRATIE“ Արխիվացված 2011-07-12 Wayback Machine, 2004
- ↑ «Where did the money go?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.