Նետոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բարդը 2008 թ.-ին

Նետոկրատիա (անգլ. netocracy), հասարակության կառավարման ենթադրյալ ձև, որի շրջանակներում հիմնական արժեքը ոչ թե նյութականն է (փող, անշարժ գույք և այլն), այլ տեղեկատվությունը։ Արժանահավատ տեղեկատվության լիարժեք հասանելիությունը և դրա միջոցով մանիպուլյացիաները իշխանություն են ապահովում այս կամ այն սոցիումի այլ մասնակիցների նկատմամբ (հասարակություններ, պետություններ, երկրներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ իշխող սոցիալական դասակարգը «նետոկրատիա» է անվանվել շվեդ փիլիսոփա-սոցիոլոգներ Ալեքսանդր Բարդի և Յան Զոդերկվիստի «Նետոկրատիա. Նոր իշխող էլիտա և կյանքը կապիտալիզմից հետո» գրքում։ Այս գրքում, հենվելով Մարքսի և Նիցշեի գաղափարների վրա, նկարագրվում է նետոկրատական հասարակություն, որը փոխարինման է գալու բուրժուական ինդուստրիալ հասարակությանը։

Նետոկրատիան՝ որպես կառավարման ձև հնարավոր է միայն զարգացած հետինդուստրիալ հասարակությունում։

Առաջին իրապես նետոկրատական գիտություն կարելի է համարել կիբեռնետիկան։ Արդեն 1972 թ.-ին առաջին անգամ փորձ կատարվեց ստեղծել ներկայիս պատկերացումներով նետոկրատական պետություն։ Այդ ժամանակ նշանավոր կիբեռնետիկ Ստեֆորդ Բիրը Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի կողից հրավիրվեց կառուցելու երկրի նոր տնտեսությունը։ Տնտեսությունը և պետությունը կառավարելու նախագիծը կոչվում էր «Կիբերսին»։ Օգտագործելով ներկայիս չափանիշներով հասարակ համակարգիչներ և կապ՝ Ստեֆորդ Բիրն ստեղծեց պետությունը կառավարելու աշխարհում առաջին ինտերակտիվ համակարգը միջնորդների նվազագույն քանակով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում գործում է նետոկրատական կուսակցություն (Нетократическая партия России (ռուս.)

Կուսակցության պաշտոնական կայքը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Денисова А. А. Нетократия как стратегический субъект 21 века. // Проблема субъектов российского развития. Материалы Международного форума «Проекты будущего: междисциплинарный подход» 16-19 октября 2006, г. Звенигород / Под ред. В. Е. Лепского. М.։ «Когито-Центр», 2006. — 232 с.
  • Бард А., Зодерквист Я. Netократия. Новая правящая элита и жизнь после капитализма / Перевод с шведского языка. — СПб.։ Стокгольмская школа экономики в Санкт-Петербурге, 2004. — 252 с. ISBN 5-315-00015-X, ISBN 5-315-00029-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]