Միակուսակցական պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միակուսակցական պետություն կամ միակուսակցական համակարգ, պետության տեսակ, որն ունի միայն մեկ կուսակցություն կառավարություն կազմելու իրավունքով, հաճախ սահմանված գործող սահմանադրությամբ[1]։ Մյուս բոլոր կուսակցություններն ապօրինի են, կամ ունեն սահմանափակ իրավունքներ և հսկվում են ընտրությունների ժամանակ։ Հաճախ «միակուսակցական պետություն» տերմինն օգտագործվում է բնորոշելու առաջատար կուսակցությամբ համակարգը, որն ի տարբերություն միակուսակցական համակարգին, թույլ է տալիս (հաճախ ձևականորեն) մասնակցելու ժողովրդավարական ընտրություններին, սակայն ընդդիմադիր կուսակցությունները շանս չունեն հասնելու իշխանության։

Միություն և առաջադիմություն կուսակցության կառավարումը Օսմանյան կայսրություն 1913 թվականի հեղաշրջումից հետո համարվում է առաջին միակուսակցական համակարգը[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակուսակցական պետություններն իրենց բնորոշում են տարբեր մեթոդներով։ Շատ հաճախ միակուսակցական պետության կողմնակիցները պնդում են, որ առանձին կուսակցությունների գոյությունը հակասում է ազգային միասնությանը։ Մյուսները պնդում են, որ մի կուսակցությունը ժողովրդի ավանգարդն է, և հետևաբար նրա ղեկավարելու իրավունքը չի կարող օրինականորեն կասկածի տակ դրվել։ Խորհրդային կառավարությունը պնդում էր, որ մի քանի կուսակցություններ ներկայացնում էին դասակարգային պայքարը և դրա պատճառով Խորհրդային Միությունը օրինականորեն լիազորեց և ճանաչեց պրոլետարիատը որպես ղեկավարող մեկ կուսակցություն, այն է՝ Խորհրդային Միության կոմունիստական ​​կուսակցություն։

Որոշ միակուսակցական պետություններում միայն օրենքով են թույլատրվում ընդդիմադիր կուսակցություններ՝ միաժամանակ թույլ տալով դաշնակից կուսակցություններին գոյություն ունենալ որպես մշտական ​​կոալիցիայի մաս, ինչպիսին է ժողովրդական ճակատը։ Սակայն այդ կուսակցությունները մեծ մասամբ կամ ամբողջությամբ ենթարկվում են իշխող կուսակցությանը և որպես իրենց գոյության պայման պետք է ընդունեն իշխող կուսակցության իշխանության մենաշնորհը։ Սրա օրինակներից է Չինաստանի ժողովրդական հանրապետությունը Միասնական ճակատի ներքո, Նախկին Արևելյան Գերմանիայի միասնական ճակատը և Հյուսիսային Կորեայի վերամիավորման ճակատը։ Մյուսները կարող են արգելել մյուս կուսակցությունները, սակայն թույլ են տալիս առանձին անկուսակցական անձանց մասնակցել օրենսդիր մարմնի ընտրություններ, ինչպես օրինակ Թայվանի Թայվայ շարժումը 1970-ական և 1980-ական թվականներին, ինպես նաև նախկին ԽՍՀՄ-ում։ Նաև կան պետություններ, որտեղ արգելված են մյուս կուսակցությունները և չի թույլատրվում անկուսակցականներին պաշտոն զվաղեցնել, օրինակ Թուրքմենստանում Սափարմուրատ Նիյազովի օրոք կամ Զաիրում Սեսե Սեկո Մաբուտուի օրոք։ Միակուսակցական պետությունների մեծ մասը ղեկավարվում է հետևյալ դրյութներից որևէ մեկով․

  1. Կուսակցություն, որը առաջնորդվում է Մարքսիզմ-Լենինիզմի սկզբունքներով և ավանգարդիզմով (հաճախ անվանում են կոմունիստական երկիր, ինչպիսիք է ԽՍՀՄ-ը)
  2. Կուսակցություն, որը առաջնորդվում է ազգայնականության կամ ֆաշիստական գաղափարախոսությամբ (ինպիսիք են Իտալիայի թագավորությունը under the Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության օրոք կամ Գերմանիան Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության օրոք)
  3. Կուսակցություն, որն իշխանության է եկել գաղութատիրացումից անկախություն ձեռք բերելիս։ Միակուսակցական համակարգերը հաճախ առաջանում են ապագաղութացումից, քանի որ մեկ կուսակցություն ճնշող գերիշխող դեր է ստանում ազատագրական կամ անկախության պայքարում։

Միակուսակցական պետությունները հաճախ համարվում են ավտորիտար, երբեմն նաև տոտալիտար։ Մյուս կողմից, ոչ բոլոր ավտորիտար կամ տոտալիտար պետություններն են գործում միակուսակցական կառավարման ներքո։ Ոմանք, հատկապես բացարձակ միապետությունները և ռազմական դիկտատուրաները իշխող կուսակցության կարիք չունեն, հետևաբար բոլոր քաղաքական կուսակցություններին անօրինական են դարձնում։

Ներկայիս միակուսակցական պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դրությամբ հետևյալ պետությունները համարվում են միակուսակցական․

Պետություն

Կուսակցության առաջնորդ Առաջնորդի պաշտոն Գաղափարախոսություն Հիմնադրման տարեթիվ Տևողություն Նշումներ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Xi Jinping 2016.jpg
Սի Ցզինպին
Գլխավոր քարտուղար Չինաստանի կոմունիստական կուսակցություն Սոցիալիզմ չինական հատկությամբ 1 հոկտմեբեր 1949 72 տարի, 252 օր Առաջնորդում է Միացյալ ճակատը
Կուբա
Miguel Díaz-Canel (cropped).jpg
Միգել Դիաս Կանել
Առաջին քարտուղար Կուբայի կոմունիսըական կուսակցություն Մարքսիզմ-Լենինիզմ, Կաստրոիզմ, Գևարիզմ, ձախաթևյան ազգայնականություն 16 ապրիլ 1961 61 տարի, 55 օր
Էրիթրեա
Isaias Afwerki in 2002.jpg
Իսայաս Աֆեվերկի
Կուսակցության առաջնորդ Ժողովրդավարության և արդարադատության ժողովրդական ճակատ Էրիթերական ազգայնականություն, ստատիզմ 24 մայիս 1993 29 տարի, 17 օր
Լաոս
Mr. Thongloun Sisoulith.jpg
Թհոնգլուն Սիսուլիտ
Գլխավոր քարտուղար Լաոսի ժողովրդական հեղափոխական կուսակցություն Կայսոն Ֆոնմիհանի տեսություն 2 դեկտեմբեր 1975 46 տարի, 190 օր
Հյուսիսային Կորեա
Kim Jong-un April 2019 (cropped).jpg
Կիմ Ջոնգ Ուն
Գլխավոր քարտուղար Կորեայի աշխատավորների կուսակցություն Չուչխե, Սոնգուն 10 հոկտեմբեր 1945 76 տարի, 243 օր Առաջնորդում է Կորեայի վերամիավորման ժողովրդավարական ճակատը
Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն
Brahim Ghali.jpg
Բրահիմ Գալի
Գլխավոր քարտուղար Պոլիսարիո Սահարյան ազգայնականություն, Սոցիալ ժողովրդավարություն 27 փետրվար 1976 46 տարի, 103 օր
Վիետնամ
Mr. Nguyen Phu Trong.jpg
Նգուեն Ֆու Չոնգ
Գլխավոր քարտուղար Վիետնամի կոմունիստական կուսակցություն Հի Չի Մինի տեսություն 2 September 1945 76 տարի, 281 օր


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clark William Roberts, Golder Matt, Golder Sona Nadenichek (23 March 2012)։ Principles of Comparative Politics (անգլերեն)։ SAGE։ ISBN 9781608716791 
  2. Bozarslan Hamit (2019)։ «Afterword: Talaat’s Empire: A Backward Country, but a State Well Ahead of Its Time»։ End of the Ottomans - The Genocide of 1915 and the Politics of Turkish Nationalism (անգլերեն)։ I. B. Tauris։ էջ 330։ ISBN 978-1-7867-3604-8