Կրիտարխիա
Կրիտարխիա (նաև կրիտոկրատիա), դատավորների իշխանության վրա հիմնված սոցիալական համակարգ (եբր. שופטים, շոֆտիմ)։ Գոյություն է ունեցել Հին Իսրայելում այն ժամանակահատվածում, որը նկարագրված է Իսրայելի դատավորների գրքում[1]։ Տերմինը կազմավորվել է հին հունարեն κριτής (kritēs) - դատավոր և ἀρχή (arkhē) - իշխանություն բառերից։ Տերմինի կիրառումը տարածվել է դատավորների իշխանության վրա այդ բառի ժամանակակից իմաստով, ինչպես նաև կիրառվում է Սոմալիի համար, որտեղ դատարանների իշխանությունն իրականացվում է Խիր կոչվող իրավական ավանդույթի համակարգի միջոցով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Dictionary.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-03-ին։ Վերցված է 2014-06-21
- ↑ A Peaceful Ferment in Somalia: Publications: The Independent Institute