Պառլամենտական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր կառավարման համակարգերի քարտեզ      Սահմանադրական միապետություններ, որտեղ իշխանությունը իրականացվում է պառլամենտում։      Պառլամենտական հանրապետություններ, որտեղ պառլամենտները իրականում գերիշխանություն ունեն առանձնացված պետության ղեկավարի վրա։      Գործադիր պրեզիդենտով պառլամենտական հանրապետություններ, որտեղ պրեզիդենտը հաշվետու է պառլամենտին։

Պառլամենտական համակարգ, ժողովրդավարական կառավարման ձև է, որում գործադիր իշխանության նախարարները հաստատվում են և հաշվետու են օրենսդրությանը կամ պառլամենտին։ Գործադիր և օրենսդիր թևերը փոխկապակցված են։ Պառլամենտական համակարգում պետության ղեկավարը հաճախ տարբեր է կառավարության ղեկավարից։ Այս համատեքստում նախագահական համակարգում պետության ղեկավարը նաև կառավարության ղեկավարն է և ամենակարևորը, գործադիրը իր լիազորությունները չի ստանձնում օրենսդիր մարմինից։

Խորհրդարանական ժողովրդավարություն ունեցող երկրները կարող են լինել սահմանադրական միապետություն, որտեղ միապետը պետության ղեկավարն է, իսկ կառավարության ղեկավարը գրեթե միշտ խորհրդարանի անդամը (ինչպիսիք են Դանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Մալայզիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը) կամ խորհրդարանական հանրապետությունները, որոնց մեծ մասն ունեն նախագահ որպես պետության ղեկավար, սակայն կառավարության ղեկավարը ընտրվում է խորհրդարանի կողմից (Իռլանդիա, Գերմանիա, Հնդկաստան, Իտալիա, Հայաստան և Սինգապուր)։ Քիչ խորհրդարանական հանրապետություններում, ինչպիսիք են Բոտսվանան, Կիրիբատին և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կառավարության ղեկավարը նաև երկրի ղեկավարն է, սակայն ընտրվում է հաշվետու է խորհրդարանին։ Երկպալատանի խորհրարաններում կառավարության ղեկավարը հաճախ, բայց ոչ միշտ, ստորին պալատի անդամ է։

Պառլամենտարիզմը Եվրոպայում հիմնական կառավարման ձևն է։ Եվրոպայի 32 անկախ երկրներից 32-ը ունեն խորհրդարանական համակարգ։ Այն նաև մեծամասնություն է Կարիբյան ավազանի և Օկեանիայի երկրների համար։ Աշխարհի մյուս հատվածներում խորհրդարանական համակարգը այսքան տարածված չէ, ավելի հաճախ Բրիտանական կայսրության գաղութներում, մասնավորապես Վեստիմնստերյան համակարգով երկրներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից, երբ հասարակությունը խմբերի էր բաժանված, կային խորհուրդներ կամ գլխավոր անձինք, որոնք կոլեգալ որոշումներ էին ընդունում։ Աստիճանաբար այսպիսի խորհուրդները ձևավորեցին ներկայից խորհրդարանական համակարգը։

Առաջին Խորհրդարանը Եվրոպայում ձևավորվել է միջնադարում, 1188 թվականին Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ը ձևավորեց Լեոնի Կորտեսը[1][2]։ Խորհրդարանական հարնարպետության վաղ օրինակ ձևավորվեց Ներկայիս Նիդերլանդներում և Բելգիայում Հոլանդական հեղափոխության (1581) ընթացքում, երբ ինքնիշխանությունը, օրենսդիր և գործադիր իշխանությունը Ֆիլիպ II Հաբսբուրգից անցավ Նիդերլանդների Գլխավոր նահանգներին։ Ժամանակակից խորհրդարանական կառավարության նախագիծը դրվել է Մեծ Բրիտանիայի թագավորությունում 1707-ից 1800 թվականներին և նույն ժամանակաշրջանի Խորհրդարանական համակարգը Շվեդիայում 1721-ից 1772 թվականներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Decreta of León of 1188 – The oldest documentary manifestation of the European parliamentary system». UNESCO Memory of the World. 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  2. John Keane: The Life and Death of Democracy, London 2009, 169–176.