Միջազգային հարաբերությունների տեսություն
Շարքի մաս |
Քաղաքականություն |
---|
![]() |
Ակադեմիական առարկաներ |
Կառավարության օրգաններ |
Միջազգային հարաբերությունների տեսություն, մի շարք հայեցակարգերի և տեսությունների ամբողջություն է, որոնց նպատակն է ուսումնասիրել արդի համաշխարհային քաղաքական իրադարձությունները[1]։ Այս տեսությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ պոզիտիվիստական և ռեֆլեկտիվ։ Առաջին խմբի տեսությունները պնդում են, որ միջազգային հարաբերությունները հիմնված են ռացիոնալ դերակատարների գործունեության վրա, իսկ ռեֆլեկտիվիստները կարևորում են նաև դասակարգի, կրոնի և այլ հանգամանքների նշանակությունը։ Միջազգային հարաբերությունների տեսություններից հատկապես լայն տարածում ունեն ռեալիզմի, լիբերալիզմի և կոնստրուկտիվիզմի դպրոցները[2]։
Ռեալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալիզմը միջազգային հարաբերությունների դոմինանտ տեսություններից է, որը սկիզբ է առել Թուկիտիդեսի, Մաքիավելիի և Հոբսի աշխատություններից։ Դասական ռեալիզմի ներկայացուցիչները գտնում են, որ մարդն իր բնույթով էգոիստ է, ում համար առաջնային են սեփական շահերը։ Միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսությունը հիմնված է չորս սկզբունքների վրա[3].
- միջազգային հարաբերություններում տիրում է անարխիան,
- պետությունները հանդիսանում են միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարները,
- բոլոր պետությունները ռացիոնալ դերակատարներ են,
- բոլոր պետությունների առաջնային նպատակը գոյության պահպանումն է։
Նեոռեալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեոռեալիզմը ռեալիզմի տեսության արդիական ճյուղն է։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1979 թ.-ին Քենեթ Ուոլտսի "Միջազգային քաղաքականության տեսություն" գրքում[4]։ Այս տեսությունը հիմնված է դասական ռեալիզմի սկզբունքների վրա, սակայն այն չի անդրադառնում մարդու բնույթին, այլ միայն կարևորում է պետությունների գործունեությունը։ Նեոռեալիստները պնդում են, որ պետությունների հիմնական խնդիրն իրենց անվտանգության ապահովումն է։ Այսօր նեոռեալիզմը հանդիսանում է միջազգային հարաբերությունների ամենից ազդեցիկ տեսություններից մեկը։
Լիբերալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբերալիզմի տեսությունը սկիզբ է առել իդեալիզմի սկզբունքների հիման վրա։ Այժմ լայն տարածում ունի այս տեսության նեոլիբերալիստական ճյուղը։ Նեոլիբերալիստները պնդում են, որ միջազգային ինստիտուտները կարող են պայմաններ ստեղծել ազգերի միջև արդյունավետ համագործակցության իրականացման համար[5]։
Կոնստրուկտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տեսության ներկայացուցիչները միջազգային հարաբերություններում կարևորում են ինքնության և գաղափարների նշանակությունը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The IR Theory
- ↑ Reus-Smit, Christian. "Constructivism." Theories of International Relations, ed. Scott Burchill ... [et al.], pp.209, 216. Palgrave, 2005.
- ↑ Jack Donnelly, "The Ethics of Realism", in Christian Reus-Smit, Duncan Snidal (eds.), The Oxford Handbook of International Relations, Oxford University Press, 2008, p. 150
- ↑ «Theory Talks»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին։ Վերցված է 2014-10-12
- ↑ Sutch, Peter, Elias, 2006, Juanita, International Relations: The Basics, Routledge p.11
- ↑ Բրիտանիկա հանրագիտարան