Խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
     Պետություններ՝ երկպալատ խորհրդարանով     Պետություններ՝ միապալատ խորհրդարանով և օրենսդիր մարմնով     Պետություններ՝ միապալատ խորհրդարանով     Խորհրդարան չկա

Խորհրդարան (անգլ.՝ parliament, ֆր.՝ parlement, parler՝ խոսել), իշխանությունների տարանջատում ունեցող պետություններում բարձրագույն նրկայացուցչական և օրենսդիր մարմին[1]։

Մոլդովայում, Վրաստանում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իտալիայում,Կամբոջայում, Կանադայում,Ֆրանսիայում, Չեխիայում, Հարավային Օսեթիայում, Ղազախստանում և մի քանի այլ պետությունում խորհրդարանները միանուն են։ Ադրբեջանի (Միլի մեջլիս), Ռուսաստանի[2] (Դաշնության ժողով), Ղրղզստանում (Ժոգորկու Կենեշ), Տաջիկստանում (Մաջլիսի Օլի), Թուրքմենիայում (Մեջլիս), Ուկրաինայում (Բարձրագույն Ռադա), Իսրայելում (Քնեսեթ), Մոնղոլիայում (Խուրալ), Սերբիայում և Չեռնոգորիայում (Սկուպշինա), Բուլղարիայում (Народно събрание), Մակեդոնիայում (Ժողով), Լեհաստանում, Լատվիայում և Լիտվայում (Սեյմի բոլոր երեք երկրներում), Ֆինլանդիայում (Էդուսկունտ), Շվեդիայում (Ռիկսդագ), Գերմանիայում (Բունդեսթագ), Հայաստանում (Ազգային ժողով) և մի քանի այլ երկրներում կիրառվում են սեփական անվանումները՝ խորհրդարաններն անվանակոչելու համար։

Խորհրդարանը հանդիսանում է ներկայացւցչական մարմին, որտեղ ողջ բնակչությունը և երկրի շրջանները ներկայացված են իրենց կողմից ընտրված ներկայացուցիչներով։ Որպես կանոն՝ ողջ խորհրդարանը կամ խորհրդարանի ստորին պալատը (օրինակ՝ դաշնություններում) ձևավորվում են ընդհանուր ընտրությունների միջոցով։

Ժամանակակից պետություններում խորհրդարանները, որպես կանոն, հանդիսանում են օրնսդիր մարմիններ, այսինքն՝ լիզորված են օրենքներ ընդունելու լիազորությամբ, ինչպես նաև այս կամ այն չափով լիազորված են ձևավորելու և վերահսկելու գործադիր իշխանությունը (օրինակ՝ իշխանությանը անվստահություն հայտնելը և նախագահի իմպիչմենտի գործընթացն իրականացնելը)։

Խորհրդարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական խորհրդարանի շենքը (Վեստմինստերյան պալատ)

Ազգային ներկայացւցչության մարմինները գոյություն են ունեցել դեռևս հնագույն պետություններում, օրինակ՝ Հին Հռոմում։ Դա կարող էր լինել ազգային ժողով, ավագների խորհուրդ, Սենատ, կոմիտիաներ, վեչե, և այլն։ Միջին դարերում տարածում գտավ ներկայացուցչական համակարգը, որի դերը նման էր խորհրդարանի դերին։ Այս համակարգը գործում էր Ֆրանսիայում (Գլխավոր շտատներ), Իսպանիայում (Կորտեսներ), Ռուսաստանում (զեմստվոյական ժողով) և այլն։

Ժամանակակից պառլամենտարիզմի հայրենիքը համարվում է Անգլիան։ Խորհրդարանի նախատիպը ձևավորվել է Անգլիայում 18-րդ դարում երբ արքա Յոհան Անհողին ստիպված ր ստորագրել Ազատությունների մեծ խարտիան։ Այդ փաստաթղթի համաձայն՝ թագավորն իրավունք չուներ մտցնելու նոր հարկատեսակներ՝ առանց թագավորական խորհրդի համաձայնության։ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որտեղ խորհրդարանն իր վրա է վերցրել իշխանությունը՝ ողջ ծավալով։

Պատմականորեն խորհրդարանն իրականացնում էր ամորտիզատորի դեր՝ իշխանության (միապետի) և ժողովրդի միջև։ Խորհրդարանը հաճախ որոշիչ դեր է խաղում սոցիալական կատակլզմների ժամանակ․ 17-րդ դարի Անգլիական հեղափոխությունը, խորհրդարանի արձակումն Օլիվեր Կրոմվելի կողմից և այլն։ Աստիճանաբար պետությունների մեծամասնությունում խորհրդարանը երկրորդական մարմնից վերածվեց բարձրագույն պետական մարմնի՝ դադրելով միայն իշխանության և ժողովրդի միջև հաշտարար լինելուց։

Մեն կղզու (Թինվալդ) և Իսլանդիայի (Ալտինգ)խորհրդարանները, որոն ձևավորվել են 10-րդ դարում, համարվում են աշխարհի ամենահին խորհրդարանները։ Թինվալդը, որն ստեղծվել է 979 թվականին, իր պատմության ընթացքում գործել է անընդհատ, իսկ Ալտինգը, որը կազմավորվել էր 930 թվականին, պաշտոնապես չի աշխատել 1801-1845 թվականներին (չնայած պաշտոնական ժողովներ եղել են)։

Խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ժողովրդավարույունը պահանջում է, որ խորհրդարանի գոնե մեկ պալատն անմիջականորեն բնակչության կոմից ընտրվի։ Խորհրդարանական ընտրությունները հանդիսանում են հասարակության տրամադրվածության արտահայտման ինդիկատոր, ինչն իր արտահայտությունն է գտնում տարբեր ուղղվածության քաղաքական կուսակցություններում։ Որպես կանոն՝ կուսակցությունը կամ կուսակցությունների կոալիցիան, որն ստացել է քվեների մեծամասնությունը, ձևավորում է կառավարությունը։ Ընտրությունները կարղ են անցկացվել ինչպես համամասնական ընտրական համակարգով (ընտրում են կուսակցությունները), այնպես էլ մեծմասնական ընտրական համակարգով (ընտրական շրջաններից ընտրում են պատգամավորներին)։ Ընտրությունները տեղի են ունենում նույն պարբերականությամբ՝ 4-5 տարին մեկ անգամ։

Խորհրդարանի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանի անդամները կոչվում են պատգամավորներ՝ խորհրդարանի ստորին պալատի համար, և սենատորներ՝ վերին պալատի համար։ Սովորաբար խորհրդարանի մեջ մտնում է 300-500 անդամ, բայց այդ թիվը կարող է նաև ընդհանրապես այլ լինել (մի քանի տասնյակից մինչև 2 000-3 000)։

Խորհրդարանը կարող բաղկացած լինել 1 կամ 2 պալատներից։ Երկպալատ պառլամենտում որպես կանոն պալատներից մեկը համարվում է վերին, երկրորդը՝ ստորին։ Այսպես․ Մեծ Բրիտանիայում խորհրդարանի վերին պալատը Լորդերի պալատն է, ստորինը՝ Համայնքների պալատը, Ռուսաստանում՝ Դաշնության խրհուրդ և Պետական Դումա, Ղազախստանում՝ Սենատ և Մաժիլիս, ԱՄՆ֊ում՝ Սենատ և Ներկայացուցիչների պալատ։ Որպես կանոն՝ վերին պալատը ձևավորվում է ավելի քիչ ժողովրդավարական ճանապարհով, քան՝ ստորինը։

Խորհրդարանը երկու պալատների բաժանելու իմաստը կայանում է նրանում, որ ստորին պալատի կողմից հավանության արժանացած կամ ընդունված օրինագծերը պետք է հավանության արժանանան նաև վերին պալատի կողմից, որը, որպես կանոն, մեծամասամբ կառավարության շահերից ելնող դիրքից են հանդես գալիս։

Իսպանիայում հայտնի է բազմապալատ խորհրդարանի նախադեպ։

Խորհրդարանի կազմում սովորաբար գործում ն կոմիտեներ և հանձնաժողովներ՝ կոնկրետ հարցերի շրջանակի համար նախատեսված (տնտեսության, արտաքին գործերի և այլն)։ Դրանք զբաղվում են խորհրդարանում քննարկվելիք համապատասխան թեմայի շուրջ որոշումների նախապատրաստմամբ։

Բացի այդ՝ խորհրդարանում ստեղծվում են նաև ֆրակցիաներ, որոնք ձևավորվում են ըստ կուսակցականության սկզբունքի, որպես կանոն՝ կուսակցությունների ներկայացուցիչներից, և պատգամավորական խմբեր, որոնք միավորում են ֆրակցիաներում չընդգրկված պատգամավորներին։

Աշխարհի երկրների խորհրդարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկպալատ խորհրդարաններում առաջնայինը վերին պալատն է։

Միջազգային խորհրդարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի միջազգային մարմինների մի շարք, որոնք այս կամ այն չափով նույնականացվում են խորհրդարանի հետ։ Որպես կանոն՝ դրանք աշխատում են որևէ միջազգային կազմակերպության կառուցվածքում։ Այդպիսի մարմինները կարող են ընտրվել անմիջականորեն ընտրազանգվածի կողմից, բայց ավելի հաճախ ազգային խորհրդարանների ներկայացուցիչների կողմից։ Օրենսդիր մարմնի համաժողովրդական ընտրություններ տեղի են ունենում Եվրոպական խորհրդում, Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանում, ծրագրվում է Արաբական խորհուրդ և Խորհրդարանական վեհաժողով հիմնել Ռուսաստանի և Բելառուսի միությամբ։ Խորհրդարանների ներկայացուցիչներից խորհրդարանական վեհաժողովներ կան Եվրոպայի խորհրդում, ՆԱՏՕ֊ում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, ԱՊՀ֊ում։ Ժնևում աշխատում է Միջպառլամենտական միությունը՝ աշխարհի խորհրդարանների ասոցիացիան։ 2008 թվականին Ստամբուլում հիմնվել է Թուրքալեզու պետությունների[3] խորհրդարանական վեհաժողովը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]